Ազգագրական փառատոնի հավես ուղղություններից մեկը շրջիկ նվագրաններն են, երբ ճամբարականները, ովքեր տիրապետում են որևէ երաժշտական գործիքի, շրջում են տարբեր ջոկատներով և ներկայացնում և´ երաժշտական գործիքի պատմությունը, և´ որևէ երաժշտական ստեղծագործություն:Այս անգամ ավագ ճամբարականները Մարիան և Յանան ներկայացրեցին կահոն, շեփոր, քանոն և տմբլակ գործիքների մասին, ինչպես նաև ներկայացրեցին գեղեցիկ ստեղծագործություններ:Ընկեր Հասմիկն էլ ճամբարականներին ներկայացրեց տարբեր երաժշտական գործիքների տարբերությունը:
«Խելացիների ջոկատը» շատ ոգևորված և սիրով ունկնֆրում էր ևշատ տպավորված էր հանդիպումից:
Ձմեռային ճամբարը ինչպես գիտենք նաև ստուգատեսային է:Ճամբարականներիամենասիրելի ստուգատեսներից է մարզական ստուգատեսը:Այս տարին արդեն որպռս երրորդ դասարանի սովորողներ, ճածբարականները ներկայացրեցին իրենց մարզական կարողությունները և սահմանված նորմատիվները:
Հունվարի 16-ին՝ հունվարյան ճամբարի ընթացքում, հանդիպեցին «Ընթերցասերների ջոկատը» և 3.1 ջոկատը։ Հանդիպումը հագեցած էր զվարճալի, ուսուցողական, ընկերական պահերով։ Բացի այն, որ ջոկատները Հանրակրթական Դիջիթեք 2026-ի շրջանակում հանդես եկան սովորող-սովորեցնող նախագծով, այլ նաև ստեղծեցին հետաքրքրաշարժ խաղեր, փոխանցեցին հմտություններ ու հիմք դրեցին ամուր ընկերության։
Հանդիպման առաջին հատվածում «Ընթերցասերների ջոկատը» ներկայացրեց Kahoot ծրագիրը, բացատրեց՝ ինչպես մուտք գործել հարթակ, ապա 3.1 ջոկատի հետ միասին խաղացին իրենց ստեղծած խաղը։ Երկու ջոկատներն էլ մեծ ոգևորությամբ էին արձագանքում տրված ամեն մի ճիշտ պատասխանի, քաջալերում միմյանց, ուրախանում հաջողություններով։
Ավելին՝ տեսանյութում․
Մաս 1-ին
Հանդիպման երկրորդ հատվածում արդեն «Ընթերցասերների ջոկատի» և 3.1 ջոկատի ճամբարականները խմբեր կազմեցին ու ստեղծեցին իրենց սեփական խաղերը։ Զարմանալի, ուրախացնող ու ոգևորող էր այն փաստը, որ կրտսեր ճամբարականները շատ արագ էին սովորում խաղի կանոններն ու օգտվում գործիքներից, մի քանի րոպե հետո իրենք էին պրպտում, նոր գործիքներ գտնում, կիսվում նորություններով։ Ահա եկավ ամենասպասված պահը․ յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր խաղը, իսկ մյուսները միացան, խաղացին, հպարտացան իրենց ընկերներով ու կիսվեցին տպավորություններով։ Համագործակցությունը հագեցած ու նպատակային էր։