
Рубрика: Uncategorized
Մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում
Ողջու՜յն , իմ փոքրիկ ընկեր։Գիտեմ՝ դժվար է այս պայմաններում ծանոթանալ, շփվել, բայց կարծում եմ, որ սա մեր առաջին դժվարությունն է, որը մենք կհաղթահարենք միասին։ Ուրախ եմ քեզ ողջունել մեր կրթահամալիրում, որտեղ դու ամեն օր կունենաս նոր բացահայտումների և օրդ հետաքրքիր անցկացնելու հնարավորորություն։Կրթահամալիրում մենք միասին սովորելու ենք, երգելու, նկարելու, ճամփորդելու, լողալու, հեծանիվ վարելու և ծանոթանալու ենք ուսումնական գործունեության մյուս ձևերին։ Դե ինչ, իմ սիրելի փոքրիկ, կսպասեմ քո ակտիվ մասնակցությանը։
Աշխատակարգ
Ապրիլի 28
Հարթակում ես եմ․Պատմում եմ
6 տարեկան սանը պատմում է․
- Ո՞վ է ինքը․
- Իր անվան պատմությունը
- Իր ընտանիքի մասին
- Իր նախասիրությունների մասին
- Իր առօրյայի մասին
- Ի՞նչու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
- Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
- Նկարագրություն պատկերացրած դպրոցի մասին
- Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/
Տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
- Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար
Ապրիլի 29
Հասմիկ Մաթևոսյանի նախագիծը
Օր՝ ապրիլի 28,30
Ժամ՝ 13.00
Մասնակցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ
Ընտանեկան ռիթմիկ նվագախմբի ստեղծում
Աշխատանքները ուղարկում են hasmik.matevosyan@mskh.am էլ․ հասցեին
Հանդիպմանը անհրաժեշտ է ունենալ
- մանկական երաժշտական գործիքները՝ շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,
- մետաղյա և փայտյա ճաշի, թեյի գդալներ,շերեփներ․
- ապակյա, պլաստմասե, փայտյա բաժակներ, տարրաներ,
- մետաղյա, պլաստմասե տարբեր չափերի թասեր, կաթսաներ,
- մետաղյա, պլաստմասե կափարիչեր
- մետաղյա, փայտե ձողեր
- զանգեր
- և այլն:
Դասական երաժշտություն
- Շտրաուս-Պոլկա -պիցցիկատո
- Լ․ Դելիբ՝ Պիցցիկատո
- Ս․ Ռախմանինով-Պոլկա
- Շտրաուս-Պոլկա
- Շտրաուս-Պոլկա
- Շտրաուս-Մարշ
- Չայկովսկիյ-Նեապոլիտանական պար
- Շոստակովիչ-Վալս կատակ
- Բիզե-Կարմեն-անտրակտ 4
- Մոցարտ-Մանկական սիմֆոնիա
- Գրիգ-Անտառի թագավորը
- Բռամս-Հունգարական պար
- Հունական պար-Սիրտակի
- Ջ․ Վերդի-Աիդա՝ քայլերգ
- Մոցարտ-Թուրքական մարշ
- Շտրաուս-Պարսկական մարշ
- Շուբերտ-Մարշ
- Բախ-Կատակ
- Ռ․ Կորսակով-Բոռի թռիչքը
- Մերկադանտե-Ռուսական ռոնդո
- Ա․ Խաչատրյան-Սուսերով պարը
- Ալ․ Սպենդիարյան-Էնզելի
Ապրիլի 30
Տաթև Աթոյանի նախագիծը
Նկարչաթերապիա
Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանցիներ
Բովանդակությունը՝ ստեղծագործական աշխատանք, ընտանեկան նախագծեր։
Գործունեության ձևեր՝ Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում
- Կոլաժի տեխնիկայով աշխատանք
- տիկնիկագործություն
- նկարչական պերֆորմանս
- հեքիաթթերապիա
- կավով, ավազով, պլաստիրինով, խմորով աշխատանքներ
- խաղ-նկարչություն՝ նկարում ենք երկու ձեոքով
- սպունգանկարչություն
Անհրաժեշտ նյութեր՝
Չոր նյութեր` մատիտ, ֆլոմաստեր, կավիճ
ջրային նյութեր՝ գուաշ, ակրիլ, ջրաներկ և այլն:
Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրում— ներկայացնում , ամփոփումը՝ տեսանյութի, պատումի, լուսանկարների տեսքով
6 տարեկանների ընդունելություն

Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ըց սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետՄաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցումԷկոլոգիական հանրակրթություն՝Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերումԵրաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցումՏեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններԱմենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփումՀայրենագիտական հանրակրթություն՝Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարումԳործնական օտար լեզու՝ Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածումԱմենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարությունՄարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացումԼող, հեծանվավարություն, վազք։
Միջավայրը.
Թուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներՏեխնոլոգիական բաց լաբորատորիաԼողավազանԿրթական
Ուսումնական
լրացուցիչ ծառայություններ․
- Երկարացված օրվա
- Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
- Լրացուցիչ կրթություն՝
- Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
- Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն)
- Շախմատ
- Մարմնամարզություն
- Լող
- Պար
- Կարատե
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։
Ուսումնական բլոգ՝ Srbuhi.school.blog
Հին բլոգ՝ srbuhiblog.wordpress.com
Էլեկտրոնային հասցե՝
s-nersisyan@mskh.am, հեռ.՝ 077365454
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84
Հյուսիսային դպրոցի ենթակայք՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ 010.73.52.10, հասցե՝ Րաֆֆի69/1։
Իմ մասին
Ողջո՛ւյն, հարգելի այցելու: Դուք այցելել եք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 6 տարեկանների մեդիատիրույթ:
Ես Սրբուհի Ներսիսյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում եմ որպես դասվար: