Рубрика: Սովորող-սովորեցնող
Բնագիտական ստուգատես․Սովորող-սովորեցնող նախագիծ
Մասնակիցներ՝ 2․1դասարանի սովորողներ, 5 տարեկաններ
Օրը՝ հունվարի 21, ժամը՝ 10․20-11․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան
Նպատակը` նախագծի նպատակն է կրտսեր սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը բնագիտության նկատմամբ։
Հիմնական խնդիրները`
- Սովորել, սովորեցնել
- Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
- Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
Արդյունքում`
Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
Բնագիտական ֆիլմերի դիտում
Բնագիտական փորձ՝ հրաբուխ
Անհրաժեշտ նյութեր՝
Քացախ, սոդա, պլաստիլին, գուաշ
Փորձի նկարագրությունը՝
Սովորողները պլաստիլինից միասին սեղանի վրա կպատրաստեն սար /լեռ/, որի մեջ կլցնեն սոդան, որևէ գույնի գուաշ և վերջում կավելացնեն քացախ, որպեսզի ստացի հրաբուխ։
Ամփոփումը դասարանական բլոգում
Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022․Մեդիահմտությունների փոխանցում
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 և 1․2 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 17, ժամը՝
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 1.2 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Խառատյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 2.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։
2.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
- ինչպես word էջ բացել,
- կիրառել word-ի գործիքները (տառի չափ, գույն փոխել, մգացնել)
- մուտքագրելու են ձմեռային բառեր, կարդալու, համեմատելու են մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:
Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։
Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022
Օր՝ հունվարի 19
Վայր՝ Հյուսիսային դպրոց
Ժամը՝ 10։20
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 3.1 ջոկատի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Կարինե Մամիկոնյան
Նպատակ՝
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․1 ջոկատի ճամբարականներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու հմտություններ են փոխանցելու։
- Word ծրագրի ամրապնդում
- Word-ի գործիքների կիրառում, ամրապնդում /տառի չափ, գույն փոխել, մգացնել, շեղ գրել/
- Word -ում աղյուսակներ ստեղծելու կարողությունների փոխանցում
- միասին աշխատելու կարողությունների զարգացում
Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում:
Սովորող-սովորեցնող նախագիծ
Այսօր << Աստղիկներ>> ջոկատը Դիջիթեքի շրջանակում «Սովորող-սովորեցնող» նախագծով հանդիպում ունեցավ 5 տարեկանների հետ։Հանդիպման ընթացքում ավագ ճամբարականները օգնեցին Paint ծրագրով, օգտագործելով երկրաչափական մարմինները, նկարել իրենց և մուտքագրել կրտսեր ճամբարականների անունները։5 տարեկանները առաջին անգամ էին մուտքագրում։Հանդիպումը շատ արդյունավետ էր, շատ լավ արդյունք գրանցեցին սովորողները։
Ավելին տեսանյութում՝
Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան
Մասնակցություն հանրակրթական դիջիթեք 2022-ին
Սովորող-սովորեցնող նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և 2․1 դասարան, ղեկավար՝ Սրբուհի Ներսիսյան
Օրը՝ 14,01,2022
Ժամը՝ 10:00-11։00
Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին
Նկարագրություն՝
2-րդ դասարանի սովորողները այցելում են 5 տարեկաններին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։
- բացել Paint ծրագիրը
- ծանոթանալ գործիքներին
- օգտագործել երկրաչափական պատկերները
- նկարել կերպարներ
- մուտքագրել անունները
- ճիշտ անջատել համակարգիչը
Ազգային պարերի, խաղերի ուսուցում

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում համագործակցություն 3․3 ջոկատի հետ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը՝ Հունվար
Նպատակ
- ծանոթացում ազգային պարերին, խաղերին
- ազգային մշակույթի յուրացում, տարածում
- ճաշակի զարգացում
Խնդիրներ
- ազգային պարերի ուսուցում, կատարում
- մոռացված խաղերի վերհանում, յուրացում
- խաղերի տեսագրում, ձայնագրություն
Ընթացքը՝ սովորողները կծանոթանան պարաքայլերին, տեղեկություններ կստանան պարի ծագման, նշանակության մասին։ Պարի ուսուցումը կավարտենք ազգային խաղերով։
Արդյունքը՝ պարերի, պարերգերի, երգերի տարածում ճամփորդությունների, հանդիպումների ընթացքում
Ուսուցանվող պարեր `
Խաղեր՝
- Կլոր էշ
- Զորի- զորի
- Տզզ
Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր
Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները հյուր էին գնացել 1․1 դասարանի սովորողների դասասենյակ։ 2-րդցիները կրտսեր ընկերներին օգնեցին paint նկարչական ծրագրով աշխատել և սովորեցրեցին մուտքագրել «տուն» բառը։Ընթացքը շատ հավես երկու դասարանի սովորողների համար։
Հաջորդ հանդիպում կլինի 2․2 դասարանի սովորողների հետ։
Կեցցե՜ն իմ խելացիները։
Դիտեք նկարաշարը`




















Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.
Սովորող-սովորեցնող նախագիծ
Ժամանակահատված՝ 04-08․10․2021
Մասնակիցներ՝ 2-րդ և 1-ին դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մանուշակ Աբրահամյան
1․1 դասարան-06.10.2021
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք
Նպատակը՝ Paint նկարչական ծրագրի ուսումնասիրում, նոր գործիքների ծանոթացում, մեդիահմտությունների զարգացում:
Նկարագրություն՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները վարպետության դաս են վարելու 1.1 դասարանի սովորողների հետ։ Ծանոթանալու են Paint նկարչական ծրագրի գործիքներին, ստեղծելու են «Տուն» մեդիաէջը։
Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։
Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ
Ժամանակահատված՝ 04-08․10․2021
Մասնակիցներ՝ 2-րդ և 3-րդ դասարանների սովորողներ
3․2 դասարան-07․10․2021
3․1 դասարան-08․10․2021
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան
Նպատակը՝
Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների սովորողներն իրենց կրտսեր ընկերներին են ներկայացնում, փոխանցում PowerPoint ծրագրի հնարավորությունները, ներկայացնում են իրենց ստեղծած նյութերը և փոխանցում մեդիահմտություններ։
Արդյունքը`
Աշխատանքները և արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։