Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս
Սիրելի՛ վեց տարեկան, քեզ և քո ընտանիքի անդամներին սիրով հրավիրում ենք մասնակցելու <<Հակաբացիլ Կոմիտաս 2020>> նախագծի առցանց հանդիպմանը։
Վեց տարեկանների առաջին դասարանների ընտանեկան-հեռավար-առցանց ամառային ճամբար
Հակաբացիլ Կոմիտաս նախագիծ
Մասնակիցներ-վեց տարեկաններ և ծնողներ
Հանդիպման վայրը- Microsoft Teams հարթակ
Հանդիպման օրը- հունիսի 1, հունիսի 5
Читать далее «Հունիսմեկյան առցանց հանդիպում վեց տարեկանների հետ․Հակաբացիլ Կոմիտաս»6 տարեկանների ամառային ընտանեկան դպրոցի ուսումնական նյութերի փաթեթ

Մասնակիցներ-6 տարեկան և ծնողներ
Տևողությունը՝ հունիս-օգոստոս ամիսներ
Վայր՝ Teams հարթակ, դպրոց
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ՝
2019-2020 ուսումնական տարվա ընթերցանության նյութեր.
Читать далее «6 տարեկանների ամառային ընտանեկան դպրոցի ուսումնական նյութերի փաթեթ»Ես․ ուսումնական նախագիծ
Նախագծի մասնակիցներ՝ վեց տարեկաններ
Ընտանեկան լրացուցիչ առաջադրանքներով նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացին ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»-ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Читать далее «Ես․ ուսումնական նախագիծ»Մուտքի ճամբար․առցանց հանդիպումներ

Մասնակիցներ՝ առաջին դասարանի ծնողներ:
Տևողությունը՝ մայիս-հունիս ամիսներ
Վայր՝ Teams հարթակ
Ես կարողանում եմ

Նախագծի տևողությունը՝ հունիս-օգոստոս ամիսներ
Մասնակիցներ՝5-6 տարեկաններ
Նախագծի նպատակը՝ Կարողությունների և հմտությունների ինքնուրույն ցուցադրում:
Ընթացքը՝
Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ, տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:
- Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
- Ես կարողանում եմ մարզվել
- Ես կարողանում եմ հեծանիվ վարել
- Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
- Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
- Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
- Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
- Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
- Ես կարողանում եմ շախմատ խաղալ
- Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
Արեն Տեր-Ստեփանյան․6 տարեկան
Անենը այս անգամ պատրաստել է թղթե շնաձուկ, որը նաև կարողանում է լողալ։

Արեն Տեր-Ստեփանյան․6 տարեկան
Արենը սիրում է ուսումասիրել տարբեր տեսակի քարեր, ծանոթանալ նրանց ծագմանը և բաղադրությանը։




