Կոմիտասյան հակաբացիլը ՝ Վահան Զատիկյանի այգում

Ամառային լողափի մեկնարկը

Ուռաաա՜,ջաաա՜ն։ Ահա այսպիսի բացականչություններ լսվեցին այսօր։ Հյուսիսային դպրոցի բակում այսօր տոն էր։ Ամառային ճամբարի առաջին օրն էր։ Այն շատ սպասված էր սովորողների կողմից։Հաճույքով լողացին և ուրախացան։ Ավելին՝ տեսանյութում։

Հունիսի 1․Երեխաների պաշտպանության միջազգային օր

Այսօր Հյուսիսային դպրոցում տոն էր։ Նշում էինք երեխաների պաշտպանության օրը։ Անմոռանալի տպավորություններով և իրադարձություններքվ օր էր։Իսկական հրաշք են մեր երեխաները։ Օճառի պղպճակներով,ջրային ատրճանակներով, պաղպաղակներով հրաշք օր ունեցանք։

Ավելին ՝տեսանյութում։

Ես կարողանում եմ․Հեծանվավարություն

Հեծանվավարում են 1.1 դասարանի սովորողները։

Տեսանյութ`

Ես կարողանում եմ․Լողում ենք

Հարթակում ծնողն է․Մոտոցիկլները մեր կյանքում․Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը և ընկերները

Ես կարողանում եմ․Մարզատոն

Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․1 դասարանի սովորողներն մայիսի 17-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի լավ մարզվեցին, մարզական խաղեր խաղացին։

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան

Լողում ենք մեր սիրելի լողավազանում

Այսօր 1․1 դասարանի սովորողները հերթական լողուսուցման պարապմունքը անցկացրեցին փակ լողավազանում։Յուրաքանչյուր հինգշաբթի օրը սովորողների համար տոն է , քանի մասնակցում են լողի պարապմունքի։Քայլքով Բանգլադեշյան Հյուսիսից հասնում ենք Արևմուտք և վայելում կրկին լողալու հաճույքը։Սովորողներից շատերն արդեն հմուտ լողորդներ են։Շնորհակալություն սիրելի ընկեր Անուշին։

Հարթակում ծնողն է․Խմբակայաին թերապիա․Ներկայացնում է Ամալյա Օհանյանը

Այսօր «Հարթակում ծնողն է » նախագծի շրջանակում սովորողները ունեցան հետաքրքիր հանդիպում։Հանդիպումը անցկացնում էր 1․1 դասարանի սովորող Բադալյան Սոֆայի մայրիկը՝ Ամալյան, ով մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։Սիրելի մայրիկը, սովորողների հետ խաղի միջոցով ծանոթացավ և անցկացրեց խմբային թերապիա։Հանդիպումը շատ հետաքրքիր էր։Սովորողները վերջում ստացան փոքրիկ պարգևատրումներ։Շնորհակալություն, սիրելի Ամալյա։

Արարատը մեր աչքերով

Այսօր 1.1 դասարանի սսվորողները տանիքում բացօթյա նկարչական պլեներ իրականացրեցին` նկարելով Արարատը:Այնքան գեղեցիկ էր տեսարանը տանիոից, որ սովորողները տպավորված նկարում էին: