Սովորողների հետ բժշկական փայտիկներով և թելերով պատրաստեցինք տոնածառ՝ երգելով ամանորյա երգերն ու իհարկե նաև չմառացանք ամանորյա ասիկների և բարեմաղթանքների մասին։
Рубрика: Տեխնոլոգիական աշխատանք
Ամանորյա տոնախմբությունը սկսված է․Տոնական օրացույց


Դեկտեմբերի 5-ին սովորողների հետ պատրաստեցինք տոնական դեկտեմբերյան օրացույցը։Նախ սովորողները խոսեցին օրացույցի մասին, բացատրեցին, թե ինչ է օրացույցը և ինչի համար է նախատեսված։Սովորողները յուրաքանչյուրը, վերցրեց օրացույցի թվերից մեկը և բարեմաղթանքներ ասելով, կախեցինք տոնական օրացույցին։Սովորողները շատ ոգևորված էին, քանի որ գիտեին, որ օրացույցի յուրաքանչյուր օր սովորողի համար ուներ նվեր-անակնկալ։Այդ պատճառով սովորողները անհամբեր սպասում էին իրենց օրացույցային օրվան։
Թթուդրիկ․Պատրաստում ենք ամենահամեղ թթուն
<<Սեբաստացու օրեր>> նախագծի ընթացքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողները միշտ պատրաստում են թթու։Այս տարի ևս բացառություն չէր։Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները սկզբում ծանոթացան այն բանջարեղենին, որը կարող են թթվի մեջ օգտագործել, նկարեցին paint ծրագրով, կազմեցին փոքրիկ պարզ խնդիրներ թթվի մասին, հորինեցին հանելուկներ։Բանջարեղենից պատրաստեցին կերպարներ, որոնց անուններ տվեցին և հորինեցին այդ կերպարների մասին փոքրիկ հեքիաթներ։Թթուն պատրաստելու համար մեզ օգնության եկան մեր սիրելի մայրիկները։Բանջարեղենը մի լավ համտեսելուց հետո սովորողները այն սկսեցին տեղավորել բանկաների մեջ, լավ բարեմաղթանքներ ասեցին և փակեցին փականը։Վերջում իհարկե աղաջուր ավելացրեցինք։Բանկաների վրա ամրացրեցինք մեր paint ծրագրով նկարված թթվի պիտակները և ներկայցրեցինք ցուցահանդես-վաճառքին, իսկ մի մասը համտեսեցինք Հարիսայի ծեսին։










Ավելին տեսանյութում՝
Պատրաստում ենք կավե կախազարդեր
Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում պատրաստում են կավե կախազարդեր, որոնք ցուցադրվելու են նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ցուցահանդես-վաճառքին։
Տեխնոլոգ՝ Ալիսա Գևորգյան
Փուլ 1-ին
Պատրաստում ենք կախազարդեր։
Փուլ 2-րդ
Ներկում ենք կախազարդերը, որպեսզի ընկեր Ալիսը վառարանում թրծի։
ՀԱՐԹԱԿՈւՄ ԾՆՈՂՆ Է.ՄՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՏՊՈւՄ և ԳՈւնԱԶԱՐԴՈւՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈԳՆՈՑՆԵՐԸ.













<<Սեբաստացու օրեր>> և <<Հարթակում>> ծնողն է նախագծերի շրջանակում հանդիպում ունեցանք մեր նարեի մայրիկի՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ, ով մեզ համար շատ գեղեցիկ գոգնոցներ էր կարել և երկրորդ փուլում սովորողների հետ պետք է դրանք գունազարդ էինք՝ օգտագործելով մրգերով գույները արտատպելու տեխնիկան։Արուսյակը շատ մեծ սիրով և համբերատարությամբ աշխատեց մեր փոքրիկների հետ։Ընթացքը շատ հետաքրքիր էր սովորողների համար, երբ տեսնում էին , թե ինչպես է միրգը արտատպվում գոգնոցի վրա, ոգևորությունն աննկարագրելի էր։Աշխատանքները ստացվեցին շատ ինքնատիպ և ձեռագործ։
Շատ շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար։
Տեխնոլոգիական աշխատանք տերևներով
Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը
Տեխնոլոգիական աշխատանք տերևներով
Ներկայացնում է Կարապետյան Գագիկը
Տերևի ճամփորդությունը
Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Տեխնոլոգիական աշխատանք տերևներով՝

Աշնանային տեխնոլոգիական աշխատանք տերևներով
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը









«Ամպն ու սարը».Պլաստիլինով ծեփում ենք «Սար» բառը
Այս անգամ սովորողների հետ ամրապնեցինք «Ամպն ու սարը» բանաստեղծությունը։ Աշխատելու ընթացքում միացրել էի Լիլիթ Բլեյանի «Ամպն ու սարը» երգը,որը շատ դուր եկավ սովորողներին։ Սովորողները մեծ սիրով և՛ լսում էին, և՛ երգում, և՛ աշխատում։ ։