Սովորող-սովորեցնող․Բլոգուսուցում-բլոգավարություն

Մայիսյան 17-րդ հավաքի ընթացքում 2․1 դասարանի սովորողները արդեն երկրորդ հանդիպումն են ունենում 3․2 դասարանի սովորողների հետ։Առաջին հանդիպման ընթացքում միասին սովորողները բացել էին իրենց բլոգները, իսկ երկրորդ հանդիպմանը բլոգներում կատարեցին իրենց առաջին գրառումը և պատմեցին իրենց մասին։Սովորողները շատ ոգևորված էին աշխատում միասին։

Սովորեցնում եմ կրտսեր ընկերոջս․ Հորինուկների հորինում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 2-ից մեկնարկել է ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական Մայիսյան 17-րդ բաց հավաք 2022-ը, որի շրջանակում էլ այս անգամ հանդիպեցին 2-1 դասարանի և 1-2 դասրանի սովորողները։ Հանդիպման ընթացքում «Փոխանցում եմ հմտություններ» համագործակցային շարունակական նախագծով, 2-1 դասարանի սովորողները այս անգամ փոխանցեցին իրենց լեզվական հմտությունները՝ օգնեցին փոքրիկ պատմություններ հորինել։

Օրվա մասին՝ տեսանյութում

Բլոգուսուցում-բլոգավարություն.Սովորող-սովորեցնող նախագիծ

Աշխատակարգ մայիսի 10-13

Իրականացվող նախագծեր՝

Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր

Աղայան-Ռոդարի

Բլոգուսուցում-բլոգավարություն

Ես կարողանում եմ․․․

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Բարձունքի հաղթահարում

Համբարձման ծես

Հարթակում ծնողն է․․․ հանդիպում Անի Ասատրյանի հետ

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ մայիսի 10-13
Աշխատանք տեքստի հետանհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 88-93, նախադասություն հասկացություն հասկացություն,ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի
Մաթեմատիկա՝ Եռանիշ թվերով գումարում և հանում կարգային անցումով, թեմաների կրկնողություն :Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Читать далее «Աշխատակարգ մայիսի 10-13»

Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ

Նախագծի վերնագիրը՝ «Ես փոխանցում եմ հմտություններ՝ ստեղծում ենք հորինուկներ»

Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներ

Մասնակիցները — Հյուսիսային դպրոցի 2-1 և 1-2 դասարանի սովորողներ

Նպատակը — Սովորողները փոխանցում են իրենց հմտությունները կտրսեր ընկերներին, որի արդյունքում էլ կրտսեր ընկերները ձեռք են բերում նոր հմտություններ, նաև միասին ստեղծագործելու, հորինելու և հորինուկները ներկայացնելու կարողություններ

Նախագծի սկիզբը, ընթացքը․

Նախագիծը մեկնարկել ենք «Սեբաստացու օրեր» նախագծերի շրջանակում և շարունակում ենք իրականացնել մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում:Նախագծի ընթացքում համագործակցել ենք «Հյուսիսային դպրոցի» 1-1, 1-2 դասարանի և 5 տարեկանների խմբի հետ, սովորողներին փոխանցել ենք մեդիահմտություններ՝ word և paint ծրագրերի գործիքներով աշխատել:

Խնդիրները _

ՏՀՏ հմտությունների փոխանցման օգնությամբ սովորողները պետք է սովորեն գործարկել Microsoft Word և Paint համակարգչային ծրագրերը։

Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերն են․

Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաք. Թատրոնը որպես ուսումնական գործիք

Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողները, բավականին ժամանակ պատրաստվում էին «Պոչատ աղվեսը» թատերական ներկայացմանը։ Այսօր սովորողներս այն ներկայացրեցին մեծ ոգևորությամբ և հուզմունքով՝ քանի որ առաջին ներկայացումն էր, որ հանդիսատեսից վերածվել էին փոքրիկ դերասանների։ Շնորհակալություն ընկեր Արգեին հետաքրքիր համագործակցության համար։

Տեսանյութը ՝Քնարիկ Ներսիսյանի

Հարթակում ծնողն է․․․

Մայիսյան ամենամյա 17-րդ հավաք

Հարթակում Անի Ասատրյանն է՝ Վան և Մոնթե Վարդապետյանների մայրիկը։
Ներկայացրեց, թե ինչ է մարքեթինգը, ինչպես ստեղծել գրավիչ բովանդակություն, Facebook Marketing, Instagram Marketing:

Նախագիծը-Հարթակում ծնողն է

Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես


Այսօր կրթահամալիրի մարմնամարզական դահլիճում տեղի ունեցավ երկրորդ դասարանցիների մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատեսը:

«Պոչատ աղվեսը» թատերեկան ներկայացում

Հ.Թումանյան «Պոչատ աղվեսը» թատերական ներկայացում նախագիծ և «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

Օր, ժամ

մայիսի 6` ժամը 13.00

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր

Վայրը՝ Արտասահման

Ներկայացման անվանումը ՝ «Պոչատ աղվեսը»

Համակարգողներ՝ Արեգ Տոնոյան, Սրբուհի Ներսիսյան


Ծրագրի երկրորդ հատված`

Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի մեկնարկը 2.1 դասարանում` համակարգումը Հասմիկ Մաթևոսյանի

Ծրագրում

.Կոմիտասյան երգերի կատարումներ

.Կոմիտասյան երգերի ուսուցում

Երգեր

1.Հոյ, Նազան

2.Էսօր ուրբաթ է
3.Կաքավի գովքը
4.Այբ, բեն, գիմ

5.Մանուկների հայր մեր

Ծրագրի երրորդ հատված՝ ընթերցումներ

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ (ժողովրդական)

ԱՐԱԳԻԼ (ժողովրդական)

ԳԵՏԱԿԸ

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

ԿԱՏՈւ