Մայիսյան առաջին շաբաթի ամփոփում
Աշխատանքային նախագիծ 02․05-06․05․2022
Բլոգավարություն-բլոգուսուցում-Համագործակցություն 3.2 դասարանի հետ
Հարթակում ծնողն է․․․Հանդիպում Անի Ասատրյանի հետ.տեսանյութը
Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես
Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաք. Թատրոնը որպես ուսումնական գործիք-Ներկայացման տեսանյութը
Աշխատակարգ մայիսի 10-13

Իրականացվող նախագծեր՝
Ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի նախագծեր
Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ
Բարձունքի հաղթահարում
Համբարձման ծես
Հարթակում ծնողն է․․․ հանդիպում Անի Ասատրյանի հետ
Ուսումնական ռեսուրսներ
Ժամանակահատված՝ մայիսի 10-13
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 88-93, նախադասություն հասկացություն հասկացություն,ընթերցանություն՝ Աղայան-Ռոդարի
Մաթեմատիկա՝ Եռանիշ թվերով գումարում և հանում կարգային անցումով, թեմաների կրկնողություն :Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝ chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Օրը՝ մայիսի 13,ժամը 11.00-12.00
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 2.3 դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան և Մարի Միքայելյան, Սուսան Պետրոսյան
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
- Հեծանվավարություն
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Օղակների միջով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Բուլավաների արանքով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Ծափով` վազել
Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
Օղակախաղ
Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:
- Ազգային խաղ
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Ես փոխանցում եմ հմտություններ. Ստեղծում ենք հորինուկներ համագործակցային նախագիծ
Նախագծի վերնագիրը՝ «Ես փոխանցում եմ հմտություններ՝ ստեղծում ենք հորինուկներ»
Իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի տարբեր հարթակներ
Մասնակիցները — Հյուսիսային դպրոցի 2-1 և 1-2 դասարանի սովորողներ
Նպատակը — Սովորողները փոխանցում են իրենց հմտությունները կտրսեր ընկերներին, որի արդյունքում էլ կրտսեր ընկերները ձեռք են բերում նոր հմտություններ, նաև միասին ստեղծագործելու, հորինելու և հորինուկները ներկայացնելու կարողություններ
Նախագծի սկիզբը, ընթացքը․
Նախագիծը մեկնարկել ենք «Սեբաստացու օրեր» նախագծերի շրջանակում և շարունակում ենք իրականացնել մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում:Նախագծի ընթացքում համագործակցել ենք «Հյուսիսային դպրոցի» 1-1, 1-2 դասարանի և 5 տարեկանների խմբի հետ, սովորողներին փոխանցել ենք մեդիահմտություններ՝ word և paint ծրագրերի գործիքներով աշխատել:
Խնդիրները _
ՏՀՏ հմտությունների փոխանցման օգնությամբ սովորողները պետք է սովորեն գործարկել Microsoft Word և Paint համակարգչային ծրագրերը։
Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերն են․
- Փոխանցում եմ մեդիահմտություններ — 2-1 դասարանի սովորողների հետ
Հեղինակային մանկավարժության 17-րդ հավաք. Թատրոնը որպես ուսումնական գործիք
Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի սովորողները, բավականին ժամանակ պատրաստվում էին «Պոչատ աղվեսը» թատերական ներկայացմանը։ Այսօր սովորողներս այն ներկայացրեցին մեծ ոգևորությամբ և հուզմունքով՝ քանի որ առաջին ներկայացումն էր, որ հանդիսատեսից վերածվել էին փոքրիկ դերասանների։ Շնորհակալություն ընկեր Արգեին հետաքրքիր համագործակցության համար։
Տեսանյութը ՝Քնարիկ Ներսիսյանի
Հարթակում ծնողն է․․․
Հարթակում Անի Ասատրյանն է՝ Վան և Մոնթե Վարդապետյանների մայրիկը։
Ներկայացրեց, թե ինչ է մարքեթինգը, ինչպես ստեղծել գրավիչ բովանդակություն, Facebook Marketing, Instagram Marketing:
Նախագիծը-Հարթակում ծնողն է
Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես
Այսօր կրթահամալիրի մարմնամարզական դահլիճում տեղի ունեցավ երկրորդ դասարանցիների մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատեսը:
«Պոչատ աղվեսը» թատերեկան ներկայացում

Հ.Թումանյան «Պոչատ աղվեսը» թատերական ներկայացում նախագիծ և «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ
Օր, ժամ
մայիսի 6` ժամը 13.00
Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր
Վայրը՝ Արտասահման
Ներկայացման անվանումը ՝ «Պոչատ աղվեսը»
Համակարգողներ՝ Արեգ Տոնոյան, Սրբուհի Ներսիսյան
Ծրագրի երկրորդ հատված`
Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի մեկնարկը 2.1 դասարանում` համակարգումը Հասմիկ Մաթևոսյանի
Ծրագրում
.Կոմիտասյան երգերի կատարումներ
.Կոմիտասյան երգերի ուսուցում
Երգեր
2.Էսօր ուրբաթ է
3.Կաքավի գովքը
4.Այբ, բեն, գիմ
5.Մանուկների հայր մեր
Ծրագրի երրորդ հատված՝ ընթերցումներ
ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ (ժողովրդական)
ԱՐԱԳԻԼ (ժողովրդական)
ԳԵՏԱԿԸ
ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
ԿԱՏՈւ