Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի եկեղեցու բակում տոնեցիկ Սուրբ Զատիկը:
Рубрика: Սովորողներ
Ուսումնական գարուն․ամփոփում
Գարունը մեր բակում․Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Գարուն․Ներկայացնում է Մարի Մուրադյանը
Իմ ընտանի թռչունը․Ներկայացնում է Մարի Մուրադյանը
Գարունը իմ պատուհանից դուրս ․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Իմ կենդանին․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Գարուն․Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Գարուն․Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Գարուն․Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը
Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Եղանակային մեկշաբաթյա դիտարկում․Ներկայացնում է Միլանա Ասլանյանը
Գարնանային ֆոտոշարք․Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը
Գարունն Օձունում․Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը
Իմ թութակը․Ներկայացնում է Անահիտ Համբարձումյանը
Գարնան մասին․Ներկայացնում է Աբտոյան Գայանեն
Գարնան մասին․Ներկայացնում է Արաբյան Արփին
Իմ կարդացած գիրքը․Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Մարտ․Ներկայացնում է Արեգ Մնացականյանը
Գարուն․Արագիլ․Ներկայացնում է հեռավար սովորող Վիկտորիա Սվազյանը
Իմ մայրիկը․Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը
Իմ կենդանին․Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը
Իմ մայրիկը
<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում սովորողները նկարել և պատմել են իրենց սիրելի մայրիկների մասին։
Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը
Իմ մայրիկի մասին
Ես մի հրաշք մայրիկ ունեմ։ Ես և քույրս մեծանում ենք նրա սիրո և հոգատարությամբ պարուրված։ Նա մեզ սովորեցնում է բարի լինել մարդկանց հետ, լավ սովորել, պահպանել բնությունը, հարգել մեծերին, ընկերասեր լինել ու աշխատասեր։ Նա մեզ համար անփոխարինելի է։
Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Հասմիկ է :Նա խելացի է , ուրախ է, բարձրահասկ է, գեղեցիկ է,բարի է։
Ես իմ մայրիկի հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում։ Մենք միասին հետաքրքիր խաղեր ենք խաղում, գիրք ենք կարդում, զբոսնում ենք։
Իմ մայրիկը մեզ շատ է սիրում, ես ու եղբայրս էլ մայրիկիս ենք շատ սիրում։
Իմ մայրիկն ամենալավ մայրիկն է։
Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը
Բարև հիմա ես ձեզ կպատմեմ իմ մայրիկի մասին։
Իմ մայրիկը Նաիրան է, նա շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ աչքեր ունի, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում՝ խաղեր ենք խաղում , պատրաստում ենք համով կարկանդակներ, զբոսնում ենք այգում։ Նրա հետ շատ լավ Է ժամանակը անցնում։Նա իմ ամենամոտ ընկկերուհին է։ Ես մայրիկին շատ եմ սիրում
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ-շատ լավն է։ Նա շատ գեղեցիկ է ու բարի։ Նա խնամում է ինձ և քույրիկներիս, օգնում է դասերս պատրաստել։ Մայրիկս մեզ տանում է զբոսանքի։ Միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Երբ տխրում եմ, նա էլ ինձ հետ տխրում է, ամեն ինչ անում է, որ ուրախանամ։ Մայրիկս մեզ հեքիաթներ է կարդում, խաղեր խաղում մեզ հետ։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա աշխարհի ամենալավ մայրիկն է։
