«Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — երկրորդ դասարանցիներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Երկրորդ դասարան

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ սեպտեմբերի 2-ից  մինչև սեպտեմբերի 30-ը (երկուսից երեք շաբաթ, կարող է ունենալ շարունակական բնույթ՝ կապվելով ՛՛Տիեզերք՛՛ և ՛՛Բարձունքի նվաճում՛՛ նախագծերի հետ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Читать далее ««Ես» ուսումնական նախագիծ»

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողներ
Ժամանակահատված — սեպտեմբեր ամիս

Նպատակը և խնդիրները․

Լողուսուցումը  կազմում է մարմնակրթության բաղկացուցիչ մասը։ Սովորողները ոչ միայն լողում են և կոփում իրենց մարմինը, այլև ձեռք են բերում ինքնուրույնության, ինքնադրսևորման, նոր միջավայրի յուրացման հմտություններ, ինչպես նաև հետևում և յուրացնում հիգիենայի կաննոները։
Լողից առաջ նախապես ծանոթանում ենք լողալու, լողափից և լողավազանից օգտվելու կարգին,  կանոններին։

Կարգն՝ այստե՛ղ։

Աշխատանքների ընթացքը․նկարագրությունը

Լողուսուցումն իրականացվում է մի շարք փուլերով․

  • Լողին նախապատրաստում․ նախավարժանք, ցնցուղի ընդունում։
  • Լող, ջրային խաղեր, ջրաթերապիա։
  • Արևային լոգանք, լողափային  խաղեր, զրույցներ, ընթերցումներ։

Արդյունքում սովորողը կոփում է մարմինը, յուրացնում լողափային, բակային խաղերը, ձեռք բերում ինքնուրույնության և ինքնադրսևորման հմտություններ։