Հունիսի 1-ը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս դարձավ ամենավառ, ամենահետաքրքիր օրերից մեկը:Առավոտը սկսվեց տոնական՝ Սամսոնի մայրիկի՝ սիրելի Հերմինեի պատրաստած տորթի համտեսով, որից հետո Տերյան այգում սովորողները ներկայացրեցին Կոմիտասյան երգերը, այնուհետև պաղպաղակ համտեսեցին:
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձունքը հաղթահարեցինք սեբաստացիական մեծ ընտանիքով:Սեբաստացիական ընտանիքի մեջ էին՝ նորածիններ, ծոցվոր, տատիկներ, մայրիկներ և հայրիկներ:Այ, սա է իրական միասնական սեբաստացիական ընտանիքը:Առանց տրտնջալու, հոգնելու և բողոքելու, մեկը մյուսին օգնելով՝ անցանք ճանապարհի դժվարությունները:Բարձունքում նաև տոնեցինք մեր Մարիայի ծծնդյան տոնը:
Բարձունքին ընկեր Հեղինեն պատմեց Թեղենյաց վանքի մասին, որից հետո ներկայացրեցինք
« ՀակաբացիլԿոմիտաս» նախագիծը և բարձունքի ընթերցանության նյութերի ընտրանին:
Նաև ցանկանում եմ պատմել, այն մասին, թե ինչպես էինք մոռացել ժամանակի մասին այդ հրաշք վայրում և երբ որոշեցինք իջնել և վերադառնալ տուն, հասկացանք, որ սովորողներից շատերը չեն հասցնի տուն վերադառնալ դպրոցի երթուղայիններով:Սակայն այստեղ ևս եկավ օգնության մեր հրաշալի, բարի և հոգատար սեբաստացիական համայնքը՝ մեր հրաշք ծնողները:10 րոպեում միասին կարողացանք բոլոր սովորողներին բաժանել ծնողների միջև և ապահով տուն ճանապարհել: Բարձունքի հաղթահարում մի գեղեցիկ պատմություն է դառնում մեր բոլորի կյանքում և ավելի ամրացնում ծնողական համայնքի շփումը:
Արի կարդանք նախագծով հանդիպում ունեցանք 2.1 դասարանի սովորողների հետ, հանդիպումն ավարտեցինք միասնական երաժշտական կատարմամբ։ Շնորհակալություն նաև ընկեր Հասմիկին։