Ներկայացնում է Համբարձումյան Անահիտը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Շուշան է:
Նա շատ գեղեցիկ է և բարի:
Մայրս սիրում է ուտել միրգ բանջարեղեն և սուշի:
Իմ մայրիկի մազերը կարճ են և կարմիր:
Իմ մայրիկը սիրում է սպորտով զբաղվել:
ԵՎ իմ մայրիկը սիրում է արծաթե զարդեր:
ԵՎ չի սիրում որ տունը թափթփված է լինում:
Նա միջահասակ է:
Մայրս ունի կանաչ աչքեր:
Իմ մայրիը սիրում է որ ես նրա համար սուրճ եմ պատրաստում
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
<<ԻՄ ՄԱՅՐԻԿԸ>>
Իմ մայրիկը շա՜տ բարի է, շատ հոգատար և շատ բարեսիրտ։ Իմ մայրիկի մազերի գույնը դեղին երանգի է, իմ մայրիկը միջին հասակի է, իմ մայրիկի աջքերը կանաչ գույնի են։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես։ Ես քեզ շատ եմ սիրում մայրիկ։
Ներկայացնում է Սարգսյան Անահիտը
ԻՄ ՄԱՅՐԻԿԸ:
Իմ մայրկը շատ բարի է: Ես նրան շատ եմ սիրում: Մայրիկիս անունը Նարինե է: Նա 31 տարեկան է: Իմ մայրիկը շատ գեղեցիկ է: Մասնագիտությամբ մայրիկս տնտեսագետ է: Իմ մայրիկը աշխատում է որպես հաշվպահ: Ես և մայրիկս շատ ենք սիրում միասին մուլտֆիլմ դիտել: Մայրիկս շատ է սիրում համեղ ուտելիքներ պատրաստել : Նա սիրում է իմ և քույրիկիս համար հեքիաթ կարդալ: Մենք սիրում ենք միասին զբոսնել: Մայրիկս սիրում է գեղեցիկ ծաղիկներ ստանալ: Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ դու միշտ առողջ և երջանիկ լինես:
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ սիրուն է, նա շատ սիրում է գիրք
կարդալ:
Իմ մայրիկը ունի շատ երկար մազեր,շականակագույն
աչքեր,նա բարձրահասակ է: Մայրիկս շատ է սիրում
ծաղիկներ, դրա համար էլ ես նրան միշտ նվիրում եմ,նա
սիրում է համեղ թխվածքաբլիթներ
պատրաստել:Մայրիկս չի աշխատում նա տնային
տնտեսուհի է:
Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ գեղեցիկ, նա ունի միջին հասակ, մազերը երկար են, իսկ աչքերը շագանակագույն: Նա միքիչ ջղաին է, երբ ես իմ դասերը չեմ անում նա բարկանում է:
Ես նրան շատ եմ սիրում:
Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը գեղեցիկ է նա սիրում է աշխատել եւ ինձ գրկել։ Իր մազերը շականակագույն են իր աչքերը կանաչ են։
Նա սիրում է կանաչ գույնը եւ սիրում է աղցաններ։ Նա չի սիրում, որ ես ինձ վատ եմ պահում։ Իսկ նա ամենաշատը սիրում է ինձ։
Ներկայացնում է Արեգ Մնացականյանը
Իմ մայրիկի մասին
Իմ մայրիկը շատ է սիրում կարդալ ու շատ հոգատար է ու մեզ շատա է սիրում: Իմ մայրիկը շատ համեղ է պատրաստում ու իմ մայրիկը ամենալավ մայրիկն է: Ես նրան շատ շատ եմ սիրում:
Ներկայացնում է Արփի Արաբյանը
Իմ մայրիկի մասին:
Իմ մայրիկի անունը Թեհմին է։Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, իմ մայրիկը շատ աշխատասեր է: Իմ մայրիկի մազերը և աչքերը շագանակագույն են։
Ներկայացնում է Մարգարիտա սանթուրյանը
Իմ մայրիկը շատ հմայիչ է։
Իմ մայրիկի մասին
Իմ մայրիկի անունը Քրիտինե Է:
Իմ մայրիկի մազերը երկար է:
Իմ մայրիկի աչքերը շագանակագույն է:
Իմ մայրիկը միջահասակ է:
Իմ Մայրիկը շատ լավն է:
Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը
Իմ մարյիկ
