Ճամփորդություն դեպի Պատանի հանդիսատեսի թատրոն.Դիտում ենք «Բալերինա» ներկայացումը

Ձմեռային ճամբարի ընթացքում անպայման ունենում ենք ճամփորդություններ։Այս անգամ այցելեցինք Հակոբ Պարոնյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոն դիտելու <<Բալերինա>> ներկայացումը։Մինչև ներկայացումը դիտելը սովորողների հետ ճամբարային երեք օրերի ընթացքում հատված-հատված դիտեցինք ներկայացման հիմք հանդիսացող մուլտֆիլմը և մոլտֆիլմի շուրջ ունեցանք շատ հետաքրքիր զրույց-քննարկում։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ էին սպասում ներկայացմանը։Ներկայացումը դիտեցին հետաքրքրությամբ և ոգևորությամբ։

Ավելին տեսանյութում՝

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 11
Մեկնումը՝ 10:00
Ժամանումը՝ 13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  «Բալերինա» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