«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ընկեր Ալիսի հետ ծեփեցին թումանյանական հեքիաթների իրենց սիրելի հերոսներին։Սովորողները շատ գեղեցիկ պլաստիլինե քանդակներ ստացան։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
Рубрика: Ուսումնական նախագծեր
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.«Անբան Հուռին»
Փետրվարի 24-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։Ներկայացումը դուր եկավ սովորողներին։
Հեծանվավարություն
1․1 դասարանի սովորողները ընկեր Հրայրի և ընկեր Անուշի հետ ունեցան հետաքրքիր հեծանվավարության պարապմունք։
Հ․Թումանյան․Փիսիկի գանգատը
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Հ․Թումանյան ․Քամի
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Հ․թումանյան․Մի բաց նամակ ամենքին
Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը
Ստեղծում ենք մեր ընթերցանության անկյունը
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը սովորողների հետ ստեղծեցինք դասարանական ընթերցանության անկյունը։Ընթերանոթյան անկյունը սովորողները ինքնուրույն մաքրեցին, կահավորեցին և տեղադրեցին իրենց սիրելի գրքերը։Ընթերցանության անկյուն ունենալու գաղափարը շատ դուր եկավ սովորողներին և դարձավ դասասենյակի իրենց սիրելի հատվածը։
Թումանյանական ստեղծագործությունների ֆլեշմոբ
« Թումանյանական օրեր » ուսումնական օրերի շրջանակում 5-6 տարեկանների խմբի, 1․1 և 1․2 դասարանների սովորողները ներկայացրեցին իրենց սովորած թումանյանական ստեղծագործությունների շարքը;
Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ․Հենրիկ Մալյանի անվան թատրոնում
Փետրվարի 16-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոն՝ դիտելու «Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ» ներկայացումը։Ներկայացումը շատ դուր եկավ սովորողներին։
Ուսումնական ճամփորդություն Թումանյանական օրերի շրջանակում
Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր»
Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ժամկետը՝ Փետրվարի 16-ին, ժամը՝11:30-12:30
Նպատակը՝ Թումանյանական օրեր նախագծիշրջանակներում «Թումանայանիհեքիաթները» ներկայացմանդիտում:

Երթուղի՝
Խնդիրները՝
- Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնում, ներկայացման մեջ:
- Բանավոր խոսքի զարգացում, տեսածը, լսածը վերապատմելու, մտքերը շարադրելու կարողության ձևավորում:
- Ներկայացում դիտելու հմտությունների, թատրոնում պահելու, վարքագծի ձևավորում:
- Թիմային աշխատանքի կազմակերպում, ճամփորդության նախապատրաստվելու կարողությունների ձևավորում:
Նկարագրությունը՝ 1․1 դասարանի սովորողները փետրվարի 16-ին ուսումնասիրում են Թումանյանի ստեղծագործությունները, առանձնացնում, նկարում, ծեփում հեքիաթների սիրելի հերոսներին, օրն ամփոփում ենք Հերիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելով: Ներկայացումը դիտելուց հետո կխաղանք Թումանյանի ստեղծագործություններից մեկով դասարանական թատրոն։
Անհրաժեշտնյութեր՝ ուսապարկ՝սնունդ, ջուր
Նախապատրաստականաշխատանքներ՝ Զրույց Թումանյանի հեքիաթների մասին, Լոռվա բարբառով հեքիաթների ընթերցումներ
Ամփոփում՝ դասարանական բլոգում: