Սեպտեմբերյան նախագծեր՝
«Ուսումնական ամառ» նախագիծի ամփոփում
«Ես» ուսումնական նախագիծ
«Լողափնյա աշուն»
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ՝
2․Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Արդյունքներ՝
Ուսումնական ամառ նախագծի ամփոփում
Ներկայացնում է Սյունե Բադալյանը։Կեցցե՜ս, Սյունե ջան;
Անկախության 30-ն ամյակի առթիվ ըստ կրթահամալիրյան օրացույցի և ավանդույթի , մենք՝ մեծ և փոքր սեբաստացիներով՝ մայրիկներով, հայրիկներով և տատիկներով, որոշեցինք հաղթահարել Թեժառույքի բարձունքը։Ավելին մեզ հետ էին երկու ծոցվոր ծնողները, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ է բերելու երրորդ որդուն։Ծոցվորներին չկարողացա համոզել , որ հրաժարվեն ճամփորդությունից, քանի որ վճռական սեբաստացի մայրիկներ են։Նախապես սովորողների հետ խոսել և ծանոթացել էինք տեղանքի մասին։Սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։
Ճանապարհին արդեն իսկ երևում էր անտառային աշնանային գեղեցիկ տեսարանը։Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ։Բարձունքը հեշտ չէր հաղթահարել, քանի որ նախորդ գիշեր անձրև էր եկել և հողը թաց էր։Այդ ամենը մեզ չխանգարեց, ընդհակառակը՝ օգնեց, որ մեկը մյուսին օգնելով և ոգևորելով բարձունքը հաղթահարեն։
Մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք բարձունքը, ծոցվորները՝ հատկապես։Վերևում սքանչելի տեսարան էր և աներևակայելի էներգիա կար եկեղեցու շրջակայքում։։Դրսում շրջան կազմեցինք, երգեցինք Կոմիտասյան երգերը և ներկայացրեցինք մեզ ծանոթ աշնանային ստեղծագործությունները։
Եկեղեցում սովորողները աղոթեցին և երգեցին այն հոգևոր երգերը, որոնք գիտեին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցին, նրա պատերը, աղոթատեղին, շուրջը։
Եկեղեցուց դուրս գալուց հետո սովորողները նստեցին խոտերին,նկարեցին եկեղեցին և շրջակա միջավայրը։Այնուհետև խաղացին տարբեր խաղեր։Բարձունքը ավելի հեշտ և արագ կարողացանք իջնել, քանի որ հողը հասցրել էր չորանալ։
Ճանապարհի հետադարձին կանգ առանք Հրազդանի ջրամբարի մոտ, որը այլ կերպ անվանում են նաև Ծովինարի ջրամբար։Եվս մեկ գեղեցիկ տեսարան բացվեց մեզ համար։
Սովորողները հիացած էին։
Խոսեցինք ջրամբարի մասին, նկարվեցինք և ճանապարհ ընկանք։
Ճամփորդությունը շատ տպավորիչ էր և՛ սովորողների, և՛ ծնողների համար։
Ավելին տեսանյութում։
Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի
Սեպտեմբերի 17-ին սովորողների հետ քայլքով այցելեցինք Ագարակ, որտեղ պետք է ձիավարեինք։Սովորողների հետ առաջին անգամ չէ, որ այցելում էինք Ագարակ, բայց առաջին անգամն էր, որ պետք է ձիավարեինք։Սովորողները շատ ոգևորված էին սպասում այդ ընթացքին։
Մինչ ձիավարելը մենք սովորողներին ծանոթացրեցինք ձիավարության կանոններին, ձիերի խնամքին։
Օրը անմոռանալի էր։Սովորողները շատ տպավորված։
Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի
Այսօր մարզվեցինք դպրոցի տանիքին։Կատարեցինք նախավարժանք և մարզական խաղեր խաղացինք։Սովորողները շատ են սիրում մարզվել։
Ներկայացնում է Էրիկա Մարգարյանը
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը
Ներկայացնում է Մարի Մուրադյանը