
«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Տոնում են փետրվար ամսին, տևում է երկու շաբաթ, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնին և ավարտվում է Մեծ պասով։
Մասնակիցները՝ 2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատվածը` փետրվար
Նպատակը՝ Ծեսին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր
Խնդիրները`
- Իմանալ և սովորել ծեսին վերաբերող ծիսական երգերը, պարերը
- Պատրաստել ծիսական պարագաներ
- Խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր