Рубрика: «Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում 2021-2022
Փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում, այսօր հանդիպեցինք 2․1 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում սովորեցրեցինք տեսանյութ տեղադրել և տեսանյութի մասին փոքրիկպատում գրել իրենց նորաստեղծ բլոգներում։ Հանդիպումը շատ արդյունավետ էր, հանդիպման ավարտին բոլոր սովորողների բլոգում տեղադրված էր տեսանյութերը և պատումները։ Ավելին՝ տեսանյութում
Սովորող-սովորեցնող․Բլոգուսուցում-բլոգավարություն
Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում 2․1 դասարանի սովորողները արդեն երկրորդ հանդիպումն են ունենում 3․2 դասարանի սովորողների հետ։Առաջին հանդիպման ընթացքում միասին սովորողները բացել էին իրենց բլոգները, իսկ երկրորդ հանդիպմանը բլոգներում կատարեցին իրենց առաջին գրառումը և պատմեցին իրենց մասին։Սովորողները շատ ոգևորված էին աշխատում միասին։
Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր
Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները հյուր էին գնացել 1․1 դասարանի սովորողների դասասենյակ։ 2-րդցիները կրտսեր ընկերներին օգնեցին paint նկարչական ծրագրով աշխատել և սովորեցրեցին մուտքագրել «տուն» բառը։Ընթացքը շատ հավես երկու դասարանի սովորողների համար։
Հաջորդ հանդիպում կլինի 2․2 դասարանի սովորողների հետ։
Կեցցե՜ն իմ խելացիները։
Դիտեք նկարաշարը`




















Դասարանական օրացույց 2021-2022
ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, 2-րդ ԴԱՍԱՐԱՆ
Շուրջտարյա նախագծեր՝
Ուսումնական ճամփորդություններ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
Կառուցողական խաղեր ուսումնական նախագիծ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ- ԴԵԿՏԵՄԲԵՐ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021
«Լողափնյա աշուն» նախագիծ
«Ես» նախագիծ
«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021
«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ
Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.
Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ
«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն
Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
«Ուսումնական աշուն» նախագիծ
ՆՈՅԵՄԲԵՐ 2021
Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր
Ուսումնական մառան և ազգային խոհանոց
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021
«Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագիծ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՀՈՒՆՎԱՐ
ՀՈՒՆՎԱՐ 2021
«Ուսումնական ձմեռ» նախագիծ
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ՝ ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ
ՓԵՏՐՎԱՐ 2022
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
ՄԱՐՏ 2022
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ
«Ուսումնական գարուն» նախագիծ
ԱՊՐԻԼ 2022
ՄԱՅԻՍ 2022
ՀՈՒՆԻՍ 2022
«Ուսումնական ամառ» նախագիծ
Հուլիս 2022
ՕԳՈՍՏՈՍ 2022
«Սովորող-սովորեցնող» բլոգուսուցում
Նախագծի մասնակիցներ՝ Երկրորդ դասարանցիներ, տարատարիք սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ շուրջտարյա
Նպատակ՝
Ստեղծել ուսումնական մեդիատարածք, որտեղ սովորողները ինքնարտահայտվելու, սեփական բարդույթներից ազատվելու, սեփական հետաքրքրություններն ու գիտելիքների պաշարը զարգացնելու հնարավորություն կունենան:
Խնդիրներ՝
- Ուսումնական բլոգի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը:
- Զարգանել մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր պատրաստել և հրապարակել սեփական բլոգում:
- Սովորողների մեջ զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
Նախագծի նկարագրությունը
Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանցիներն անհատական բլոգներ պիտի ունենան, որտեղ տեղադրելու են իրենց ստեղծած ուսումնական ֆիլմերը, հետազոտական աշխատանքները, ռադիոնյութերը, ստղեծագործական աշխատանքները: Տարատարիք սովորողների հետ վերջիններս հնարավորություն կունենան ուսումնասիրելու՝ ի՞նչ է բլոգը, ինչպե՞ս ստեղծել, ի՞նչ հետաքրքիր նյութեր կան այնտեղ, ի՞նչ հմտությունների է տիրապետում բլոգերը, ինչպե՞ս օգտվել բլոգի գործիքներից:
Նախագծի շնորհիվ բլոգերներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն բլոգներին, կփորձեն հնարավորինս հետաքրքիր և պատկերավոր ներկայացնել բլոգի աշխարհը նոր բլոգերներին:
Այդ հարցում նրանց կօգնեն տարբեր ոլորտի մասնագետների հետ պարբերաբար կազմակերպվող ուսումնական պարապմունքները, որոնց արդյունքում 2-րդ դասարանցի բլոգերներն արագ կսովորեն, կհմտանան բլոգ վարելու գործում։
Արդյունքները՝ բլոգում։