Ձոն․ուսումնական նախագիծ․Նկարում ենք մայրիկների դիմանկարները

<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում համագործակցեցինք տեխնոլոգ Մերի Գրիգորյանի հետ և նկարեցինք մայրիկների դիմանկարները։Նկարները իհարկե անակնկալ էին մայրիկների համար, և սովորողները շատ սիրով անակնկալն իրականացրեցին։Նկարները ցուցադրեցինք նաև Հյուսիսային դպրոցի ցուցահանդեսին։

Մայրիկատոն.Պատրաստում ենք գարնանային բացիկներ

Մայրիկատոն.Պատրաստում ենք գարնանային բացիկներ մեր սիրելի մայրիկների համար՝ գրելով փոքրիկ մաղթանքներ։

«Մայրիկատոն» Գիպսե թաղարներ և բույսերի տնկում

«Ձոն» ստուգատես, «Մայրիկատոն»…սիրտ ջերմացնող նախագիծ🥹❤️🍀

Բնագիտության լաբորատորիայում, ավագ ընկերների, բնագիտության ուսուցչի՝ Անժելա Բլեյանիб օգնությամբ 1-1 դասարանի սովորողները իրենց ստեղծած ձեռագործ գիպսե ծաղկամանները զարդարեցին բույսերով։ Ուսումնական այսպիսի նախագիծը թույլ է տալիս սովորողներին ստեղծական արտահայտել իրենց սերն ու երախտագիտությունը մայրերին եւ բնությանը։ Յուրաքանչյուր շիվը տնկելուց սովորողները բարձրաձայն իրենց բարեմաղթանքներն էին հղում մայրերին, ծաղկին՝ ինչպես օրհնանքներ…

Ուզում եմ, որ իմ բույսը երկար ապրի եւ որախացնի մայրիկին, ուզում եմ, որ իմ բույսը ամեն օր ապրի …եւ այլն🥹❤️🍀

Այս գործունեությունը խթանում է կարեկցանքը, երախտագիտությունը և խնամքի կարեւորությունը, միաժամանակ ստեղծելով մնայուն հիշողություններ, որոնք պետք է փայփայեն, սեր փոխանցեն մայրերին։

Հ.Գ. հատուկ շնորհակալություն բնագիտության ուսուցչուհի՝ Անժելա Բլեյանին եւ ավագ սովորողներին, հոգատար, սիրալիր աշխատանքի համար։

«Ձոն» ուսումնական նախագիծ.Ինքնաշեն թաղարներ գիպսից

Գարուն, կանացիություն եւ ծաղկման գեղեցկություն…🍀🌸👩‍🍼

«Ձոն» ստուգատեսի, «Մայրիկատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները քանդակի արվեստանոցում ստեղծեցին անհատական գիպսե թաղարներ։

Մայրության օրվա համար գիպսե ծաղկամանների ստեղծումը սովորողներին բովանդակալից հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ստեղծական ունակությունները, կարևորելու գարնան գեղեցկությունը և արժևորելու մայրության սերը: Գեղարվեստական ​​արտահայտչամիջոցներով սովորողները սովորում են տոնել և փայփայել կանանց՝մայրերին, ովքեր կենսական դեր են խաղում իրենց կյանքում:

Հ.Գ. հատուկ շնորհակալություն քանդակի ուսուցիչ՝ Ալիս Գեւորգյանին հոգատար, սիրալիր աջակցության համար

Paint ծրագրով նկարում ենք մայրիկների դիմանկարները

«Ձոն» ստուգատեսի շրջանակում Paint ծրագրով նկարեցինք մայրիկների դիմանկարները և անակնկալ ձևով ներկայացրեցինք մայրիկներին։

Ինքնաշեն թաղարներ գիպսից

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, դասավանդողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Ժամկետը` մարտ 3-7

Նպատակը՝  թաղարների պատրաստում ժանյակե կտորից և գիպսից, բույսի կտրոնների տնկում թաղարների մեջ: Սովորողները  կսովորեն տանը, դպրոցում մշակել, ջրել, ուսումնասիրել, խնամել բույսերը: Եվ կարող են ուսումնասիրել օգտակար շատ բույսեր:<<Ձոն>> նախագծի ընթացքում կնվիրեն մայրիկներին։

Ընթացքը` կավով պատրաստում ենք թաղարները ,թաղարը լցնում ենք հողով, արմատակալած ծաղիկը տնկում ենք թաղարի մեջ:

Արդյունքը՝  բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում կներկայացվի <<Ձոն>> նախագծին

Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ

Նախագծի արդյունքը`

Բույսերով թաղարներ, որպես արտադրական ուսուցում ներկայացվեցին ցուցահանդես վաճառքին: Համագործակցեցինք  տեխնոլոգներ՝ Տաթև Աթոյանի և Ալիս Գևորգյանի հետ

Նախագիծ՝

Թաղարների ստեղծում

Արդյունք՝

Թաղարների պատրաստում  համատեղ  Ալիսա  Գևորգյան

Կավե թաղարներ   համատեղ  Տաթև  Աթոյան

Ծաղիկների տնկում

Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։

Ընթացքը ստորև՝

Դդմածես 2024. Դդմակերպարներ

Դդմածես նախագծի շրջանակում սովորողների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին, իմացանք կարևոր տեղեկություններ դդմի մասին և պատրաստեցինք թղթե դդմակերպարներ։

Ընթացքը ստորև՝

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։

Ազգագրական փառատոն 2024.Հայկական զարդանախշեր.Պատրաստում ենք բաժակներ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոնի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք հայկական ազգային ուտեստներին, հագուստին, զարդանախշերին։Սովորողներին հետաքրքիր էր մեր ազգային զարդանախշերը։Գունավոր թղթերից պատրաստեցինք բաժակներ և վրան նկարեցինք հայկական զարդանախշեր։