Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.«Անբան Հուռին»

Փետրվարի 24-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։Ներկայացումը դուր եկավ սովորողներին։

Ուսումնական ճամփորդություն Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Օրը՝ փետրվարի 24
Ժամը՝11:30-14:00

Վայրը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն
Հասցե՝  Ամիրյան 26
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանցիներ, 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան, Մարի Միքայելյան

Քարտեզը՝

Նպատակը՝  «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Անբան Հուռի» մանկական  ներկայացումը:

Նախապատրաստական փուլում անդրադառնալ ճամփորդական կանոններին, ուսումնասիրել քարտեզը: Ընթերցել«Անբան Հուռի» հեքիաթը, դիտել մուլտֆիլմը, ներկայացումը դիտելուց հետո համեմատել  հեքիաթն ու ներկայացումը։ Ամփոփել ներկայացումից ու ճամփորդությունից ստացած տպավորությունները: Պատումները, ձայնագրությունները, ֆոտոշարքերը հրապարակել  դասարանական բլոգում:

Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ․Հենրիկ Մալյանի անվան թատրոնում

Փետրվարի 16-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոն՝ դիտելու «Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ» ներկայացումը։Ներկայացումը շատ դուր եկավ սովորողներին։

Ուսումնական ճամփորդություն Թումանյանական օրերի շրջանակում

Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր»

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ժամկետը՝ Փետրվարի 16-ինժամը՝11:30-12:30

Նպատակը՝  Թումանյանական օրեր նախագծիշրջանակներում «Թումանայանիհեքիաթները» ներկայացմանդիտում:

WhatsApp Image 2020-02-18 at 22.56.25

Երթուղի՝

Խնդիրները՝

  • Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնումներկայացման մեջ:
  • Բանավոր խոսքի զարգացումտեսածըլսածը վերապատմելումտքերը շարադրելու կարողության ձևավորում:
  • Ներկայացում դիտելու հմտություններիթատրոնում պահելուվարքագծի ձևավորում:
  • Թիմային աշխատանքի կազմակերպումճամփորդության նախապատրաստվելու կարողությունների ձևավորում:

Նկարագրությունը՝ 1․1 դասարանի սովորողները փետրվարի 16-ին ուսումնասիրում են Թումանյանի ստեղծագործությունները, առանձնացնում, նկարում, ծեփում հեքիաթների սիրելի հերոսներին, օրն ամփոփում ենք Հերիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելով: Ներկայացումը դիտելուց հետո կխաղանք Թումանյանի ստեղծագործություններից մեկով դասարանական թատրոն։

Անհրաժեշտնյութեր՝ ուսապարկ՝սնունդջուր

Նախապատրաստականաշխատանքներ՝ Զրույց Թումանյանի հեքիաթների մասին, Լոռվա բարբառով հեքիաթների ընթերցումներ

Ամփոփում՝  դասարանական բլոգում:

Ջրվեժի ձմեռային հեքիաթում

Հունվարի 27-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ճամբարականները իրենց տարատարիք ընկերների հետ միասին մեկնեցին Ջրվեժի անտառապարկ՝ ձմեռային մարզական խաղեր ստուգատեսին մասնակցելու։Ջրվեժի անտառապարկում եղել էինք աշնանը և վայելել աշնանային գեղեցկությունը։Սովորողները ծանոթացել էին ճամփորդության նախագծին և անհամբեր սպասում էին, որ տեսնեին ձմեռային անտառապարկը։Բոլորս միասին ձմեռային քայլքով բարձրացանք անտառապարկ։Այնտեղ սովորողները ևս մեկ անգամ ընկեր Միքայելից լսեցին սահնակով սահելու կարևոր կանոնները։

Ուրախությունն աննկարագրելի էր, երբ սովորողները նստեցին սահնակի վրա և սահեցին։Միայն ուրախության ճիչերով էր լցված անտառապարկը։Մի լավ սահելուց և ձնագնդի խաղալուց հետո նախաճաշեցինք։Օրը հեքիաթային էր, ուրախ և անմոռանալի։Շնորհակալություն նաև մեր սիրելի մարզիչներին, ընկեր Քրիստինեին և Լևոնի հայրիկին մեզ օգնելու համար։

Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Նախագծի մասնակիցներ՝  1․1 ջոկատներ

Նախագծի իրականացման օրը ՝հունվարի 24

 Մեկնում Հյուսիսային դպրոցից՝ 11:00
Վերադարձ Հյուսիսային դպրոց՝ 13:35

Նախագծի պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սիրանույշ Պետրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Սուսաննա Պետրոսյան

Նախագծի ընթացքը՝ քայլք, ձմեռային խաղեր(ձնագնդի, ձնե քանդակների պատրաստում), սահնակներով սահք

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Читать далее «Ձմեռային ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ»

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր՝

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Ատամփոխիկի ծես

Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Իրականացված նախագծերի արդյունքները՝

Քայլք+լող

Հեծանվային պարապմունք

Լողում ենք

Բնագիտական փորձ.Պատրաստում ենք ձյուն

Ատամփոխիկի ծես․Պատմում եմ իմ ատամների մասին․ Ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները

Պատմություն փաթիլի մասին․ Լևոն Ղարիբյան

Ղ. Աղայան — Ատամը փոխած․Լևոն Ղարիբյան

Հովհանես Թումանյան․Առաջին ձյուն․Սամսոն Կոստանդյան

Պատրաստում ենք ամանորյա կավե խաղալիքներ

Տառաճանաչություն․Նկարում և մուտքագրում ենք էլեկտրոնային նամակներ Ձմեռ պապիկին

Ջա՜ն, կրկին լողում ենք

Պատրաստում ենք ամանորյա ինքնաշեն խաղալիքներ

Մայրենիի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ․Ձմեռային հորինուկներ

Այցելություն Տիկնիկային թատրոն.«Նվերների աշխարհ»

Տպավորություններ ներկայացումից․Ներկայացնում են սովորողները

Տպավորություններ ներկայացումից․Ներկայացնում են սովորողները

Դեկտեմբերի 18-ին Տիկնիկային թատրոնում Հյուսիսային դպրոցի սովորողները դիտեցին <<Նվերների աշխարհ>> ամանորյա ներկայացումը։Սովորողները այնքան էին հավանել ներկայացումը, որ ճանապարհին կիսվեցին իրենց տպավորություններով։

Այցելություն Տիկնիկային թատրոն.«Նվերների աշխարհ»

Դեկտեմբերի 18-ին Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողների հետ միասին այցելեցինք Հ․Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ <<Նվերների աշխարհ>> ներկայացումը դիտելու։

Սովորողները շատ հավանեցին ներկայացումը և անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերներին։

Ջա՜ն, կրկին լողում ենք

Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները, կրկին քայլքով և ամանորյա բարեմաղթանքներ ասելով, հասան փակ լողավազան։Ջա՜ն, կրկին լողում ենք։