Սովորողները «Անբան Հուռին» հեքիաթը ներկայացնելուց հետո որոշեցին ներկայացնել հեքիաթի իրենց պակերացրած ավարտը:










Սովորողները «Անբան Հուռին» հեքիաթը ներկայացնելուց հետո որոշեցին ներկայացնել հեքիաթի իրենց պակերացրած ավարտը:











Ներկայացնում է Էլինա Գևորգյանը
Սիրելի Անբան Հուռի, շատ եմ խնդրում,որ դու աշխատես, մաքրասեր լինես, սովորես։ Քանի որ, այդպես երջանիկ կլինես։ Չես խաբի ոչ մեկին ու շատ ուրախ կլինես։
Սիրելի Անբան Հուռիի ամուսին, դու շատ բարի ես ու միամիտ։ Ես շատ եմ ուզում , որ քեզ երբեք չխաբեն,ու դու այդքան միամիտ չլինես։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Նամակ Անբան Հուռուն
Բարև սիրելի Անբան Հուռի։Ես որոշել եմ քեզ նամակ գրել,որովհետև վստահ եմ,որ դու այնքան էլ վատը չես,ինչպես հեքիաթում էր գրված։Ես գիտեմ,որ ամեն մարդ կարող է փոխվել,եթե ցանկանա։Այնպես որ դու էլ փորձիր։Եվ բացի այդ սուտ խոսելը լավ բան չէ։
Նամակ Հուռիի ամուսնուն
Բարև սիրելի Անբան Հուռիի ամուսին։Դուք հիմա ուրախ եք՝քանի որ չգիտեք ճշմարտությունը։Բայց,երբ իմանաք,շատ չտխրեք,որովհետև Հուռին վատը չէ և անպայման կփոխվի։Դուք իրեն կսովորեցնեք լինել աշխատասեր և ճշտախոս։
Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան
Նամակ Անբան Հուռուն
Հուռի մի մոռացիր, որ դու աղջիկ ես։ Աղջիկները պետք է լինեն մաքրասեր,կոկիկ և հոգատար։ Նրանք պետք է կարողանան պատրաստել համեղ ուտեստներ և լինել հյուրասեր։
Նամակ ամուսնուն
Հարգելի Հուռիի ամուսին, մի եղիր այդքան պարզ և միամիտ։ Տղամարդը պետք է հարգի իր կնոջը, բայց լինի նաև խիստ ու պահանջկոտ։
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Անբան հուռիի մայրիկը պարզվեց կախարդ էր և վաճառողը հենց տեսավ , որ կախարդը Անբան Հուռիին դարձրեց դինոզավր: Ամուսինը լաց եղավ, բայց հետո եկավ բարի աստղ և ինքը հաղթեց կախարդին: Անբան Հուռին դարձավ մարդ և բոլորը ուրախացան:
Նամակ Հուռիին
Անբան Հուռի ինչու՞ դու գործ չէիր անում և
դու ինչու՞ բամբակը տվեցիր գորտերին,
ինչու՞ խաբեցիր ամուսնուն:
Նամակ ամուսնուն
Ամուսին ինչու՞ դու ամուսնացար Անբան Հուռիի հետ: Նրա մայրիկը խաբեց քեզ, Անբան Հուռին անշնորհք աղջիկ էր:
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը
Նամակ անբան Հուռուն
Անբան Հուռի ինչու՞ ես այսքան միամիտ. Ինչու՞ ես այսքան ծույլ
և անշնորհք, լավ կլիներ քո մայրը քեզ դաստիարակեր, որ խելացի լինես.
հո մենակ ուտել խմելով չի՞ ,պետք է աշխատասեր լինես, որ անբան չլինես :
Նամակ ամուսնուն
Դու աշխատասերես, բայց նաև միամիտ:Դու մի օր կհասկանաս, որ դու չես սիրում Անբան Հուռիին, որովհետև նա անբան է ու անշնորհք ,իսկ նրա մայրը քեզ խաբել է:
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Անբան Հուռի ես քեզ շատ շատ եմ սիրում, բայց դու սխալ էիր, ես չեմ հասկանում ինչու՞ դու գործ չէիր անում:
Ամուսին ջան, ես քեզ ուզում եմ շատ տեսնել: Ինչու՞ դու Անբան Հուռիի հետ ամուսնացար:
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Նամակ Անաբան Հուռուն
Սիրելի Անբան Հուռի,
Այս նամակով ուզում եմ քեզ խնդրել, որ դու սկսես աշխատել, լավ գործեր անել ու ամեն ինչ շատ լավ կլինի։
Հուսով եմ՝ նամակս կկարդաս և կհետևես խորհրդիս։
Նամակ ամուսնուն
Սիրելի Անբան Հուռու ամուսին,
Ես քեզ կխնդրեմ, որ դու օգնես Անբան Հուռուն սովորել աշխատել, քեզ օգնել, որպեսզի նրան այլևս անբան չանվանեն, նա էլ սկսի մյուսների նման իր գործերով զբաղվել։ Ու դուք ապրեք երկար ու երջանիկ։
Ներկայացնում է Ներսիսյան Տիգրանը
Նամակ անբան հուռուն
Անբան Հուռի, մի խաբիր քո ամուսնուն:Փորձիր օգնել նրան ,և միասին հասնել հաջողության:
Նամակ ամուսնուն
Ամուսին,քո կինը և զոքանչը խաբում են քեզ : Եղիր ավելի ուշադիր:
Ներկայացնում է Պողոդյան Սառան
Բարև անբան Հուռի։ Իմ անունը Սառա է, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում։
Գիտես, հիմա էլ կան քեզ նման անբան, անաշխատասեր աղջիկներ, ես էլ եմ մեկ-մեկ ծուլանում, չեմ ուզում դաս սովորել։
Ինչու դու խաբեցիր քո ամուսնուն,խաբելը վատ բան է,քիթդ կմեծանա։
Հարգելի երիտասարդ վաճառական դու շատ բարի ես, բայց միամիտ ես , քանի որ Հուռին ու իր մայրիկ քեզ խաբեցին։ Ես ուզում եմ որ դու մյուս անգամ միանգամից չհավատաս ոչ մեկին։
«Դդմածես» նախագծի ընթացքում սովորողները կազմել են շատ հետաքրքիր դդմային խնդիրներ:











Սյսօր մենք հյուր էին գնացել 1.1ջոկատի ճամբարականներին։ «Դդմածես» նախագծի և «Ազգագրական փառատոն»-ի շրջանակում նկարեցինք զվարճալի դդումներ և դդումի մասին հանելուկներ հորինեցինք։
Արդյունքները ստորև՝
Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի




Սովորողների հետ <<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում կրկին անդրադարձանք Լավաշթխիկի ծեսին, ընթերցեցինք լավաշի մասին ավանդապատումները, դիտեցինք <<Կախարդական լավաշը>> և արդյունքում սովորողները ներկայացրեցին իրենց իմացած տեղեկությունները լավաշի մասին։














Սովորողները Թթուդրիկի ծեսին ընդառաջ հորինեցին հանելուկներ թթվի բաղադրիչների մասին և նաև ներկայացրեցին իրենց սիրելի բանջարեղենը։




















Սովորողների հետ ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Եղնիկ>> բանաատեղծությանը, որը սովորողներին հայտնի է Կոմիտասի երգերի շարքից։Բանաստեղծությունը շատ սիրված է։Սովորողները paint ծրագրով նկարում էին բանաստեղծությունը, մուտքագրում իրենց սիրելի հատվածը և իհարկե այս ամենը կատարում էին երգը ներկայացնելով։
Ավելին տեսանյութում՝
Սովորողների հետ կարդացինք և քննարկեցինք <<Ամպի երեխաները>> ստեղծագործությունը, խոսեցինք բնության երևույթների մասին։Արդյունքում նկարեցինք paint ծրագրով։












Սովորողները <<Տիեզերք>> ուսումնական նախագծի շրջանակում նկարեցին իրենց պատկերացրած մոլորակը։
















