Ժամանակահատված՝ մարտի 27․03-02․04․2023
Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
- Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
- PowerPoint ծրագրի կիրառում
Խնդիրները՝
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
Աշխատանքը`
- Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների մասին․
Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։ Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր m.miqaelyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
- Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝ Գարունն իմ բակում
- Մայրիկս նման է․․․ /աշխատանք PowerPoint կամ Paint նկարչական ծրագրով/
- Իմ կենդանին… /տեսանյութ/
Գարնանային ընթերցանություն
Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:
Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝
Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը/
- Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին
Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։