Իմ մայրիկի անունը Շուշան է: Նա ունի երկար մազեր, շականակագույն աչքեր, նա շատ գեղեցիկ է: Իմ մայրիկ բարի է և հոգատար: Իմ մայրիկը ազատ ժամանակ անցկացնում է մեզ հետ, օգնում է ինձ, որ դասերս պատրաստեմ, մենք միասին խաղում ենք և ճանապարհորդում: Մայրիկս շատ խելացի է, նա աշխատում է բանկում: Մայրիկս շատ է սիրում ինձ և քույևիկիս:
Ես շատ եմ սիրում մայրիկիս, ցանկանում եմ, որ նա միշտ լինի ուրախ ու երջանիկ:
Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը
Ինչպիսին է իմ մայրիկը
Իմ մայրիկը սիրուն է։ Նրա սիրած ճաշը հավն է, ժուլյենը ,տոլման, տորթը, խորովածը և լահմաջոն։ Նա խուճուճ մազեր ունի, սիրում է ջրաշուշան ու կակաչ։ Նրա ամենասիրած գույնը մանուշակագույնն է, իսկ ամենասիրած զբաղմունքը՝ կինո նայելը։
Ներկայացնում է Շահբազյան Կորյունը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Անի է:
Նա 34 տարեկան է:
Ես նրան շատ եմ սիրում:
Նա շատ բարի է:
Ներկայացնում է Սարգսյան անահիտը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Փետրվարի 19-ը՝ Հ․Թումանյանի ծննդյան օրը՝ «Գիրք նվիրելու օր»
Փետրվարի 19-ը՝ Հ․Թումանյանի ծննդյան օրը՝ «Գիրք նվիրելու օր»-ը, սովորողները միմյանց գրքեր նվիրեցին։ովորողները մեծ սիրով և անհամբերությամբ էին սպասում այդ օրվան։
Նաև սովորողները և մեր Վանի մայրիկը՝ Անին, մեծ սիրով ընթերցեցին Հ․ Թումանյանի իրենց սիրելի ստեղծագործություններից։
Հ․Թումանյան․ « Անբան Հուռին »
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Անբան Հուռին » հեքիաթը։Կեցցե՜ք











Խաղում ենք Բարեկենդան
Բարեկենդանի տոնին ընդառաջ մեր դասարանի սովորողների հետ երգում և թաթիկներով խաղում ենք Կոմիտասի «Գնացեք, տեսեք» երգը:
Շնորհակալ ենք, ընկեր Տաթևին և հինգերորդ դասարանի սովորողներին երեխաների թաթիկներին բարեկենդանյան գեղեցիկ հերոսներ պատկերելու համար:
Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին
Հովհաննես Թումանյան․Աղվեսը
ԱՂՎԵՍԸ
Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է ձըգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։
Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։
Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։
Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։
Նամակներ հեքիաթի հերոսներին

Նամակ աղվեսին
Բարև, խորամանկ աղվես:
Ես ուզում եմ, որ դու երբեք չմոռանաս, որ գողություն անել չի կարելի:
Դու կարող ես խորամանկ ու ճարպիկ լինելդ օգտագործել միայն բարի գործերում: Օրինակ՝ կարող ես քո արագությամբ օգնել մարդկանց կամ անտառի կենդանիներին: Ես հավատում եմ, որ դու կփոխվես և կլինես բարի կենդանի:
Սիրով՝ Սյունեից
Սյունե Բադալյան
Նամակ աղվեսին
Բարև չարաճճի աղվես: Քեզ նամակ է գրում Վլադիմիր Դավեյանը: Ես գիտեմ, որ դու գողացել ես տատիկի խորոզը: Դու գիտես, որ տատիկ շատ է տխրել և կարող է հիվանդանալ : Տատիկը շատ բարի է և հոգատար, ունի թոռնիկներ, որոնց համար համեղ կերակուրներ է պատրաստում: Ես քեզ խորհուրդ եմ տալիս խորոզին վերադարձնես տատիկին և այլևս գողություն չանես : Տատիկը կների և քեզ էլ կկերակրի: Թե չէ տատիկը կկանչի որսորդներին և նրանք քեզ կորսան:
Քո ընկեր Վլադիմիր:
Վլադիմիր Դավեյան
Նամակ աղվեսին
Աղվես քո պատճառով տատիկը վախեցավ: Այլևս նման բան չանես:
Սուրեն Գևորգյան
