Ազգագրական փառատոն 2026. Ազգային խաղեր և պարեր

Ազգագրսկսն փառստոնի շրջանակում սովորող-սովորեցնող նսխագծով հանդիպեցինք Մաթեմատիկների ջոկատին:Ընկեր Հասմիկի և ավագ ճամբարականների հետ խաղացինք ազգսյին խաղեր` Ժինջիլ-Ժինջիլ, պարանքաշոցի, այնուհետև պարեցինք ազգսյին «Փալանչո» պսրը:

Ավելին տեսանյութերում`

Հանրակրթական դիջիթեք 2026.Սովորող-սովորեցնող նախագիծ.PowerPoint ծրագրի ծանոթացում

Այսօր հանդիպեցինք 2.3 ջոկատի հետ և «Խելացիների ջոկատը» ծանոթացրեց PowerPoint ծրագրին: Միասին փորձեցինք հավաքել Ձմեռային ճամբարի ամփոփումը:

Ջոկատները միասին շատ մեծ հետաքրքրությամբ և սիրով աշխատեցին:Արդյունքները կհրապարակենք բլոգում:

Kahoot ծրագրով ճամբարային ուրախ խաղ-վիկտորինա

Հունվարի 16-ին՝ հունվարյան ճամբարի ընթացքում, հանդիպեցին  «Ընթերցասերների ջոկատը» և 3.1 ջոկատը։ Հանդիպումը հագեցած էր զվարճալի, ուսուցողական, ընկերական պահերով։ Բացի այն, որ ջոկատները Հանրակրթական Դիջիթեք 2026-ի շրջանակում հանդես եկան սովորող-սովորեցնող նախագծով, այլ նաև ստեղծեցին հետաքրքրաշարժ խաղեր, փոխանցեցին հմտություններ ու հիմք դրեցին ամուր ընկերության։

Հանդիպման առաջին հատվածում «Ընթերցասերների ջոկատը» ներկայացրեց Kahoot ծրագիրը, բացատրեց՝ ինչպես մուտք գործել հարթակ, ապա 3.1 ջոկատի հետ միասին խաղացին իրենց ստեղծած խաղը։ Երկու ջոկատներն էլ մեծ ոգևորությամբ էին արձագանքում տրված ամեն մի ճիշտ պատասխանի, քաջալերում միմյանց, ուրախանում հաջողություններով։

Ավելին՝ տեսանյութում․

Մաս 1-ին


Հանդիպման երկրորդ հատվածում արդեն «Ընթերցասերների ջոկատի» և 3.1 ջոկատի ճամբարականները խմբեր կազմեցին ու ստեղծեցին իրենց սեփական խաղերը։ Զարմանալի, ուրախացնող ու ոգևորող էր այն փաստը, որ կրտսեր ճամբարականները շատ արագ էին սովորում խաղի կանոններն ու օգտվում գործիքներից, մի քանի րոպե հետո իրենք էին պրպտում, նոր գործիքներ գտնում, կիսվում նորություններով։ Ահա եկավ ամենասպասված պահը․ յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր խաղը, իսկ մյուսները միացան, խաղացին, հպարտացան իրենց ընկերներով ու կիսվեցին տպավորություններով։ Համագործակցությունը հագեցած ու նպատակային էր։

Ավելին՝ տեսանյութում․

Մաս 2-րդ

Սրբուհի Ներսիսյանի և 3.1 ջոկատի ամփոփումը՝

Խաղ-վիկտորինայի ստեղծում

1.Շահբազյան Ալեքսա
2.Ղարիբյան Նենսի
3.Հակոբյան Արսեն
4.Մանուկյան Ադամ
5.Դանիելյան Եվա
6.Հովհաննիսյան Արևիկ
7.Սաղոյան Մարի
8.Եղիազարյան Յանա
9.Աբրահամյան Գեղամ

Սովորող-սովորեցնող նախագիծ. «PowerPoint» ծրագրի ուսուցում

Օրը՝ 19․01 .2026

Ժամը՝  09:20 — 10:05

Վայր՝ Հյուսիսային դպրոցի 2․3 ջոկատի դասասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 2․3 ջոկատներ

Պատասխանատուներ՝  Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ նեթբուք-նոթբուք

Նպատակը

Սովորողներին ծանոթացնել PowerPoint ծրագրին, սովորեցնել ինքնուրույն ստեղծել պարզ ու բովանդակային սահիկներ։

Խնդիրները

• Ձևավորել PowerPoint ծրագրի հիմնական գործիքների օգտագործման հմտություններ

• Սովորեցնել սահիկների ճիշտ կառուցում և դասավորություն

• Սովորեցնել տեղեկատվությունը ներկայացնել տեսողական և հասկանալի ձևով

• Խթանել ինքնուրույն և խմբային աշխատանքը

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի   3․1 ջոկատի ճամբարականները   վարպետության դաս են վարելու 2․3 ջոկատի ճամբարականների հետ։ Ծանոթանալու են PawerPoint ծրագրի գործիքներին՝ ստեղծելով սահիկաշար։ Օգտվելով դասարանական բլոգից ահիկաշարում պետք է ներկայացնեն ճամաբարային շրջանում իրականացրած գործունեություններից և ճամփորդություններից մի քանիսը։

Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։

Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 և 3․1 դասարանի սովորողները սովորող-սովորեցնող մեթոդով հորինեցին հանելուկներ և Paint նկարչական ծրագրի օգնությամբ նկարազարդեցին։

Читать далее «Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին»

Սովորող-սովորեցնող նախագիծ. PowerPoint ծրագրի ուսուցում

Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանցիները հյուրընկալեցին 3․1 դասարանի սովորողներին։ Ավագ ընկերները մեզ սովորեցրեցին օգտվել Powerpoint ծրագրից օգտվել։

Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Ձմեռային ճամբարի ընթացքում <<Դդմածես 2025>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ։Ճամբարականները ավագ դպրոցի սովորողների օգնությամբ պատրաստեցին կավե դդումներ։

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Ազգագրական փառատոնի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ և կավի վրա ներկայացրեցինք հայկական զարդանախշերը։

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակում 2.1 և 1.1 ջոկատները ծանոթացան ազգային խաղերից մեկին և միմյանց հետ շատ մեծ ոգևորությամբ խաղացին:

Ազգագրական փառատոն. Համագործակցություն 2.1 և 1.1 ջոկատներ

Ազգարական փառատոնի շրջանակում հանդիպեցինք 1.1 ջոկատի և ընկեր Հասմիկի հետ:Միասնական ներկայացրեցինք «Լորկե» ազգային պարը:

Տեսանյութը` Մանուշակ Աբրահամյանի