Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Օրը՝ դեկտեմբերի 18 

Ներկայացման սկիզբը՝ ժ. 10:30

Ավարտը՝ ժ.11:30

Մեկնումը դպրոցից՝  ժ.09: 30

Ժամանումը՝  ժ.12:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանցիներ, դասավանդողներ

Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Հասցե՝  Սայաթ-Նովայի պող., 4 շենք

Նպատակը՝ «Ամանոր» նախագծի շրջանակում դիտել «Նվերների աշխարհ» ամանորյա  ներկայացում:

Ամանորյա ներկայացումը դիտելուց հետո ուսումնական բլոգներում  ամփոփել ներկայացումից ու ճամփորդությունից ստացած տպավորությունները՝ պատումների, ձայնագրությունների, ֆոտոշարքերի տեսքով։

Պատրաստում ենք ամանորյա կավե խաղալիքներ

Դեկտեմբերյան ամանորյա ուսումնական նախագծի շրջանակում համագործակցեցինք ընկեր Ալիսի հետ և պատրաստեցինք ամանորյա տոնական կավե խաղալիքներ։Շնորհակալ ենք, ընկեր Ալիս ջան։

Լող + բանաստեղծությունների ֆլեշմոբ

Տեսանյութը՝ Գայանե Ավետիսյանի բլոգից

Աշնանային քայլք+նախաճաշ+միջավայրի խնամք

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Տևողությունը՝ 3 շաբաթ (դեկտեմբերի 1 — 25)

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, նոյեմբերի-դեկտեմբեր ամիսների ուսումնական գործունեության ամփոփում

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ

Երաժշտական փաթեթը՝ Ջուլի Ղազարյանի բլոգում

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ

Գործունեությունը՝

Լսել ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել «Արտուտիկ» ռոդիոյի եթերում

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան  «Առաջին ձյուն»
  3. Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
  4. Ջ․ Ռոդարի  «Ցանկությունների ծառը»
  5. Բասեն բարի
  6. Զար, զընգը
  7. Նոր տարի
  8. Փաթիլներ
  9. Համով-հոտով տոնածառ

Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:

Ձմեռ պապիկին ուղղված նամակը նկարել։

Դասարանում պատրաստել տառթխիկ։

Ստեղծել ամանորյա օրացույց:

Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ:

Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)

Ձևավորել դասասենյակը:

Կազմել խնդիրներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։

Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը,1․1 դասարանի սովորողները իրենց սեբաստացիական ընտանիքներով հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը` «Մաշտոցները»:
Օրը սկսվեց ջերմ և ոգևորիչ տրամադրությամբ:Բոլոր սովորողներն ու ծնողները անհամբեր էին, անհամբեր էի նաև ես:Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և ուրախ տրամադրությամբ ճամփա ընկանք:Օրվա տրամադրությունը արդեն իսկ պարզ էր:Կանգ առանք Հրազդան գետի ակունքին․չքնաղ մի վայր, որտեղ իսկ նախաճաշեցինք, և սովորողները կատարեցին իրենց առաջին միասնական շրջակա միջավայրի խնամքը:Այդ ամենին մասնակցում էին նույնիսկ ամենակրտսեր ապագա սեբաստացիները:Երկրորդ կանգառը եղավ Սևանի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու մոտ, որտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և հավեսի թևով ճամփա ընկանք: Ճանապարհը շարունակեցինք էլ ավելի բարձր տրամադրությամբ` վստահ, որ բարձունքը միասին հաղթահարելու ենք ` առանց տրտնջալու:
Էդպես էլ եղավ․ բոլորը թռչնի թևով բարձրացան և հաղթահարեցին բարձունքը: Սեբաստացիական ընտանիքները մեկը մյուսի հետևից,իրար օգնելով բարձրացան Մաշտոցներ:Ոգևորությունը աննկարագրելի էր սեբաստացիական ընտանիքների մոտ:
«Մաշտոցներ» բարձունքում սովորողներին կրկին ծանոթացացրինք տեղանքի անվան պատմությանը:Բարձունքում ամփոփեցինք Կոմիտասյան օրերը` ներկայացնելով «Արևների շարքը»:
Միասին ներկայացրինք մեր սովորած ստեղծագործությունները, և բոլորս միասին շնորհավորեցինք Անկախության օրը:
Ոգևորությունը այնքան մեծ էր, որ հոգնածություն ընդհանրապես չէինք զգում:
Հաջորդ կանգառը Սևանի Հանրային լողափն էր, որտեղ որոշեցինք թաթիկանկարչություն անել և, ինչպես տիար Բլեյանը ասաց, կարծես թե օծման արարողություն արեցինք` մեր գունավոր թաթիկները Սևանի ջրում թաթախելով և Սևանը գունավորելով:Օրվա տպավորություններն ու հիշողությունները անմոռանալի են:Կեցցե՜ն բոլոր սեբաստացիական ընտանիքները:Շնորհակալ եմ գեղեցիկ օրվա համար:Կսպասենք հերթական ճամփորդությանը։

ԵՍ

ես