Մայիսյան 16-րդ հավաք․ երրորդ շաբաթ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 16—րդ ստեղծագործական մայիսյան հավաք
Մայիսյան ամենամյա ստեղծագործական մանկավարժական 16-րդ հավաք
3-րդ շաբաթ․ամփոփում
Հարթակում ծնողն է․Սոցիալ մեդիա մարքեթինգ /ՍՄՄ/ ․Ներկայացնում է Անի Ասատրյանը
Հարթակում ծնողն է․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը
Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

«ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ — ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.
Վայրը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ /Ապարանի ջրամբարից հրվ, Քասաղ գետի աջակողմյան բարձունք/
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի ՆերսիսյՆ, Լիանա Ռոզիկյա, Նարինե Պողոսյան, Սիրան Պետրոսյան
Օր՝ հունիսի 6, մեկնում՝
Ճամփորդության երթուղին
Երևան- Տառերի պուրակ-Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ
https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8
Նպատակը և խնդիրները
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
- Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
- «Համբարձման ծես» նախագծի ամփոփում
- Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես» նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:
Հայացք բարձունքից․ բարձունքի հաղթահարում

Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ

Լուսագյուղ-ից Րաֆֆու փողոց — Google Քարտեզներ
Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը՝ հունիսի 6
Մեկնում ` 8:30 / Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ/
Ժամանում՝ 16։00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 և 1․1 դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին
Երևան- Տառերի պուրակ-Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ
Նպատակը և խնդիրները
- Բարձունքի հաղթահարում
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունները
- Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
- Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
- Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
- Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
«Հեքիաթների իմ սիրելի հերոսները. ովքե՞ր են նրանք»։

Հանդիպման օրը-մայիսի 21,ժամը 12.00
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց` Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-1.1 դասարանի սովորողներ
Հանդիպման թեման-«Հեքիաթների իմ սիրելի հերոսները. ովքե՞ր են նրանք»։
Հանդիպումը կանցկացնի- Հայկ Համբարձումյանը (Մասնագիտությունը` բանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող
Հանդիպման նպատակը -ժողովրդական ու գրական հեքիաթների բովանդակության ու կերպարների ներկայացում-քննարկում:Անդրադարձ հայ ժողովրդական հեքիաթների հիմնական կերպարներին, նրանց ծագմանը, խորհուրդներին, հեքիաթների դաստիարակչական նշանակությանը, օրինակելի հերոսներին ու նրանց հակառակորդներին։
Հանդիպման ընթացքում-Սովորողները կպատմեն, կներկայացնեն իրենց սիրելի կերպարներին՝ նշելով թե ինչ են սովորել նրանցից, կամ ինչու են սիրում։ Հանդիպման ավարտին սովորողները կնկարեն իրենց սիրելի հերոսներին և փոքրիկ մրցույթ կանցկացնենք:
Հանդիպման տեսանյութը ստորև՝
Հարթակում ծնողն է.Մոտոցիկլետները որպես սպորտաձև, ապրելակերպ. Ներկայացնում են Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները
Հանդիպման օրը-Մայիսի 19, ժամը 11․30
Հանդիպման վայրը-Հյուսիսային դպրոց՝ Արտասահման
Հանդիպման մասնակիցներ-Հյուսիսային դպրոցի սովորողներ
Հանդիպման թեման— Մոտոցիկլետը որպես սպորտաձև, ապրելակերպ և փոխադրամիջոց
Հանդիպումը կանցկացնեն— Արգիշտի Փիլոյանը, Հենրիկ Միրզայանը և ընկերները
Մասնագիտությունը— / մասնագիտությունը՝կինոօպերատոր/
Նպատակը-Ծանոթանալ փոխադրամիջոցի տվյալ տեսակին, դարձնել սպորտի բաղկացուցիչ մաս, թոթափել ծանրաբեռնված երթևեկությունը:Մեծացնել հետաքրքրությունը դեպի այս փոխադրամիջոցը:
Հանդիպման ընթացքում մոտոցիկլիստները իրենց մոտոցիկլետներով մուտք կգործեն Արտասահման և կներկայանան հանդիպման մասնակիցներին։



