«Շունն ու կատուն» ներկայացման մասին պատմում են սովորողները

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

Ներկայացնում է Մարի Սաղոյանը

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Ներկայացնում է Սոֆի Սաղոյանը

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ներկայացնուծ է Յանա Եղիազարյանը

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Խորհուրդ «Չարի վերջը» հեքիաթի աղվեսին

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Խորհուրդ աղվեսին

Աղվես, կկուն շատ մեղկ է ,մի կեր կկուներին, կկուն շատ կուրախանար։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

Խորհուրդ աղվեսին

Աղվես ես հասկանում եմ,որ քեզ այնպես են ստեղծել,որ դու պետք է ուտես ուրիշ կենդանիներին,բայց գոնե խորհուրդ եմ տալիս ազնիվ ճանապարհով դա անել,ոչ թե խաբել ու հիմարեցնել միամիտ ու քեզանից թույլերին։

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Խորհուրդ Աղվեսին

Աղվես ջան ես քեզ խորուդ կտամ, որ դու կկվի ձագերին չգողանաս, որ քեզ սիրեն մարդիկ, չվախենան քեզանից։ Խորամանկություններ չանես, փոխարենը բարի գործեր անես, ոչ թե` չար։Որ չարություն անես արդյունքում կպատժվես։

Ներկայացնում է Յանա Եղիազարյանը

Մի խաբիր ոչ ոքի, ոչ ոքի մի սպառնա։Ազնիվ եղիր։Փորձիր մարդկանց օգնել։

Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը

Խորհուրդ աղվեսին։

Աղվես՝ պետք չէ խաբել ոչմեկին, որովհետև դու կարող ես պատժվել սուտ խոսելու համար։ Վաղ թե ուշ սուտը կպատժվի։

Ներկայացնում է Եվա Դանիելյանը

Աղվես    խորամանկ մի եղիր,խորամանկ ությունը շատ  վատ բան    է: Եվ    ուզում  եմ,որ   չար չլինես,այլ լինես բարի:  

Ներկայացնում է Մարի Սաղոյանը

Ես խորուրդ կտամ աղվեսին, որ ինքը ոչ ոքից ոչինչ չվերցնի և այլևս ոչ ոքի չնեղացնի և որ նա շատ բարի լինի և խորամանկ չլինի:

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Խորուրդ  կտայի աղվեսին,  որ նա լիներ բարեսիրտ, արդար  և կամեցող , քանի որ նա  պատժվեց իր չարության ու խարդախության համար։

Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը

Ես խորհուրդ եմ տալիս աղվեսին, որ նա մի քիչ ավելի բարի լինի և էլ ոչ ոքի սուտ չասի։

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ես քեզ խորհուրդ եմ տալիս չխաբել, քեզնիցթույլերին չնեղացնել, ձագուկներին չբաժանելմայրիկից: Փորձիր լինել բարի, բարություն անել, քանի որ չարությունը միշտ վերադառնում է:    

Ներկայացնում է Արսեն Հակոբյանը

Ես խորհուրդ կտայի աղվեսին, որ նա բարի լիներ և չուտեր կկուներին:

Ձոն ստուգատես. Գարնանային տոնական բացիկներ

Ձոն ստուգատեսի ընթացքում հերթական կարևոր աշխատանքը, որ կատարեցինք, դա մայրիկների համար գարնանային գեղեցիկ , տոնական բացիկներ պատրաստելն էր:Բացիկներում սովորողները շնորհավորեցին մայրիկների տոնը և գրեցին այն բոլոր հուզիչ բառերը, որոնք կարևոր են յուրաքանչյուր մայրիկի համար:Բոլորը գրեցին իրենց անկեղծ կարծիքն ու բարեմաղթանքը:

Ավելին տեսանյութում`

Ձոն ստուգատես. Քարե պատկերներ. Ես և մայրիկս…

Ձոն ստուգստեսի ընթացքում սովորողների հետ պատրաստեցինք յուրահատուկ նվերներ` քարե պատկերների տեսքով:Աշխատանքի իրականացման մասին զրուցել և քննարկել էի տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ:Ընկեր Տաթևը առաջարկել էր, թե ինչպիսի թուղթ պետք է օգտագործենք, ինչպես պետք է ամրացնենք և այլն:

