Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում

Վայր՝ ք․ Աշտարակ, Ռաֆայել Հունանյանի խնձորի այգի

Մեկնում`  հոկտեմբերի — 11-ին, ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 1․1 և 1․2 դասարաններ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան

Նպատակ՝

  • Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում
  • Կատարել բերքավաք , բերքը վերածել չրի և մուրաբայի
  • Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին՝ միաշարք, ըստ տեսակի։
  • Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր։
  • Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի Ռաֆայել Հունանյանը
  • Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի։
  • Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու։
  • Այցելել Աշտարակի պահեստ-սառնարան, որտեղ կծանոթանանք բերքի պահեստավորմանը
  • Խնձորը բերել Հյուսիսային դպրոց և պատրաստել չրեր, մուրաբաներ

Խնձորաղաղեր՝

Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի

Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու

Խաղերը կլուսաբանի դասարանական բլոգներում

Читать далее «Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում» →

Աթաբեկ Խնկոյան․բանաստեղծություններ

Լուսին, լուսին, լուսերես
Ա.Խնկոյան

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Գիշեր
Ա.Խնկոյան

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

 «Մուկն ու կատուն»

Ա.Խնկոյան

Կատուն մկին ասավ,

— Անգին, թե այդ ծակից

Այս ծակը գաս՝

Հազար դրամ

Փող կստանաս:

Պատասխանեց

Մուկը կատվին.

— Արժանի չեմ

Այդ մեծ պատվին,

Ճամփեն կարճ՝

Ծախսը շատ:

Լավ գիտեմ

Փորիդ ցավը,

Պա՞պս է տեսել

Կատվի լավը:

Ծիածան

Աթաբեկ Խնկոյան.

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

Խխունջն ու սունկը

Աթաբեկ խնկոյան

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

Աշխատանքային նախագիծ 04.09.2023-08.09.2023

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Կրթական շքերթ 2023
Լողափնյա աշուն․Ուսումնական նախագիծ
Ես․ Ուսումնական նախագիծ

 Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ
«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ
«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

Երկուշաբթի

09։00-09։15 Առավոտյան ընդհանուր պարապմունք. ծափեր, դոփյուններ թմբուկի ուղեկցությամբ, ռիթմիկ խաղեր: «Ձիուկ» երգի ուսուցում խաղ-բեմականացմամբ:

09։15 — 09։45-  Զրույց- ծանոթացում սովորողների հետ

9։45 -10։30 Կրթահամալիրի 6 տարեկանների շքերթի նախապատրաստական աշխատանքներ՝

10։30-11։00-Նախաճաշ

11:00- 12:00 — Ուրախ չլմփոցներ կրթահամալիրի լողավազաններից: «Զմփիկ», «Նուրի, Նուրի» երգերի խաղ-ուսուցում:

12։00-12։45-Այլընտրանքային նկարչություն՝

12։55-13։15-Ուրախ օտար լեզու՝ անգլերեն

13:15-13:35-Ուրախ օտար լեզու՝ռուսերեն

Читать далее «Աշխատանքային նախագիծ 04.09.2023-08.09.2023» →

2023-2024 ուստարվա ծրագիր

Հեղինակային կրթական ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներ

1-3 դաս. ուսումնական պլան

ՀՀ հանրապետության պետական չափորոշիչ

Առարկայան ծրագրեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հյուսիսային դպրոց-պարտեզ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բաղադրիչներ(2023-2024)

Ուսումնական փաթեթներ(2023-2024)

Հեղինակային կրթական ծրագրի անհատականացումը, սովորողի ընտրության ապահովումը
Սովորողների անհատական բլոգներ

Ընտրությամբ գործունեության կազմակերպում

Հեռավար.հեռավար-ընտանեկան ուս. գործունեությամբ սովորողներ

Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման միջավայրը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջավայրը

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցը՝ կրթական ծրագրի կազմակերպիչ

Ուսումնական օրացույց 2023-2024

  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատում՝
    Զարգացման բնութագրեր
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում՝

