Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:
Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն թումանյանական հեքիաթներով ստեղծված ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։
Ամփոփում՝
Ներկայացումը դիտելուց հետո սովորողները կներակայացնեն ճամփորդությունից ստացած տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգներում։
Paint նկարչական ծրագրով կնկարեն ներկայացումն ու սիրելի հերոսին։
Հունվարի 20-ին ճամփա ընկանք դեպի Ջրվեժի անտառապարկ։Այդ օրը շատ սպասված էր սովորողների կողմից և կրկնակի տոնի վերաժվեց, քանի որ առավոտյան առատ ձյուն տեղաց։
Հայտնվեցինք ձմեռային հրաշքի մեջ՝ խաղացինք, սահեցինք և մի լավ ուրախացանք։
Հունվարի 12-ին այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատոն՝ դիտելու Դոնալդ Բիսեթի հեքիաթները։Սովորողների հետ հեքիաթներին նախապես ծանոթացել էինք՝ ընթերցել և քննարկել էինք։Հեքիաթները շատ հետաքրքիր էին ներկայացված, դերասանական կազմն էլ ինչպես միշտ շատ հիասքանչ ներկայացավ։
Ուղեկցող մարզիկ՝ Սուսաննա Պետրոսյան, Ռոբերտ Խաչատրյան
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:
Ընթացքը.
զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
1․ Սովորողների հետ ընթերցանության ժամին ընթերցել Դ․ Բիսեթի հեքիաները՝
2․Միասին կքննարկենք հեքիաթները
3․Օրացույցի վրա կնշենք ճամփորդության օրը, կորոշենք ամսաթիվը, շաբաթվա օրը
4․Օգտվելով եղանակի տեսության օրացույցից՝ կորոշենք օրվա եղանակը։
Ամփոփման փուլ․
1․ Քննարկելու ենք ներկայացումը
2․ Համեմատելու ենք հեքիանթերի և ներկայացման նմանությունները և տարբերությունները։
Նախապատրաստական փուլ․
1․ Ընթերցել նշված հեքիաթները՝
2․Սովորողների հետ քննարկել հեքիաթները
3․Օրացույցի վրա նշել ճամփորդության օրը, որոշել ամսաթիվը, շաբաթվա օրը
4. Քննարկել թատրոնում տարրական կանոնները պահպանելու մասին
Ներկայացվող հեքիաթների ցանկ՝
Շրջված երազ Ղիփն ու գիհին Մոռացված ծննդյան օրը Ճանապարհորդուհի Միրանդան Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը Փիլիսոփա բզեզը և ուրիշները Ցանկությունների ծառը Քոմոդո վիշապը Գոճին,որը սովորել էր թռչել
Համավարակի պահպանման կանոններ.
Պահպանելով համավարակի զգուշության կանոնները, նախապես ունենալ պայմանավորվածություն, որպեսզի նախատեսված 80 նստատեղի փոխարեն զբաղեցվեն 50 նստատեղը՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն: Թատրոնը այդ օրը, այդ ժամին կգործի միայն կրթահամալիրի երկու դասարանի՝ Հյուսիսային դպրոցի 2-1,2-3 դասարանի սովորողների համար։
Պայմանավորվածությունը արդեն ուժի մեջ է՝ զրուցել, քննարկել ենք թատրոնի պատասխանատու անձնակազմի հետ
Դեկտեմբերի 2-ին սովորողների հետ եղանք Գրականության և արվեստի թանգարանում, որտեղ մասնակցեցինք ստվերային ինտերակտիվ ներկայացմանը։Սովորողները մինչ ներկայացումը թղթից կտրատեցին ներկայացմանը ցուցադրվող հեքիաթների հերոսներին և ստացան իրենց թղթե հերոսներին, որոնց ամբողջ ներկայացման ընթացքում խաղացրեցին։Շատ հետաքրքիր էր ընթացքը։