Սովորողների հետ ևս խոսել և քննարկել էի այն միտքը, ինչն ուզում էի միասին ստանայինք:Ցանկանում էի քարե պատկերների միջոցով պատկերել մայրիկին և երեխային:Սովորողները ևս շատ հավանել էին գաղափարը և անհամբերությամբ , ոգևորությամբ սկսեցին աշխատանքն իրագործել:Աշխատանքի համար նախ դպրոցի բակից հավաքեցինք համապատասխան չափի քարեր, լվացինք, պատրաստեցինք նկարի համար նախատեսված շրջանակը և սկսեցինք ստանալ պատկերները:

Պատկերները ստանալուց հետո ընկեր Տաթևի օգնությամբ սկեցինք ամրացնել:Արդյունքը շատ գեղեցիկ էր:Սովորողները ևս շատ-շատ էին հավանել աշխատանքը և սպասում էին անհամբեր, որպեսզի տանը նվիրեն մայրիկներին:

Ավելին տեսանյութում`

Ձոն ստուգատես. Փայտե թռչնատառ կրծքազարդեր մայրիկների համար

Ձոն ստուգատեսի ընթացքում մայրիկների համար պատրաստեցինք փայտե թռչնատառերով կրծքազարդեր:Այս միտքը մեզ մոտ եկավ Մատենադարան այցելությունից հետո, երբ ծանոթացանք թռչնատառերին և ստեղծեցինք թռչնատառերով էջանշաններ:

Աշխատանքը իրագործելու հարցում մեզ օգնեց մեր Նարեի մայրիկը` սիրելի Արուսյակ Մաթևոսյանը:Շներհակալ ենք անչափ:

Ավելին տեսանյութում`

Ուսումնական ճամփորդություն դեպի Մատենադարան

Օրը՝  փետրվարի 28

Մեկնում՝ 09.50

Ժամանում՝ 12.50
Վայրը՝ «Մատենադարան»
Հասցե՝   ք․Երևան, Մեսրոպ Մաշտոց պողոտա 53

Քարտեզը՝ հղումով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝

Նպատակ՝

  • Գեղարվեստական գիտելիքների ձեռքբերում, ծանոթացում արվեստի նմուշներին
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • կրթական ծրագրին մասնակցություն

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ
  • Կրթական ծրագրին մասնակցություն հարցուպատասխանի, հարցաշարի, խաղերի օգնությամբ
  • Տպավորությունների մասին ներկայացում՝ պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով։

Ընթացք՝

նախապատրաստական  փուլ՝ 

Ճամփորդական փուլ

Ճամփորդության ամփոփման փուլ

  • Ճամփորդապատումների հրապարակում

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • ճամփորդական ուսապարկ, ջուր
  • ախտահանիչ միջոց, անձեռոցիկ

Նոր շունչ թումանյանական հերոսներին.Ճշմարտախոս Որսկանը

Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը

Ճշմարտախոս Որսկանը 

մի օր  Որսկանը միայնակ գնում է որսի:Շատ է քայլում, մեկ էլ տեսնում է մի բադ:ՈՒզում է հրացանով զարկել, մեկ   էլ հիշում է, որ հրացան չունի:Այդպես առանց որս անելու գնում է տուն:       

Ներկայացնում է Կլարա Թովմասյանը

Ճշմարտախոս որսկանը

 Լինում է չի լինում մի ճշմարտախոս 

Որսկան է լինում։ Նա միշտ ճիշտ բաներ է ասում և երբեք չի խաբում։ Մի օր Ճշմարտախոս Որսկանը գնում է անտառ և հանդիպում է խորամանկ աղվեսին:Աղվեսը ասում է, թե ու՞ր ես գնում ա´յ մարդ:

Մարդը պատասխանում է, որ գնում  է որսի։ Աղվեսը հարցնում է, թե ո՞ր ճանապարհով է գնում և առաջարկում է  ավելի կարճ ճանապարհ:Նա խաբում է ճշմարտախոս Որսկանին: Որսկանը հավատում է աղվեսին և գնում է աղվեսի ցույց տված ճանապարհով։Աղվեսը երկար ճանապարհ էր ցույց տվել Որսկանին:

Նա շարանակում է գնալ այդ ճանապարհով և հանդիպում է չար գայլին: Գայլը հարձակվում է Ճշմարտախոս Որսկանի  վրա:Գյուղի մարդիկ լսում են գայլի ձայնը հասնում և սպանում են գայլին և բռնում խաբեբա աղվեսին։

Ճշմարտաոս Որսկանը ուրախանում է, բոլորին գրկում ու շնորհակալություն է ասում և գնում է իր ընտանիքի մոտ։

Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը

Ճշմարտախոս Որսկանը

Հորս ծնունդով մորս կնունքով վեր կացանք մի օր գնացինք որսի:Չատին էր, Մատին էր Հյուդին էր, Հատին էր, Հերս էր ու  ես էի։ Որտեղ ահ էր կուզեկուզ գնացինք, որտեղ որս կար սուսուփուս գնացինք: Գնացինք շատ, թե քիչ մին էլ տեսնենք 3 լիճ՝ 2-ը շատ խորն էին, մինի մեջ լիքը սարսափելի բաներ կար՝ չլողացինք։

Շարունակեցինք ճամփոդել, գնացինք գնացինք մին էլ տենանք՝ երեք գեղ,մինը` շատ կեղտոտ ճամփաներով, երկրորդն էլ  շատ ճիճուոտ ճանապարհ էր :Կեղտոտ ճանապարհով մի ձև գնացինք, մին էլ տենանք 3 պառավ՝ երկուսի մեջքը ցավում էր, մյուսն էլ հիվանդ էր՝չէր կարողանում տեղից վեր կանալ։ Տեսնում են որ 3 պղինձ կա՝ երկուսը կպչուն էր, մեկի մեջ էլ սպաս էին պատրաստել`համով- համով։ Էդ  հիվանդ պառավը ծարավ սոված  վեր կացավ  գնաց էն կպչուն պղիձը բերեց տվեց։

Հետո գնացին այգուց գտան մի հատ բադ, դրան թաքուն կրակեցին բադը սատկեց ու տարան դրեցին պղնձի մեջ ու հասկացան որ էդ պուճուր բադով  չեն կշտանա վեց հոգով։

Դրա համար գնացին խանութ ու տեսան 3 ճամփա՝ խանութի վերևը գրած էր ճիշտ ճանապարհը, եթե չգտնեին,  չէին կարող ոչ մի բան գնել։Նրանք սխալ ճանապարհ գտան, խնդրեցին շատ, բայց բան չթողեցին որ գնեն: Թաքուն-թաքուն գնացին առան թթվասեր, պանիր ու թարմ կարտոֆիլ,գնացին առանց վճարելու միանգամից գնացին։

Սիրուն սեղան փռեցին, ինչ ուտելիք ունեին սեղանին դրեցին։

Թթվասերը, կարտոֆիլը դրեցին բադի հետ տաքանա։ Հետո հիշեցին, որ մի պղնձի մեջ համով համով սպաս կար, շուտ գնացին բերեցին, դրեցին սեղանին, կերան վերջացրեցին, բայց սպասը չէին կերել, սպասն էլ դատարկեցին ու մեկ էլ գըըըմփ,բոլորով պայթեցին ու էսպես հեքիաթը ավարտվեց։

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

       Ճշմարտախոս Որսկանը

Լինում է չի լինում մի մարդ է լինում :Այդ մարդը շատ է սիրում ճիշտ խոսել, բայց բոլոր մարդիկ իրենից նեղանում են: Որովհետև նա բոլորին ճիշտն է ասում, իսկ ճիշտը  շատ հաճախ մարդկանց վիրավորում է ու նեղացնում: Այդ մարդը նեղվում է ու մտածում ոնց անի,որ ոչ մեկին չնեղացնի: Շատ է մտածում ու որոշում է ,որ կամ ճիշտ պետք է խոսի, կամ ընդհանրապես լռի:

Читать далее «Նոր շունչ թումանյանական հերոսներին.Ճշմարտախոս Որսկանը» →