Կրթահամալիրի կայք

Ելք ստուգատեսի ամփոփումը սովորողների բլոգներում

Մարիա Պողոսյան

Սյունե Բադալյան

Սոֆա Բադալյան

Լևոն Ղարիբյան

Վլադիմիր Դավեյան

Արեն Տեր- Ստեփանյան

Արիանա Պետրոսյան

Էմիլի Պարսամյան

Արեգ Մնացականյան

Վան Վարդապետյան

Անահիտ Սարգսյան

Աբտոյան Գայանե

Հեսու Գրիգորյան

Տրդատ Աբրահամյան

Էվա Կարապետյան

Նունե Մովսեսյան

Անի Աղաջանյան

Սուրեն Գևորգյան

Սամսոն Կոստանդյան

Դավիթ Մակարյան

Արմեն Պետրոսյան

Մարգարյան Էրիկա

Կարեն Սուքիասյան

Մայիսյան երկրորդ շաբաթվա ամփոփում

Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Բլոգավարություն.առաջին հանդիպում

Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար

Ելք ստուգատես

Արդյունքները`

Ելք ստուգատես․ընթերցելու կարողությունների ցուցադրում

Ելք ստուգատես․մաթեմատիկական,տրամաբանական կարողությունների ցուցադրում

Ելք ստուգատես․մարզական կարողությունների ցուցադրում

Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի

Ճանապարհային քարտեզ

Բարձունքի հաղթահարում  նախագծերով պատրաստվում ենք իրականացնել ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ:

Ճամփորդության օրը՝ հունիսի 1

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամը՝ 9։00 — 16։30

Ճամփորդության պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան, Ռոզա Մելիքյան,Սիրանույշ Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, Սուսաննա Պետրոսյան

Ճամփորդության մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3,1, 3,3 դասարանների սովորողներ, ծնողներ

Читать далее «Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի» →

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Ուսումնական նախագծեր՝

Ծառերը, որպես բնության հուշարձաններ

Ելք ստուգատես

«Ժողովրդական արվեստների թանգարան» ուսումնական ճամփորդություն

Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես

Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունք,Սուրբ Սարգիս եկեղեցի

Բլոգավարություն-բլոգուսուցում․Փոխանցում եմ մեդիահմտություններ

Կավաթերապիա

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Հրազդանի կիրճում ․ Քայլարշավ

Մասնակիցներ՝ 1-3-դասարաններ

Պատասխանատուներ՝

Տեսարժան վայրերը՝ Երևանյան լիճ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Հաղթանակի կամուրջ, Հրազդան գետ, Մանկական երկաթուղի, Մանկական երկաթուղու թունել դեպի Արամի փողոց

Նպատակը՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու, նախապատրաստվելու  կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու կարողություններ
  • Քայլքով անցնել Զանգվի ափով

Խնդիրները՝

  • հավաքել ճամփորդական պայուսակ
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • կատարել հանրօգուտ աշխատանք, պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն
  • դիտարկումներ կատարել, իրականացնել լուսանկարչական պլեներ

Ճանապարհի նկարագրություն՝

Րաֆֆու 69/1-Իսակովի պողոտա-Սուրբ Սարգիս եկեղեցի՝ 8.0 կմ

Ընթացքը՝

Քայլարշավ, նախաճաշ Զանգվի ափին, լուսանկարչական պլեներ

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ Հրազդանի կիրճում
  4. Նախաճաշ
  5. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  6. Լուսանկարչական պլեներ

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ

Անձրևապաշտպան բաճկոն

Գլխարկ

Բրդուճներ

Ջուր

Տեսանկարահանող սարք

Հեռախոս

Տեսախցիկ

Պլանշետ

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝

Աղբի տոպրակներ

Ձեռնոցներ

Արտադրությամբ ուսուցում.Օճառի պատրաստում

Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները առողջագետ ընկեր Քրիստինեի հետ ծանոթացան օճառի պատրաստման բաղադրիչներին և պատրաստեցին օգտակար և գեղեցիկ օճառներ։

Ընթացքը տեսանյութում՝