Տեղեկություններ լավաշի մասին

Սովորողների հետ <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք Լավաշթխիկի ծեսին, ընթերցեցինք լավաշի մասին ավանդապատումները, դիտեցինք <<Կախարդական լավաշը>> և արդյունքում սովորողները ներկայացրեցին իրենց իմացած տեղեկությունները լավաշի մասին։

Ինչից է պատրաստված Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը

Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները ներկայացնում են, թե իրենց պատկերացմամբ ինչից է պատրաստված Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը։

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

Ինձ համար Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը քաղցրավենիքի մի մեծ աշխարհ է: Այն ունի իր չորս դպրոց- գործարաները՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան,Արևմտյան:

Ես կպատմեմ Հյուսիսային դպրոց-գործարանի մասին, քանի որ ես այնտեղ եմ սովորում:

Իմ դպրոցի պատերը ամբողջությամբ պատրաստված են շոկոլադե սալիկներից,իսկ տանիքը՝ վաֆլիներից: Ներքևի հարկում՝ ԱՐՏԱսահմանում,կան բազմաթիվ քանդակներ , որոնք պատրաստված են զեֆիրներից,դրաժեներից մարմելադներից, քաղցր բամբակներից և այլ

քաղցրավենիքներից : Իսկ մեր դպրոցը շրջապատված է տարատեսակ ծառերով ,որոնց վրա քաղցրավենիք է աճում:Երբ անձրև է գալիս,ջրի կաթիլների փոխարեն ադի բուդի է թափվում երկնքից:Այն աշխարհի ամենալավ դպրոց-գործարաններից մեկն է, որովհետև օրուգիշեր աշխատում է արտադրել աշխարհի ամեաորակյալ ու ամենահամեղ քաղցրավենիքները մեզ համար:

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, որովհետև այն ամենաբարի դպրոցն է:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մեր կրթահամալիրը շատ գեղեցիկ է, մենք այնտեղ ունենք գեղեցիկ և մշակված այգի,որտեղ աճում են տարբեր ծառեր ու ծաղիկներ։Այնտեղ շատ հետաքրքիր է, քանի որ բացի ուսումնական ծրագրից զբաղվում ենք նաև կավագործությամբ, հեծանվավարությամբ ։Մեր կրթահամալիրում բոլորը սիրում են իրար։ Մեզ համար այն մեր երկրորդ տունն է ։

Ամենագեղեցիկ ու լավ դպրոցն է մեզ համար։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, իհարկե, կառուցված է քարից։ Սակայն այնտեղ ամեն ինչ այնքան բարի է, գեղեցիկ, լուսավոր ու պայծառ, որ ինձ թվում է, թե իմ դպրոցը կառուցված է գեղեցիկ, վառ գույներից, փերիներից, քաղցրավենիքից ու համեղ ուտելիքներից։ Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը

Ներկայացնում է Ավետիսյան Յանան

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի վայր է, որը պատրաստված է պանրից, և այնտեղ սովորում են մկները։ Մկները սովորում են մկներեն, ինչպես նաև իրենց թշնամու լեզուն՝ կատվերեն։ Պանրից պատրաստված դպրոցը շատ համեղ է մկների համար, բայց մկների տնօրենը չի թողնում դպրոցի պատերը կրծել։ Դասարաններում սեղանները պատրաստված են հացից, աթոռները պատրաստված են ընկույզներից, այգում աճում է տարբեր տեսակ կանաչեղեն, իսկ ճանապարհները կրթահամալիրի ներսում պատրաստված են լավաշներից։

Ներկայացնում է Մարի Սաղոյանը

Հորինի՛ր փոքրիկ պատմություն, թե ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է լավ սովորղներից, սիրող ուսուցիչներից և ուրախ երեխաներից:

Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը

Հորինի՛ր փոքրիկ պատմություն, թե ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է լավ ուսուցիչներից, լավ Քնարիկից, ուրախությունից, խաղերից, լավ դասարանից, լավ շներից, ուրախ բակից և շատ շատ երեխաներից և Սոֆիներից:

Ներկայացնում է Սառա Պողոսյանը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կազմված է հետաքրքիր ծրագրերից։ ամենաշատը ես սիրում եմ կավով աշխանտանքը և ճամփորդությունը։ ինձ դուր է գալիս նաև լռության մեջ նկարելը, ինչպես նաև հեծանիվ վարելը։ Բաաա մեր ծեսերը ինչ լավն են ՝ թթուդրիկ,լավաշթխիկ։ Սիրում եմ Կոմիտասի երգերը, Թումանյանական օրերը, բացօթյա լողավազանը։

Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը

ի՞նչից է պատրաստված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստված է քարից, լուսավոր պատուհաններից, գեղեցիկ բակից, որը տարվա բոլոր եղանակներին շատ գեղեցիկ է։ Մեր կրթահամալիրում հետաքրքիր է ամեն անկյուն։ Ունենք շունիկ՝Ածին, շատ բարի շնիկ է։

Այստեղ բարություն և հոգատարություն է տիրում։ Մեր կրթահամալիրը լավ ու բարի ուսաուցիչների, խելացի աշակերտների և բնության ամբողջություն է։

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է շատ ակտիվ և հետքրքրասեր երեխաներից, ուսուցիչներից, որոնք ամեն օր մեզ նոր բան են սովորեցնում, գեղեցիկ բակից, որտեղ տարբեր բույսեր են աճում, ավտոբուսներից,որոնք մեզ ամեն օր տանում են դպրոց:

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Թե ինչի՞ց է պատրաստված <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրը

<<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրը պատրաստված է շա՜տ սիրելի ուսուցիչներից,մե՜ծ սիրուց և հրաշալի կրթությունից։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի օր ծնվեց հրաշքով,երբ Երեխաների երազանքները միախառնվեցին։Ամեն անկյունն իր պատմությունն ու խորհուրդն ունի։Դպրոցի բակը մաքուր ու կանաչ խոտով է ծածկված,որ աճում է շնորհիվ այն ժպիտների,որ երեխաները բերում են առավոտյան։Կրթահամալիրում կա մի մեծ սիրտ,այն պատրաստված է սիրուց։Ամեն աշակերտ,ով կմտնի այնտեղ,իր հետ կտանի մի փոքրիկ մաս այդ սիրուց ու կավելացնի իր աշխարում։

Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը

Մխիթար սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է մեծ սիրուց։ Դպրոցը սեր է, իսկ այնտեղ սովորող երեխաները ինքնուրույն անհատներ։ Դպրոցը պատրաստված է օգտակար մրգերից։ Մենք այնտեղից դուրս ենք գալիս լիքը գիտելիքներով ‘ուտելով այդ մրգերը։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը պատրաստված է վարդագույն տուֆից:

Այն ունի մի քանի մասնաճյուղ ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Քոլեջ և Մայր դպրոց :Այնտեղ աշխատում են շատ խելացի ,հոգատար և բարի ուսուցիչներ:Իսկ այնտեղի սաները շատ խելացի են,իքնուրույն և բազմակողմանի զարգացած: Ես ուրախ եմ,որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ:

Ուսումնական մառան․ Շարոցթաթխիկի ծես

Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․1 և 3․3 դասարանի սովորողները «Ուսումնական մառան » նախագծի շրջանակում պատրաստեցին արդեն ավանդույթ դարձած աշնանային քաղցրահամ շարոցները։ Սովորողներն ինքնուրույն շարեցին, համեմատեցին, ավելացրեցին և պակասեցրեցին ընկույզները, որից հետո շարոցներն ուղարկեցին քաղցրահամ շփոթի մեջ։ Ավելին՝ տեսանյութերում

Կավե մոլորակներ-մագնիսներ

<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում համագործակցել ենք Քանդակի դպրոցի և ընկեր Ալիսի հետ՝ պատրաստել ենք կավե մագնիսներ։Թեման ընտրել էինք տիեզերքը։Արդյունքում ստացված աշխատանքները ներկայացնելու ենք ցուցահանդեսին։աշխատանքները ինչպես միշտ շատ յուրահատուկ էին ստացվել։Յուրաքանչյուրը իր աշխատանքը կատարել էր յուրովի հետաքրքիր և գեղեցիկ։

Արդեն երկրորդ փուլում աշխատանքները գունավորեցինք։

Թթուդրիկի ծես․Համով, հոտով թթու թթուն

<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում սեբաստացիների գլխավոր գործունեություններից մեկը թթուդրիկի ծեսն է՝ այսինքն սեբաստացիական ամենահամով թթու դնելն է։Իհարկե այն շատ սպասելի է սովորողների կողմից, ովքեր շատ ոգևորված սպասում և պատրաստվում են թթուդրիկի ծեսին։<<Թթուդրիկի ծես>> նախագծի ընթացքում կազմեցինք խնդիրներ, հորինուկներ, հեքիաթներ և իհարկե պատրաստեցինք բանջարեղենային ռոդարիական կերպարներ։Մեր դրած թթուն կներկայացնենք ցուցահանդեսին, ինչպես նաև կհամտեսենք Հարիսայի ծեսին։

<<Ուսումնական աշուն>> նախագծի ամփոփում

Աշխատանքը՝ Նենսի Ղարիբյանի

Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները ծանոթացել են <<Ուսումնական աշուն>> նախագծին, ընտրել են իրենց դուր եկած աշխատանքները և շատ հետաքրքիր իրականացրել են։Յուրաքանչյուր սովորող կատարել է մեկից ավելի առաջադրանք․կազմել են մաթեմատիկական խնդիրներ, Powerpoint ծրագրով աշնանային մեդիաամսագիր են ստեղծել, մասնակցել են  «Աշնանային երաժշտական մեդիաբացիկներ» նախագծին և այլն։Կեցցե՜ք բոլորդ։

Ավելին ծանոթացեք ըստ հղումների՝

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Մխեյան Ռոմանը

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Դանիելյան Եվան

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Ավետիսյան Յանան

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը

Ուսումնական աշուն․ներկայացնում է Գևորգյան էլինան

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Սաղոյան Սոֆին

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Սաղոյան Մարին

Ուսումնական աշուն․Ներկայացնում է Աբրահամյան Գեղամը

Մարզվում և խաղում ենք էստաֆետային խաղեր

Այս անգամ մարմնակրթության պարապմունքը ամբողջությամբ հանձնարարված էր սովորողներին։Ամբողջ պարապմունքը անցկացրեցին սովորողները և ներկայացրեցին տարբեր վարժանքներ, իսկ վերջում խաղացինք էստաֆետային խաղեր։

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Եղնիկ>> բանաատեղծությանը, որը սովորողներին հայտնի է Կոմիտասի երգերի շարքից։Բանաստեղծությունը շատ սիրված է։Սովորողները paint ծրագրով նկարում էին բանաստեղծությունը, մուտքագրում իրենց սիրելի հատվածը և իհարկե այս ամենը կատարում էին երգը ներկայացնելով։

Ավելին տեսանյութում՝

Կոմիտաս․Եղնիկ

Սովորողների հետ <<Կոմիտասյան օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք <<Եղնիկ>> ստեղծագործությանը, Paint նկարչական ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք բանաստեղծությունը։