The Ugly Duckling/Անճոռնի ճուտիկը թատրոն-ավտոբուս . Այց թոնրատուն

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի ճամբարականները այցելեցին Հարավային դպրոց-պարտեզի թատրոն-ավտոբուս` անգլերեն լեզվով դիտելու «Անճոռնի ճուտիկը» ներկայացումը:

Եվ´ միջավայրը, և´ ներկայացումը հրաշալի էին:Ներկայացումից հետո ճամբարականները ունեցան շատ հետաքրքիր քննարկում ընկեր Աննայի հետ:Ներկայացումը դիտելուց հետո մեծ ոգևորությունյամբ այցելեցինք Հարավային դպրոցի նորաբաց թոնրատուն:

Թոնրատանը վառարանի շուրջ պատրաստեցինք շա՛տ համեղ կարտոֆիլի պլեճ, ընթացքում երգեցինք, պարեցինք:Համեղ կարտոֆիլը համտեսեցինք լավաշով և պանրով և իհարկե տաք թեյ խմեցինք:Շատ շնորհակալություն Աննա Գանջալյանին հրավերքի համար:Բոլորիս համար օրը լի էր դրական էներգիայով և դարձավ անմոռանալի:

Ընթացքը տեսանյութերում`

Տեսանյութը Լիլիթ Մելքոնյանի`

Ազգագրական փառատոն.Սովորող-սովորեցնող նախագիծ. Հոլախաղեր

Հոլախաղերը փառատոնային ճամբարում

Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք ընկեր Հասմիկին և ավագ ճամբարականներին, ծանոթացանք հոլախաղերի պատմությանը, տեսակներին, խաղալու ձևերին։

Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների ճամբարականները սկզբում իրենք խաղացին և ցուցադրեցին խաղը, ապա 2-րդ դասարանի ճամբարականներին սովորեցրեցին հոլերով խաղալ….Արդյունքում կրտսեր ճամբարականների շատերի մոտ ստացվեց խաղը և ոգևորված պատրաստվում են հոլեր ձեռք բերել։

Ազգագրական փառատոնը այսպիսի ոգևորությամբ է ընթանում։Շնորհակալ ենք ընկեր Հասմիկ և ընկերներ ջան։

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Սովորող-սովորեցնող նախագիծ․Բնագիտական փորձ՝ ժայթքող հրաբուխ

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025— շրջանակում մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատը հյուրընկալվեց 2․1 ջոկատ՝ կատարելու մի շատ հետաքրքիր բնագիտական փորձ ՝Ժայթքող հրաբուխը ։

Ավագ ճամբարականները նախ ներկայացրեցին ,թե ինչ փորձ են կատարելու,ինչ նյութեր են անհրաժեշտ։ Նաև զգուշացրեցին ,որ այդ փորձը տանը չկրկնեն,առանց մեծերի օգնության։

«Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1

Սյսօր մենք հյուր էին գնացել 1.1ջոկատի ճամբարականներին։ «Դդմածես» նախագծի և «Ազգագրական փառատոն»-ի շրջանակում նկարեցինք զվարճալի դդումներ և դդումի մասին հանելուկներ հորինեցինք։

Արդյունքները ստորև՝

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Читать далее ««Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1»

Սովորող-սովորեցնող․Paint ծրագրով նկարում ենք հայկական գորգեր

Ազգագրական փառատոնի ընթացքում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի ճամբարականների հետ։Միասին խոսեցին և ներկայացրեցին հայկական գորգերի մասին տեղեկություն, իսկ հետո ավագ ընկերների օգնությամբ կրտսեր ճամբարականները paint ծրագրում նկարեցին հայկական գորգեր։Շատ ոգևորիչ համագործակցություն ստացվեց։

Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրով նկարում ենք հայկական գորգեր

«Ձմեռային ազգագրական փառատոն 2025»ի շրջանակներում Հյուսիսային դպրոցի «Ուժեղներ» ջոկատն ուսումնասիրեց հայկական զարդանախշերն ու գորգը, այնուհետև Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեց։ Համագործակցեցինք Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի հետ։

Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող ․Սովորում ենք ազգագրական պարեր

Ազգագրական փառատոնի շրջանակում Ընկեր Հասմիկի և մաթեմատիկների ջոկատի հետ 2.1 դասարանի ճամբարականները ծանոթացան և սովորեցին երկու նոր ազգագրական պարերի՝ <<Լորկե>> և <<Շորոր>> պարերին։Ինչպես նաև ծանոթացանք մի շատ հետաքրքիր ազգային խաղի։

Դիջիթեք 2025․Սովորող-սովորեցնող նախագիծ.Սովորում ենք WORD ծրագրում աղյուսակներ գծել

Ձմեռային ճամբար

«Դիջիթեք 2025» ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում 3․1 դասարանի ճամբարականները սովորեցրեցին 2․1 դասարանի ճամբարականներին Word ծրագրում ստեղծել աղյուսակներ, որից հետո գծեցին և ստացան հունվար ամսվա օրացույցը։Օրացույցում նշեցին և գունավորեցին տոն օրերը։Ճամբարականները սովորեցին ևս մեկ մեդիահմտություն գործածելու կարողություն։Կեցցե՜ն մեր խելացիները։

Սեբաստացու օրերը` «Սովորող-սովորեցնող»  նախագծով

Նախագիծը` Համագործակցություն «Սովորող-սովորեցնող»  նախագծով

Նոյեմբերի 14-ին, Հյուսիսային դպրոցի 5-3 և 2-1 դասարանները ունեցան հավես համագործակցային հանդիպում։ 5-3-ը  սեբաստացիական խաղ-վիկտորինա էր պատրաստել, ինչին հեշտությամբ ու ուրախությամբ մասնակցեցին 2-1-ի սովորողները, նույնիսկ չէին օգտագործում տրված ժամանակը, մեկը մյուսին գերազանցելով պատասխանում էին հարցերին ու այդ ընթացքում հասցնում նշել նաև ճիշտ պատասխանները։

Հանդիպումը հագեցած էր ժպիտներով, հմտությունների փոխանցմամբ ու սեբաստացիներին բնորոշ հավեսով։

Մանրամասները` տեսանյութում.

Համագործակցություն «Սովորող-սովորեցնող»  նախագծով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-3 և 2-1 դասարաններ

Օրը՝ նոյեմբերի 14,  ժամը՝ 09:20-10:05

Վայրը` Հյուսիսային դպրոցի 2-1-ի դասասենյակ

Նպատակը՝ սովորող-սովորեցնող նախագծով համագործակցություն

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում փոխանցել մեդիահմտություններ
  • համագործակցություն կրտսեր դասարանի սովորողների հետ
  • խաղ-վիկտորինայի միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցում
  • թիմային աշխատանք կատարելու հմտություններն ու կանոնները պահպանելու կարողություն

Նախագծի ընթացքը՝

  • 5-3 դասարանը կներկայացնի Kahoot առցանց ծրագիրը
  • կներկայացնի նախապես կազմած խաղ-վիկտորինան
  • 2-1 դասարանը խաղին կմիանա 5-3 դասարանի կողմից ստեղծված QR կոդի միջոցով՝ իրենց հեռախոսներով
  • խաղի ավարտին կհայտարարվի ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը
  • 5-3 դասարանը կրտսեր սովորողներին քայլ առ քայլ կսովորեցնի օգտվել Kahoot առցանց ծրագրից և միասին կստեղծեն նոր խաղ-վիկտորինա։