Արևի հրամանը.Նկարում ենք paint ծրագրով

Փուլ 2-րդ Մտքի թռիչք դեպի տիեզերք

Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

«Ձոն» մայրիկին

«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։

«Ձոն» մայրիկին.Պատրաստում ենք կավե կախազարդեր

Ծեփում ենք մեր սիրելի թումանյանական հերոսներին

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ընկեր Ալիսի հետ ծեփեցին թումանյանական հեքիաթների իրենց սիրելի հերոսներին։Սովորողները շատ գեղեցիկ պլաստիլինե քանդակներ ստացան։Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Ազգագրական փառատոն 2021․Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ

Ազգագրական փառատոնին ընդառաջ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի տեխնոլոգների ջոկատը ընկեր Տաթևի հետ միասին օգնեցին 1․1դասարանի ճամբարականներին պատրաստել ծիսական տիկնիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր, սովորողները ձեռք բերեցին մի շարք հմտություններ՝ թելը փաթաթելու, հյուսելու, կապելու և այլն։Շնորհակալություն ընկեր Տաթևին և իր ջոկատին։

Հանրակրթական Դիջիտեք 2021․Պատրաստում ենք պլաստիլինե համակարգիչներ

Հանրակրթական Դիջիթեք 2021-ի ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ընկեր Ալիսի հետ պատրաստեցին պլաստիլինե մեդիագործիքներ՝համակարգիչներ և հեռախոսներ։

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Խաղում ենք կառուցողական խաղեր

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում ուրբաթ օրը մեզ հյուր էին եկել Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները, ովքեր իրենց կրտսեր ընկերների հետ խաղացին կառուցողական խաղեր։Խաղերը շատ հետաքրքիր էին և սովորողները ոգևորված միասին խաղացին։Շատերը որոշեցին նաև տանը խաղալ;

Շնորհակալություն մեր ավագ ընկերներին։Խաղ 1-ին

Խաղ 2-րդ

Ամանորյա կավե խաղալիքների ներկում

<<Ամանորյա ծես>> նախագծի ընթացքում ընկեր Ալիսի հետ պատրաստել էինք կավե տոնական խաղալիքներ, որոնք թրծելուց հետո ընկեր Ալիսը կրկին օգնեց, որ ներկենք խաղալիքները և աշխատանքը ավարտին հասցնենք։

Սովորողները մեծ ուրախությամբ տուն տարան իրենց աշխատանքները։Շնորհակալություն ընկեր Ալիսին։