Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն) Սովորողները` • Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին: • Ճամփորդական կանոնների են մշակում: • Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում: Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝ • Նախապատրաստում • Ճամփորդություն • Ամփոփում Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես» նախագիծը: Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում:
Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար
Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ /նախապես կամ հետո/ տվյալ բնակավայրի /գետեր, լճեր, սարեր, անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին/ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ/
Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ
Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ
Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները