Ռոդարիական օրեր․Թարս հարցեր․Ներկայացնում են սովորողները

«Ռոդարիական օրեր» նախագծի շրջանակում ծանոթացանք Ջաննի Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթին, քննարկեցինք և սովորողները փորձեցին իրենց պատկերացնել Ինչուիկի տեղում։Արդյունքում Paint նկարչական ծրագրով նկարեցին հեքիաթը և հորինեցին թարս հարցեր։

Ջաննի Ռոդարիի  «Երկիր, որտեղ բոլոր սկսվում են Չ տառով»

Սովորողները Paint ծրագրով նկարել և Ջաննի Ռոդարիի <<Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ տառով>> ստեղծագործությունը և իրենք էլ հորինել են բառեր, որոնք սկսվում են <<Չ>> տառով։

Ջաննի Ռոդարի․ Ա՜յ, քեզ շաբաթ

Սովորողները Paint Ծրագրով նկարել և մուտքագրել են Ջաննի Ռոդարիի <<Ա՜յ, քեզ շաբաթ>> ստեղծագործությունը։

Նկարում և մուտքագրում ենք Հովհաննես Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը

«Թումանյանական օրեր » նախագծի շրջանակում շարունակում ենք ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին։Այս շաբաթ ծանոթացել ենք «Մարտ» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ենք ունեցել բանաստեղծության շուրջ, խոսել ենք գարնանային տարբեր եղանակային երևույթների մասին։Արդյունքում նկարել և մուտքագրել ենք ստեղծագործությունը։

Paint ծրագրով նկարում ենք մայրիկների դիմանկարները

«Ձոն» ստուգատեսի շրջանակում Paint ծրագրով նկարեցինք մայրիկների դիմանկարները և անակնկալ ձևով ներկայացրեցինք մայրիկներին։

Հովհ․ Թումանյան «Բարեկենդանը»․նկարում ենք paint ծրագրով

Նկարում և մուտքագրում ենք Հովհ․Թումանյանի <<Քամի>> բանաստեղծությունը

<<Թումանյանական օրեր>> նախագծի շրջանակում ծանոթացանք Հովհ․Թումանյանի <<Քամի>> բանաստեղծությանը, paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք բանաստեղծությունը։

Մուտքագրում ենք Ղազարոս Աղայանի «Խխունջ խանում» ստեղծագործությունը

Սովորողների հետ ծանոթացանք Ղազարոս Աղայանի «Խխունջ խանում» ստեղծագործությանը, paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք բանաստեղծությունը։

Paint ծրագրով նկարում ենք Խ և Ջ տառերի աշխարհները

Սովորողները բառուսուցման ընթացքում ծանոթացան Ղազարոս Աղայանի <<Խխունջ>> բանաստեղծությանը։Առանձնացրեցինք բառեր որոնց մեջ ապրում են Խ և Ջ տառերը և Paint ծրագրով նկարեցին Խ և Ջ տառերի աշխարհները։