Մանկավարժական ճամբար․ հունիսի 16-30

Մանկավարժական ճամբարայի ուղեցույց
Ծրագրերին ներկայացվող պահանջներ

Մանկավարժական ճամբար՝ հունիսի 16-30

Ուղղությունները՝

Կաբինետների մաքրություն, գույքագրում
Ուսումնական 4-րդ շրջանի, տարվա ամփոփումներ, հաշվետվություններ, Մատենավարություն, զարգացման բնութագրերի լրացման աշխատանքներ

  • Մասնակցություն Արվեստի փառատոնին
  • Մասնագիտական խմբերով հավաքներ․ 2025-2026 ուստարվա ծրագրային փաթեթներ
  • Նախագծային խմբերով հավաքներ․ սովորող-սովորեցնող նախագծեր
  • Մասնակցություն Արվեստի փառատոնին
  • Նախասիրությունների ակումբներ
  • Սովորող-սովորեցնող ուսուցիչ․ փորձի ներկաայցում-փոխանակում
  • Լիլիթ Մելքոնյան․ «ChatGPT- Խելացի Օգտագործման Գաղտնիքները»
Читать далее «Մանկավարժական ճամբար․ հունիսի 16-30»

Բարձունքի հաղթահարում.Թեժառույքի վանք

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս ունեինք պարտադիր հաղթահարելու բարձունք:Այս անգամ ուղևորվեցինք դեպի Մեղրաձոր` հաղթահարելու Թեժառույքի վանքի բարձունքը:

Ինչպես միշտ ճամփա ընկանք մեծով ու փոքրով` սեբաստացիական ընտանիքով, մեր սիրուն համայնքով:

Ճանապարհը անցանք Կոմիտասյան երգերով, սիրուն և խաղաղ:Հասնելուն պես մի շնչով միմյանց օգնելով, մեծով ու փոքրով հաղթահարեցինք մեր հերթական բարձունքը` գրանցելով սիրուն և անմոռանալի հիշողություններ:Բարձունքին իրականացրեցինք փոքրիկ ժամերգություն , իսկ եկեղեցու շրջակայքում` «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

Paint ծրագրով նկարում ենք Վինի Թուխին

Ճամբարականներու հետ ծանոթացանք Ալան Ալեքսանդր Միլնի « Վինի Թուխը» հեքիաթին, ցրույց -քննարկում ունեցանք և դիտեցինք մուլտֆիլմը:Այնուհետև paint ծրագրով նկարեցինք հեքիաթի սիրելի հերոսին:

Ամառային լողափ.Կրկին լողում ենք

Ամառային ճամբարի անբաժան և կարևորագույն մասն է կազմում լողը:Ճամբարականները անհամբեր են, թե երբ են լողալու:Յուրաքանչյուր րոպեն լողավազանում , դա իրական երջանկություն է նրանց համար:

Ծանոթանում ենք բլոգավարությանը

Ամառային ճամբարի ընթացքում շարունակում ենք ծանոթանալ բլոգավարությանը :Այս հարցում մեզ օգնեցին 3.3 ջոկատի ճամբարականները, ովքեր ներկայացնում էին իրենց բլոգները,բլոգային գործունեությունը:

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ելք ստուգատես

Հունիսի 4-ին Մարմարյա սրահում տեղի ունեցավ կրթահամալիրի 2-րդ դասարաննների սովորողների միասնական համերգ-ամփոփումը` ելք ստուգատես, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով:

Օրը լի էր ուրախությամբ, հույզերով և դրական լիցքերով:

Մանուկների տոնը «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով

Հուլիսի 2-ին Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները ուղևորվեցին Թումոյի այգի` տոնելու երեխաների պաշտպանության օրը և ներկայացնելու «Հակաբացիլ Կոմուտաս» նախագիծը:

Ավելին տեսանյութում`

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ հունիս ամիս

Նախագծի նպատակը`

Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացք՝
Սովորողներն, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մի քանիսը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում դասվարի էլ. փոստի հասցեին։

Ուղղություններ՝

  • Իմ մեդիաընթերցարանը (հորինուկներիշարք)
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից (օնլայն բառարան, դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, էլ․ հասցե, այլ հարթակներ)
  • Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
  • Ես կարողանում եմ նվագել (որևէ երաժշտական գործիք)
  • Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը (սենյակային, բակային)
  • Ես կարողանում եմ պատրաստել (կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն)
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
  • Ես արդեն անհատական բլոգ ունեմ, անհատական բլոգի ներկայացում

Ամփոփումը՝