Ամանորյա ասիկներ

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Читать далее «Ամանորյա ասիկներ»

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում

<<Ամանորյա ծես>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի հետ և պատրաստեցինք կավե ամանորյա խաղալիքներ։

Ամանորյա հրաշքի սպասումով

<<Ամանորի ծես >> նախագծի շրջանակում սովորողների հետ զարդարեցինք մեր այլընտրանքային տոնածառը։Տոնածառը լցվեց սովորողների սիրով և ջերմությամբ։

Աշխատանքային նախագիծ 05․ 2022-09 ․2022

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Նոյեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք՝

Ամանորյա ծես 2022

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Ձյուն

Ամանորյա ասիկներ

Ընթերցանություն 3, մաս 1-ին

Լեզվագործունեություն.Հայոց լեզու 3-րդ

Շաբաթվա մաթեմատիկա՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 05․ 2022-09 ․2022»

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Նոյեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

Համագործակցային նախագիծ,Հորինում և գուշակում ենք սեբաստացիական հանելուկներ

Սեբաստացու օրեր.Կրթահամալիրի տոն

Թթուդրիկի ծես

«Արևից այն կողմ»․ ուսումնական այց Պլանետարիում

Ուսումնական ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի

Աշխատանքային նախագծեր՝

Աշխատանքային նախագիծ հոկտեմբերի 31-ը -նոյեմբերի 4-ը

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի` 07.11-11.11

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի` 14.11-18.11

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի` 21.11-25.11

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը

Իրականացված նախագծերի արդյունքները՝

Այց Պլանետարիում

Հորինում ենք ու գուշակում սեբաստացիական հանելուկներ

Լիսիցյանական օրեր

Համով թթուդրիկ․Սեբաստացու օրեր

Ուսումնական ճամփորդություններ՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի

«Արևից այն կողմ»․ ուսումնական այց Պլանետարիում

Դասվարների սեմինար- հանդիպումներ․Խոսքի մշակույթ

Դասվարների սեմինար-պարապոմունք

Դասվարների սեմինար-պարապմունք․Նոյեմբերի 16.11. 2022

Ֆլեշմոբի առաջադրանքներ

Մտորումներ Գատոյի հոդվածի շուրջ

Հորինում ենք ու գուշակում սեբաստացիական հանելուկներ

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-ին և 4-րդ դասարանների սովորողներ

Նպատակը

«Սովորող-սովորեցնող» նախագծով այցելություն կրտսեր սեբաստացիներին, ստեղծագործական հմտությունների փոխանցում, նոր հանելուկների հորինում

Նախագծի ընթացքը, նկարագրությունը

Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնին» ընդառաջ հորինել են հետաքրքիր հանելուկներ:

4-րդ դասարանցիներն իրենց իսկ առաջարկով պատրաստվում են այցելել երրորդ դասարանցիներին և ներկայացնել նրանց իրենց հորինած հանելուկները, ապա օգնել փոքրիկներին հորինել հանելուկներ։

Արդյունքում՝ կրտսեր սեբաստացիների ստեղծած-հորինած հանելուկների հրապարակում։

Աշխատանքային նախագիծ նոյեմբերի` 21.11-25.11

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Նոյեմբեր ամսին «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողների հետ իրականացնելու ենք հետևյալ նախագծերը՝

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Սեբաստացու օրեր.Կրթահամալիրի տոն

Թթուդրիկի ծես

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ նոյեմբերի` 21.11-25.11»

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: