Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Սեպտեմբեր ամսվա նախագծեր՝
Արտակարգ սեպտեմբերի 1․Գիտելիքի օրը Մանկական երկաթուղում
Հեռավար-առցանց ճամբարի աշխատակարգ. 01.09-12.09
Սեպտեմբերի 1-12 Անհատական աշխատաժամանակ
Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ
Նախագծերի ամփոփումը ստորև՝
Արտակարդ սեպտեմբերի մեկ․#Բլեյանի դպրոց
Շնորհավորում ենք, սիրելի տիար Բլեյան
Դասարանամուտ, մարզական խաղեր,պաղպաղակի հյուրասիրություն
Սեբաստացիական համայնքի առցանց բաց հավաք
Իմ դպրոցը․Ներկայացնում են 1․1 դասարանի սովորողները
Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ
Քայլք +լող․Լողում ենք փակ լողավազանում
Paint ծրագրով նկարում ենք Հ․Թումանյանի «Ծիտը» հեքիաթը
Նկարում ենք «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը
Սեպտեմբերի 14-18-ը իրականացրել եմ երկարօրյա ծառայության պարտականությունները
Դասարանական օրացույց
ԻՄԱՑՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆ.
Ընդգրկված են`
- կրթահամալիրային նախագծեր.
- դասարանական /խմբային, անհատական, ընտանեկան/ նախագծեր.
- համագործակցային, կրթական փոխանակումների նախագծեր.
- ճամփորդական նախագծեր.
- սովորողների ծննդյան տոներ.
- ռադիո, TV հաղորդումների ժամանակացույց.
- ֆլեշմոբներ.
- այլ /մարզատոն, ստուգատես, փառատոն/
ՀՈՒՆԻՍ-ՕԳՈՍՏՈՍ
«Ես» ուսումնական նախագիծ. ամփոփում
«Ես կարողանում եմ» նախագիծ. ամփոփում
Ամառային ուսումնական փաթեթ
Ընտանեկան առցանց ամառային ճամբար․
Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս
Բը՜զզզ ուսումնական նախագիծ
ՍԵՊՏԵՄԲԵՐ- ՄԱՅԻՍ
«Լողափնյա աշուն» նախագիծ
«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ
Խաղաղության գինին ենք ստեղծում
Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք Համագործակցության նախագիծ Արուսյակ Մաթևոսյանի հետ
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ
Հարթակում ծնողն է․․․ ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
Աղայան-Ռոդարի ուսումնական նախագիծ
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Դասացուցակ
Երկուշաբթի
1․Մայրենի
2․Մաթեմ/Ռուս
3․Մաթեմ/Անգլ
4․Երգ
5․Մարզական
Երեքշաբթի
1․Մայրենի
2Մաթեմ/Անգլ
3․Կերպարվեստ
4․Մաթեմ
5․Ես և շրջակա
Չորեքշաբթի
1․ Մայր/անգլ
2․Ընտրություն
3․Մայրենի/Ռուսերեն
4․Մաթեմատիկա
5․Շախմատ
Հինգշաբթի
1․Ընտրություն
2․Ես և շրջակա/Ռուս
3․Մայրենի
4․Լող
5․Երգ
Ուրբաթ
1․Մաթեմ/Անգլ
2․Մայրենի
3․Մաթեմ
4․Հեծանվավարություն
5․Տեխնոլոգիա
Բարձունքի հաղթահարում նախագիծ․Դեպի Մաշտոցներ
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը,1․1 դասարանի սովորողները իրենց սեբաստացիական ընտանիքներով հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը` «Մաշտոցները»:
