























Դեկտեմբերի 12-ին այցելեցինք Ռուսական արվեստի թանգարան և մասնակցեցինք «Ստեղծենք ամանորյա հրաշք» ծրագրին:Ընթացքը շատ հետաքրքիր էր և տպավորիչ:Արդյունքում սովորողները ստեղծեցին իրենց ամանորյա տոնական կավե խաղալիքները:
























Դեկտեմբերի 12-ին այցելեցինք Ռուսական արվեստի թանգարան և մասնակցեցինք «Ստեղծենք ամանորյա հրաշք» ծրագրին:Ընթացքը շատ հետաքրքիր էր և տպավորիչ:Արդյունքում սովորողները ստեղծեցին իրենց ամանորյա տոնական կավե խաղալիքները:

Այսօր մեզ հյուր էր եկել սիրելի տիկին Մարինեն:Նա ներկայացրեց, թե ինչ է չարխափանը և ինչպես ընկույզներից չարխափան պատրաստենք։Սովորողներին շատ հետաքրքիր էր լսել և տեսնել ընթացքը:





Սովորողների հետ «Արտադրությամբ ուսուցում» նախագծի շրջանակում ստեղծել էինք էջանշաներ քաղաքային թեմայով:Քանի որ սովորողներին շատ էր դուր եկել քաղաքների թեման, այդ պատճառով սովորողները շարունակեցին թեման և ստեղծեցին գեղեցիկ պատկերներ:



«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների հետ արտադրությամբ ուսուցմամբ ստեղծեցինք շատ գեղեցիկ էջանշաններ, որտեղ սովորողներն արտացոլեցին իրենց պատկերացրած քաղաքը:Սովորողները շատ գեղեցիկ էսքիզներ արեցին, այնուհետև գունավորեցին, որից հետո էջանշանները լամինացիա արեցինք և ներկայացրեցինք ցուցահանդեսի ընթացքում:Շնորհակալություն ընկեր Տաթևին մեզ օգնելու համար:














Ամեն տարի նոյեմբեր ամսվա ընթացքում մեկնարկում է «Սեբաստացու օրեր» նախագիծը, որի ամենահամեղ և հետաքրքիր բաղադրիչներից մեկը Թթուդրիկի ծեսն է:Ամեն տարի սովորողների հետ յուրովի ենք իրականացնում ծեսը:Այս տարի որպես երրորդ դասարանցի սովորողները ավելի հմուտ էին, գիտեին, թե ի՞նչ բաղադրիչներ են հարկավոր թթվի համար,յուրաքանչյուր բաղադրիչ ի՞նչ օգտակար հատկություններ և վիտամիններ ունի, ինչպե՞ս պետք է իրականացնենք թթուդրիկը և այլն:
Թթուդրիկի ծեսն առանձնանում է նրանով, որ իր մեջ ներառում է տարբեր տեսակի գործունեություններ` մաթեմատիկական, լեզվագործունեության, տեխնոլոգիական, ստեղծագործական, երաժշտական և խոհանոցային:
Այս բոլոր կետերի շուրջ սովորողները աշխատել են և հրապարակել իրենց անձնական բլոգներում:
Այս բոլորի մասին մի լավ զրուցելուց հետո անցանք գործի` իրականացրեք ամենահամեղ թթվի պատրաստմանը:
Նաև նշեմ, որ թթուդրիկի նախորդ օրը սովորողները գնացել էին իրենց տան մոտակա խանութները և ինքնուրույն գնումներ կատարել թթվի համար, խանութում մաթեմատիկական հաշվարկները կատարել և վճարել էին:Ավվելին սովորողների բլոգներում:

Սովորողների հետ այցելեցինք <<Էդիթ Պրինտ>> հրատարակչություն, որպեսզի տեսնենք, թե ինչպես են ստեղծվում գրքերը։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ շրջեցին հրատարակչությունում, լսեցին այն բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում էին գրքի արարմանը, իրենց աչքերով տեսան գրքի ստեղծման բոլոր փուլերը՝ գույնի ընտրություինից մինչև գրքի կազմի սոսնձելը, կարելը։Այս ամենի և իրենց տպավորությունների մասին սովորողները ներկայացրել են անհատական բլոգներում։
Ներկայացնում եմ 2024-2025 ուստարվա ամփոփումն ըստ հետևյալ ուղղությունների՝

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոց
Նախագծի նպատակը և ընթացքը
Սովորողների մոտ զարգացնել ընթերցելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։
Աշխատանքային ուղղություններ՝
Գիրքը կախարդական բանալի է, որը բացում է արկածներով լի դռներ։ Երբ կարդում ես, կարող ես թռչել հեքիաթային աշխարհներ, հանդիպել խելացի հերոսների, լուծել հանելուկներ և սովորել նոր բաներ՝ առանց տանից դուրս գալու։
Գիրքը քո լավագույն ընկերը կարող է դառնալ՝ նա երբեք չի ձանձրացնում։ Որքան շատ կարդաս, այնքան խելացի կդառնաս՝ բառեր, մտքեր, պատմություններ քեզ մոտ կթռչեն ինչպես թիթեռներ։
Կարդալը օգնում է երազել, ստեղծել, հասկանալ՝ ինչպես լինել բարի, ուժեղ ու իմաստուն։
Ամռանը՝ արևի տակ, հովի տակ, պաղպաղակի հետ, վերցրու գիրք՝ և ամեն օր քեզ մի նոր հրաշք սպասում է։
Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը /կամ էլ քո նախընտրած գիրքը/ և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:
Читать далее «Ուսումնական ամառ 2025»Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։ (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Բլոգը որպես անհատական ուսումնական գործիք լայն հնարավորություններ է տալիս ոչ միայն սովորողին, այլև ծնողին, ուսուցչին: Փորձեմ իմ դիտարկումներից մի քանիսն առանձնացնել` որպես հիմնավորում.
Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Ակտիվ բլոգերներ էին ո՛չ միայն սովորողները, այլև ընտանիքի անդամները: Ընտանեկան դպրոցում ստեղծված ուսումնական նյութերը ավելի գրավիչ դարձրեցին սովորողների բլոգները: Բլոգը գործածելու հմտություններ յուրացրեցին նաև ծնողները, հարազատները:
Ինչպես գիտենք, կրթահամալիրյան բլոգների մեծ մասը wordpress.com հարթակում են ստեղծված: Վերջին շրջանում հարթակի հաճախակի փոփոխությունները դժվարություններ են առաջացրել բլոգների կիրառման համար: Քանի որ 2025-2026 ուսումնական տարվա 3-րդ դասարանցիների համար նոր բլոգներ պետք է ստեղծեինք, Հերմինե Անտոնյանը, ուսումնասիրելով edublogs կրթական բլոգային հարթակը, խորհուրդ տվեց օգտվել տվյալ հարթակից:
Որպես պատասխանատու՝ փորձեցի ինքս ծանոթանալ բլոգային հարթակի հնարավորություններին, յուրացնել բլոգը գործածելու հմտությունները, որպեսզի սովորողներին փոխանցեմ: Նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր և մատչելի է: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ հաճույքով ստեղծեցի ուսումնական տեսադասերի փաթեթը:
Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար:
Читать далее «Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ»Հունիս ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝
«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Հակաբացիլ Կոմիտաս և ազգային խաղեր Թումոյի այգում
Ամառային ուսումնական ճամբար՝ մայիսի 26-ից-հունիսի 13-ը
Մանկավարժական ճամբար․ հունիսի 16-30
Իրականացված նախագծերի արդյունքները՝
Ամառային ճամբար.Բացօթյա ընթերցանություն
Հորինում ենք.«Թռչող շնիկն ու Մանչուկը»
Մանուկների տոնը «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ելք ստուգատես
Ամառային ճամբար.Բացօթյա պարատուն
Ծանոթանում ենք բլոգավարությանը
Ամառային լողափ.Կրկին լողում ենք
Paint ծրագրով նկարում ենք Վինի Թուխին
Բարձունքի հաղթահարում.Թեժառույքի վանք
Читать далее «Հունիս ամսվա հաշվետվություն»