Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 12

Ժամը՝ 11:00-12:00

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Նպատակը՝ ծանոթացում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

Իմացածը փոխանցելու և համագործակցային հմտությունների զարգացում

Ընթացքը

Նախագծի ծանոթացում, ընթերցումներ, փորձեր, հանդիպումներ, խմբային և անհատական աշխատանք

Արդյունքը

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին և արդյունքում ստեղծվում է խաղ-թատրոն

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 և 1.1 դասարաններ
Օրը՝
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
3-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

Սովորող-սովորեցնող նախագիծ. PAINT ծրագրով նկարում ենք «Ճամփորդները» հեքիաթը

Այսօր սովորող-սովորոցնող նախագծի շրջանակում առաջին դասարանի սովորողներին հյուր էին եկել իմ ավագ սովորողները՝ 4.1 դասարանի սովորողները, ովքեր օգնեցին կրտսեր ընկերներին PAINT ծրագրով նկարել «Ճամփորդները» հեքիաթը և գործածել ծրագրի բոլոր գործիքները։

Դիտել տեսանյութը՝

Սովորող-սովորեցնող նախագիծ.մեդիահմտությունների փոխանցում.PowerPoint ծրագրի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք երկրորդ դասարանի սովորողների հետ և ներկայացրեցինք powerpoint ծրագիրը։Սկզբում մեր դասարանի սովորողները ներկայացրեցին ծրագրի ամբողջ գործիքները, այնուհետև միասին ստեղծեցին սահիկաշար, որտեղ երկրորդ դասարանի սովորողները պատմում էին իրենց մասին։

Ավելին տեսանյութում՝

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ. Հանդիպում 2-րդ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Ելք ստուգատես

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնարի միջոցով այս անգամ երրորդ դասարանի սովորողները հորինել էին հեքիաթներ երեք ավարտով։Համագործակցային նախագծի երկրորդ հանդիպման ընթացքում արդեն մեր սովորողները ներկայացրեցին իրենց հեքիաթները, իսկ ավագ ընկերները ընտրեցին իրենց դուր եկած ավարտի տարբերակը։

Եվ ավագ սովորողները, և՛ մեր դասարանի սովորողները շատ մեծ ոգևորությամբ աշխատեցին և ներկայացրեցին իրենց հեքիաթները, որոնք մեկը մյուսից անհավանական հետաքրքիր էին ստացվել։

Աշխատանքը այսքանով չավարտվեց, քանի որ սովորողները շատ էին հավանել ստեղծագործական աշխատանքը։Մենք հանդիպում ունեինք նաև երկրորդ դասարանի սովորողների հետ, որի ընթացքում իրենց նորաստեղծ բլոգներում պետք է առաջին հրապարակումը կատարեին մեր օգնությամբ։

Սովորողները որոշեցին հենց հեքիաթներ հորինել ՝ օգտագործելով ռոդարիական երկանդամության խաղ- հնարը։Արդյունքը երկու դեպքերում էլ շատ ոգևորիչ էր։

Բլոգավարություն.Երկրորդ հանդիպում

Այսօր <<Սովորող-սովորեցնող>> և <<Բլոգավարություն>> նախագծերի շրջանակում կրկին հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, արդեն երկրորդ հանդիպումն էր։Հանդիպման ընթացքում նաև մեզ հյուր եկան Գյումրու թիվ 15 դպրոցի ուսուցիչները։Հանդիպմանը սովորողները միասին հնարեցին հորինուկ ՝ ռոդարիական երկանդամության խաղ-հնարքով և հրապարակեցին իրենց բլոգներում։Մեզ հյուր եկած ուսուցիչները հիացած էին սովորողների ստեղծագործակա մտքի թռիչքով , մեդիահմտություններով և կրթական մակարդակով։Հորինուկները առանձին հրապարակումով կհրապարակենք և կամփոփենք։

Բլոգավարություն.առաջին հանդիպում

Այսօր <<Սովորող-սովորեցնող>> և <<Բլոգավարություն>> նախագծերի շրջանակում մեզ հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, ովքեր դեռ նոր պետք է ունենան իրենց անհատական բլոգները։Մեր սովորողները իրենց ներկայացրեցին, թե ինչ է բլոգը, ինչպես այն օգտագործել, ինչի համար է նախատեսված և այլ հմտություններ, որոնք կիրառում ենք բլոգավարության ընթացքում։Սովորողները այդ ամենը ներկայացրեցին իրենց բլոգների օրինակի միջոցով։

Երկրորդ հանդիպման ընթացքում արդեն միասին հրապարակում կկատարեն կրտսեր սովորողների բլոգներում։

Ավելին տեսանյութում՝

Ազգագրական փառատոն.ազգային խաղեր և պարեր

Ազգարական փառատոնի ընթացքում ևս մեկ անգամ հանդիպեցինք Տեխնոլոգների ջոկատի և ընկեր Հասմիկի հետ։Այս անգամ ևս խաղացինք ազգային խաղեր։Ընկեր Հասմիկը ներկայացրեց մի քանի ազգային պար և դրանց նշանակությունը մեր պատմությոան մեջ։Շնորհակալություն ընկեր Հասմիկին։

Ավելին տեսանյութերում՝

Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ

Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։

Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի , ժամը՝1
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • paint-ով նկարը քայլերով պահպանել,
  • կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
  • ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։