Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և 2․1 դասարան, ղեկավար՝ Սրբուհի Ներսիսյան
Օրը՝ 14,01,2022
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
2-րդ դասարանի սովորողները այցելում են 5 տարեկաններին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր

Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները հյուր էին գնացել 1․1 դասարանի սովորողների դասասենյակ։ 2-րդցիները կրտսեր ընկերներին օգնեցին paint նկարչական ծրագրով աշխատել և սովորեցրեցին մուտքագրել «տուն» բառը։Ընթացքը շատ հավես երկու դասարանի սովորողների համար։

Հաջորդ հանդիպում կլինի 2․2 դասարանի սովորողների հետ։

Կեցցե՜ն իմ խելացիները։

Տեսանյութը` Նարինե Պողոսյանի



Դիտեք նկարաշարը`

























Читать далее «Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր»

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Սովորող-սովորեցնող նախագիծ

Ժամանակահատված՝  04-08․10․2021
Մասնակիցներ՝  2-րդ և 1-ին դասարանների սովորողն
եր

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մանուշակ Աբրահամյան

1․1 դասարան-06.10.2021

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք

Նպատակը՝  Paint նկարչական ծրագրի ուսումնասիրում, նոր գործիքների ծանոթացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի   2-րդ դասարանի սովորողները  վարպետության դաս են վարելու 1.1 դասարանի սովորողների հետ։ Ծանոթանալու են Paint նկարչական ծրագրի գործիքներին, ստեղծելու են «Տուն» մեդիաէջը։

Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։