Ուսումնական մառան․ Շարոցթաթխիկի ծես

Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․1 և 3․3 դասարանի սովորողները «Ուսումնական մառան » նախագծի շրջանակում պատրաստեցին արդեն ավանդույթ դարձած աշնանային քաղցրահամ շարոցները։ Սովորողներն ինքնուրույն շարեցին, համեմատեցին, ավելացրեցին և պակասեցրեցին ընկույզները, որից հետո շարոցներն ուղարկեցին քաղցրահամ շփոթի մեջ։ Ավելին՝ տեսանյութերում

«Ուսումնական մառան»․ Շարոցթաթխիկ

Մասնակիցներ— Հյուսիսային դպրոցի 3.3 և 2․1 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 15

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան

Խնդիրներ-բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների , կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Նպատակը— Սուջուխի ծեսը «Ուսումնական մառան» նախագծում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, դեմքեր, կխաղանք ներկայացումներ ուրախ ու տխուր մարդկանց մասին։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Ամփոփումը՝ այստեղ