Օրը սկսվեց ջերմ և ոգևորիչ տրամադրությամբ:Բոլոր սովորողներն ու ծնողները անհամբեր էին, անհամբեր էի նաև ես:Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և ուրախ տրամադրությամբ ճամփա ընկանք:Օրվա տրամադրությունը արդեն իսկ պարզ էր:Կանգ առանք Հրազդան գետի ակունքին․չքնաղ մի վայր, որտեղ իսկ նախաճաշեցինք, և սովորողները կատարեցին իրենց առաջին միասնական շրջակա միջավայրի խնամքը:Այդ ամենին մասնակցում էին նույնիսկ ամենակրտսեր ապագա սեբաստացիները:Երկրորդ կանգառը եղավ Սևանի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու մոտ, որտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք և հավեսի թևով ճամփա ընկանք: Ճանապարհը շարունակեցինք էլ ավելի բարձր տրամադրությամբ` վստահ, որ բարձունքը միասին հաղթահարելու ենք ` առանց տրտնջալու:
Էդպես էլ եղավ․ բոլորը թռչնի թևով բարձրացան և հաղթահարեցին բարձունքը: Սեբաստացիական ընտանիքները մեկը մյուսի հետևից,իրար օգնելով բարձրացան Մաշտոցներ:Ոգևորությունը աննկարագրելի էր սեբաստացիական ընտանիքների մոտ:
«Մաշտոցներ» բարձունքում սովորողներին կրկին ծանոթացացրինք տեղանքի անվան պատմությանը:Բարձունքում ամփոփեցինք Կոմիտասյան օրերը` ներկայացնելով «Արևների շարքը»:
Միասին ներկայացրինք մեր սովորած ստեղծագործությունները, և բոլորս միասին շնորհավորեցինք Անկախության օրը:
Ոգևորությունը այնքան մեծ էր, որ հոգնածություն ընդհանրապես չէինք զգում:
Հաջորդ կանգառը Սևանի Հանրային լողափն էր, որտեղ որոշեցինք թաթիկանկարչություն անել և, ինչպես տիար Բլեյանը ասաց, կարծես թե օծման արարողություն արեցինք` մեր գունավոր թաթիկները Սևանի ջրում թաթախելով և Սևանը գունավորելով:Օրվա տպավորություններն ու հիշողությունները անմոռանալի են:Կեցցե՜ն բոլոր սեբաստացիական ընտանիքները:Շնորհակալ եմ գեղեցիկ օրվա համար:Կսպասենք հերթական ճամփորդությանը։











































Ծնողական հավաք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկանների ծնողներ
Ամսաթիվը՝ 23.09.2020թ.
Ժամը՝ 17:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Տևողությունը՝ 1 ժամ
Ծրագրում՝
Ծանոթություն ծնողական համայնքի անդամների հետ
«Իմացումի հրճվանք» ծրագրի, դասարանական բլոգի ներկայացում
Կրթահամալիրի գլխավոր կայք mskh.am
Հյուսիսային դպրոց- պարտեզի կայք՝ https://artschool.mskh.am/
«Իմացումի հրճվանք» ծրագիր, 1․1 դասարան
Ուսումնական նախագծեր
Читать далее «Ծնողական հավաք»ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-25-Ը ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Երեքշաբթի․ սեպտեմբերի 22
08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
9:20-10:05- Հ․Թումանյան <<Ծիտը>> հեքւաթի ընթերցում, քննարկում, բառերի վանկատում, հեգում
10:10-10:30-Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։
10․30-10․55-Ուրախ անգլերեն
11:00-11:45- Մաթեմատիկա՝ Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։
11:55-12:20 —Ուրախ ռուսերեն
12․20-12․40-Ես և շրջակա
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35 Երաժշտություն, պար
չորեքշաբթի սեպտեմբերի 23
08:30-08:50 Սովորողների դիմավորում կրթահամալիրի միասնական երթուղիներով
9:00-9:15` ընդհանուր պարապմունք փոքր խմբերով դպրոցի բակում
09:20-10:05 Ընտրությամբ գործունեություն
10:10-10:55- Անգլերեն/Ռուսերեն
11:00-11:45- Մայրենի՝ Ղ. Աղայան<<Ծիտն ու բազեն>> բանաստեղծության միասնական ընթերցում
11:55-12:40- Մաթեմատիկա՝ բանավոր հաշիվ, <<1 թվի մոլորակը>>
12:35-12:50՝ ընդմիջում
12:50-13:35- Շախմատ






















