«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Տոնում են փետրվար ամսին, տևում է երկու շաբաթ, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնին և ավարտվում է Մեծ պասով։
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Նպատակը`
Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրները`
Բանավոր խոսքի զարգացում /պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը/
Ստեղծագործական մտքի զարգացում /նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը/
Մեդիահմտությունների զարգացում /ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, Էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր/