29.08- 02.09 — Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
29.08 — ժամը՝ 15.00-19.00
30.08 — ժամը՝ 15.00-19.00
31.08 — ժամը՝ 15.00-19.00
01.09 — ժամը՝ 15.00-19.00
02.09 — ժամը՝ 15.00-19.00
29.08- 02.09 — Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
29.08 — ժամը՝ 15.00-19.00
30.08 — ժամը՝ 15.00-19.00
31.08 — ժամը՝ 15.00-19.00
01.09 — ժամը՝ 15.00-19.00
02.09 — ժամը՝ 15.00-19.00
Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։
Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,
Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,
Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։
Առաջադրանք
Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
Ոչ, քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն
Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն
Ոչ,քանի որ տնօրենը չունի ուսուցչի պաշտոն
Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։
Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։
Չափորոշիչի բաժինները
Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II
տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը: Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները: Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI
Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX
Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։
3 հոդված, 5-րդ կետ
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).
Հոդված 6
1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.
2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.
4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:
2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:
5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:
Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։
Առաջադրանք
Ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ըստ իս՝
Ես իմ ցանկանում չէի ներառել և խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք։
Ըստ իս տարբերությունների պատճառը այն է, որ ուսումնական գործընթացում տվյալ կառույցների ներկայացուցիչները ներգրավված չեն և իրենց գործունեությունը այդպես ակնհայտ չի երևում:Այդ պատճառով ես չէի մերառել ցանկի մեջ:
Հարցարան՝ ինքնաստուգման համար։
Վարչական աշխատողներ են՝ տնօրենը, փոխտնօրենը
Մանկավարժական այլ աշխատողներ են՝ ուսուցչի օգնականը, կազմակերպիչը, հատուկ մանկավարժը, սոցիաական աշխատողը:
Բժիշկը, պարտիզպանը, տնտեսուհին,խոհարարը, պահակը
Սովորողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
Պատասխան՝
Ըստ իս սովորողը ունի իր կրթական միջավայրը ընտրելու իրավունք,անվճար կրթվելու և կրթական միջավայրի գույքից անվճար օգտվելու իրավունք, սեփական կարծիքը արտահայտելու և հարցեր տալու իրավունք:
Սովորողը պարտավոր է չբացակայել, կանոնավոր հաճախել ուսումնական պրոցեսին,ստանալ համապատասխան կրթություն, չվնասել դպրոցի գույքը, հարգել ուսուցչին, կատարել ուսումնական պարապմունքի ընթացքում իրեն հանձնարարված աշխատանքները
Օրենք՝
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
Պատասխան՝
Մանկավարժական աշխատողը իրավունք ունի ընտրել աշխատավայրը, համապատասխան վարձատրվել իր կատարած աշխատանքի դիմաց, ստանալ արձակուրդային, խզել աշխատանքային պայմանագիրը իր նախաձեռնությամբ, առաջարկներ և անհամաձայնություններ ներկայացնել ուս․ նյութի վերաբերյալ, օգտվելու ուսումնական հաստատության հնարավորությունից, իրավունք ունի վերապատրաստվել և զբաղվել ինքնակրթությամբ
Մանկավարժական աշխատողը պարտավոր է տալ համապատասխան գիտելիքներ սովորողին, ապահովել սովորողի կրթության իրավունքը, պաշտպանել սովորողի իրավունքները, անձի արժանապատվությունը, սովորողին կրթել և հասարակության համար արժանի,պիտանի անձ ձևավորել, համագործակցել սովորողի ծնողի հետ:Պարտավոր է նաև անընդհատ ինքնակրթվել և վերապատրաստվել իր մասնագիտական կարողություններն ու հմտություններն բարելավելու համար:
Օրենք՝
1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.
6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.↩
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները. ↩
9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Առաջադրանք
Պատասխան՝
Սովորողի ծնողը իրավունք ունի պահանջել սովորողի կրթության համար անհրաժեշտ բոլոր իրավունքների կատարումը, հարգանք իր երեխայի նկատմամբ, ուսուցչի հետ համագործակցության իրավունք, իրազեկ լինելու իր երեխայի կրթական գործունեությունից:
Սովորողի ծնողը պարտավոր է ապահովել իր երեխայի կրթության իրավունքը, չխոչընդոտել սովորողի ուսումնական գործունեությանը, հարգել ուսուցչի իրավունքներն ու անձը, չվիրավորել նրա անձը և համագործակցել ուսուցչի հետ՝ ի նպաստ սովորողի, դաստիարակել հարգանք դպրոցի և ուսուցչի նկատմամբ:Սովորողի ծնողը չպետք է օգտագործի ուսուցչի անձնական ժամանակը ՝ իր և սովորողի անձնական խնդիրները լուծելու պահանջով:
Օրենք՝
1. Սովորողի ծնողն իրավունք ունի`
1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.↩
2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.
2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.
2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.
3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.
4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.
5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.
6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.
7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սովորողի ծնողը պարտավոր է`
1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.
2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.
5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան
Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք․
Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։
Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։
3, 17.1, 19,24, 25, 26, 29, 30, 31, 38
Հարցարան՝ ինքնաստուգման համար․
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ դպրոցում կարող են աշխատել տարբեր գործառույթներ իրականացնող մանկավարժական աշխատողներ, իսկ ուսուցիչը ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող է։
Այո, դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է։
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը համարվում են վարչական աշխատողներ ։
Վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, բայց մանկավարժի պաշտոն չունի, այլ համարվում է միայն վարչական աշխատող։
22.08-26.08 — Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
22.08 — ժամը՝ 15:00 -16:00
23.08 — ժամը՝ 15:00 — 16:00
24.08 — ժամը՝ 15:00 — 16:00
25.08 — ժամը՝ 15:00 — 16:00
26.08 — ժամը՝ 15:30-16:00