Զատկածեսը Տեղեր գյուղում

Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողների հետ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի եկեղեցու բակում տոնեցիկ Սուրբ Զատիկը:

Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն

Օրը՝  ապրիլի 21
Մեկնումը՝ 10։00, վերադարձը՝ 15։00

Վայրը՝ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ

Քարտեզը՝ հղումով

Եղանակի տեսությունը՝ հղումով

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1, 2-1, 2-3 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝  Հասմիկ Մաթևոսյան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝ Ալինա Աղասյան, Նարինե Պողոսյան

Նպատակը՝

Читать далее «Զատկածեսը Տեղեր գյուղում․ ուսումնական ճամփորդություն»

Շոկոլադե ճանապարհը. Ջանի Ռոդարի

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:
Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

  Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
Ասֆալտի էլ նման չէ,- մեջ ընկավ փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Լպստեցին ու արզեցին: Ի՞նչ պարզեցին: Պարզեցի՜ն, որ ճանապարհը շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կերան, կերան, կերան ու չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Հա՜, մութն էլ ընկավ, բայց նրանք  ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր էլ չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
— Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:
— Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
— Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,- մեջ ընկավ փոքր եղբայրը:Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլով հանդից էր գալիս:
—  Եկեք ձեզ տուն տանեմ,-ասաց գյուղացին: Նա եղբայրներին տարավ Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:        Տղաները իջան սայլակից և տեսան, որ տունն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան: Էլ ինչ երկար-բարակ մտածել, վրա տվեցին ու  սկսեցին ագահորեն ուտել:         Իսկի սայլից էլ բան չմնաց,  անիվներն էլ կերան:


Հարցեր և առաջադրանքներ


Ինչպիսի՞ն էր տարօրինակ ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ի՞նչ արեցին եղբայրները, երբ տեսան շոկոլադե ճանապարհը: Նշի՛ր  այդ մասին պատմող նախադասությունը:
Ո՞վ օգնեց եղբայրներին:
Պատմի՛ր քաղցրավենիքից պատրաստված տան մասին:
Կազմի՛ր բառակապակցություններ: Ամենածիծաղելի բառակապակցությունը նկարի՛ր:
ալարկոտ   անձրև
գունավոր     գիրք
համեղ   աթոռ
երգող   ավտոբուս
լացկան   արև

Հիմա ինքդ ծիծաղելի բառակապակցություններ կազմի՛ր:
բարկացած
կատակասեր
քնկոտ
սպիտակ
խելացի

Ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Այսօր՝ ժամը 15.15, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ «Կանաչացավ ծառն ի խնկին» երկմասանի համերգ-ներկայացումը:

Ուրբաթ-համերգի պատասխանատուն էր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը:

Օրվա ֆոտոպատումը՝ Սմբատ Պետրոսյանի

  • «Գովք բնության, ծառ ու ծաղկի». մաս առաջին

2-3-րդ դասարաններ

  • «Ծովինար՝ Սանասար, Բաղդասարի ծնունդը». մաս 2

4-5-րդ դասարաններ