Ուսումնական նյութ — ստեղծման ուղեցույց

Ինչ է ուսումնական նյութը

Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվող, կիրառվող գործնական և տեսական  նյութերը, որոնք  կարող են  բավարարել տվյալ ուսուցանվող թեմայի պահանջներին կարող են համարվել ուսումնական նյութեր։

Ինչպիսի՞ խնդիրներ և պահանջներ ունի ուսումնական նյութը։

Ուսումնական նյութը պետք է՝

համապատասխանի տարիքային առանձնահատկություններին

համապատասխանի տվյալ  թեմային և նախագծին

լինի մատչելի և գրավիչ

ապահովի թեմայի հաջորդական զարգացումը և կապը նախորդ և  հաջորդ ուսումնական նյութերի հետ

Տեսակները՝

տեսական և գործնական

հետազոտական

շոշափելի

էլեկտրոնային և թղթային

ստեղծագործական և երևակայական հմտությունների ձևավորում

դիդակտիկ նյութերի օգնությամբ իրականացվող ուսումնական խաղեր

Նպատակը՝

Նոր ուսումնական պաշարի ձեռքբերում։ Սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն աշխատելու հմտություններ  և կարողություններ։ Առաջադրված  թեմայի մասին տեղեկություններ գտնելու, ուսումնասիրելու և համեմատելու հմտությունների զարգացումը և ամրապնդումը։ 

Ձևաչափ

Էլեկտրոնային խաղի միջոցով

Տեսաֆիլմի, ֆոտոշարի  և ձայնագրության միջոցով

ֆայլերի օգնությամբ

ուսումնական խաղերի օգնությամբ

մուլտֆիլմեր և ֆիլմեր

Արդյունքը

Նոր ուսուցանվող թեմայի, նյութի յուրացումը։

Գիտելիքի ձեռքբերում և կիրառում։ 

Աշխատանքային խումբ՝ Հյուսիսային դպրոցի դասվարներ