Բարև տատիկ, ես Արեգն եմ: Գրում եմ քեզ, որ զգուշացնեմ, սոված աղվեսը մոտենում է քո տանը, որ ուտի քո թմփըլիկ ճուտին: փետդ ձեռդ ամուր պահի, հավանոցի դուռը՝ փակ:
Արեգ Մնացականյան
ՆԱՄԱԿ ԱՂՎԵՍԻՆ
Սիրելի աղվես, ես Արենն եմ և կարդացել եմ քո մասին հեքյիաթը։
Ես քեզ խորհուրդ կտամ, որ դու համտեսես մրգեր և բաջարեղեն։
Դրանք այնքան համեղ են, որ էլ չես ուզի հավինին ուտել։
Արեն Տեր-Ստեփանյան
Նամակ աղվեսին
Ճարպիկ աղվես, խնդրում եմ, հաջորդ անգամ չուտես խորոզին:
Շնորհակալություն
Հարգանքով՝ Մարգարիտա Սանթուրյան
Մարգարիտա Սանթուրյան
Նամակ աղվեսին
Բարև աղվես։
Ինչպե՞ս ես։
Ես կարծում եմ,որ դու չես կերել խորոզին։ Պետք չէ գողանա, եթե քաղցած ես գնա տատիկից խնդրի, և նա քեզ ուտելու բան կտա։ Տատիկներնը բարի են։
Խնդրում եմ աղվես ջան, խորոզին հետ տար տատիկին տուր և ներողություն խնդրի։ Բարի եղիր և ես քո ընկերը կլինեմ։
Էվայից աղվեսին։
Էվա Կարապետյան
ԱՂՎԵՍ
Բարև աղվես քույրիկ: Ես ցանկանում եմ, որ դու մի քիչ բարի դառնաս:
Այդքան խորամանկ պետք չէ լինել: Դու շատ գեղեցիկ ես: Աղվես ես մաղթում եմ քեզ հաջողություն:
Քո ընկեր Կորյուն:
Կորյուն Շահբազյան
Նամակ աղվեսին
Սիրելի գազան աղվես,
Ապրես, որ գողացար խորոզին։ Ես քեզնից գոհ եմ։
Ես քեզ շատ եմ սիրում, դու խորամանկ ես, բայց ինձնից չէիր կարող գողանալ։
Տրդատ Աբրահամյան
Նամակ խորոզին
Բարև խորոզ ջան։ Դու շատ բարի սիրտ ունես, ես քեզ շատ հավանեցի, դու շատ լավն ես, բայց փորձիր աղվեսներին չհավատալ, նրանք շատ խորամանկ են։
Մարիայից խորոզին
Պողոսյան Մարիա
Բարև աղվես ջան, քեզ գրում է Էմիլին: Ես հասկացա, որ դու շատ սոված էիր: Բայց դու շատ վատ բան արեցիր, որ գողացար տատիկի աքլորը: Ես առաջարկում եմ, ուղղես քո սխալը և վերադարձնես գողացած աքլորը: Խոստանում եմ քեզ կկերակրեմ և կդառնամ քո հավատարիմ ընկերը:
Սիրով՝ Էմիլի:
Էմիլի Պարսամյան
Նամակ աղվեսին
Բարև աղվես,դու շատ խորամանկ ես,ես քեզ ասում եմ
խորհուրդ,որ գյուղացիների հավերը ու խորոզները չգողանաս
ուտես,գնա ու անտառում սնվի:Դու գնա կաղին կեր,մորի
կեր,ընկույզ կեր:Աղվես դու,որ գալիս ես գյուղին մոտիկ,
գյուղացիները վախենում են քեզնից։ Լավ կլինի դու գյուղին մոտ
չգաս, գնա ու ապրի անտառում: Ես քեզ շատ կսիրեմ,եթե իմ
ասածները անես:
Սամսոն Կոստանդյան
Բարև սիրելի Խորոզ։ Ինչպե՞ս ես։ ՈՒզում եմ քեզ զգուշացնել, որ զգույշ լինես աղվեսից, քանի որ նա շատ քաղցած է և ուզում է քեզ ուտել։ Եղի՛ր ուշադիր և զգուշավոր։
Քո ընկեր՝ Լևոն
Լևոն Ղարիբյան
Սիրելի խորոզ, ինչու՞ ես դու այդքան անուշադիր և աղվեսից ինչու՞ չփախչեցիր, ա՛յ փոքրիկ խորոզ։
Սոֆա Բադալյան
Բարև չարաճճի աղվես։ Ես Էրիկան եմ, ես ապրում էմ բանգլադեշում և ես քեզ հյուր եմ կանչում հասցե Անդռանիկի 116 շենք 10 երրորդ հարկ։ Բայց ոչ մի բան չքանդես, համաձա՞յն ես և իմ նապաստակներին չունես։ Պակա։
Մարգարյան Էրիկա
Սովորող-սովորեցնող նախագիծ.Դիջիթեք 2022 .Word ծրագրով գծում ենք աղյուսակներ
Դիջիթեք 2022-ի շրջանակում <<Սովորող-սովորեցնող>> նախագծով հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողների հետ, ովքեր մեր սովորողներին ցույց տվեցին, թե ինչպես են Word ծրագրով գծում աղյուսակներ։Արդյունքում ստեղծվեցին հետաքրքիր օրացույցներ և այլ աշխատանքներ։













































































