
Որդիս՝ Հայկը, արդեն տարիուկեսկան է, ու ես վերադառնում եմ կրթահամալաիր` որպես 6 տարեկանների դասվար։ Շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրենին, որ ունեմ վերադարձի այդ հնարավորությունը։ Այս անգամ վերադարձիս հարթակն է կրթահամալիրի Բանգալդեշի հյուսիսում գտնվող Հյուսիսային դպրոց-Գեղարվեստը՝ երրորդ կրտսեր դպրոցը։ Այդ աշխատանքային ճամփորդությունների ընթացքում տարբեր աշխատանքներ ստանձնեցի՝ երկարացված օրվա կազմակերպիչ, տեխնոլոգիայի ընտրությամբ խմբի ղեկավարում, 5-6 տարեկանների դասվար։ Կարող եմ ասել, որ ներառվեցի ու գործեցի բարեխիղճ, դրան էլ գումարելով մայրական փորձը՝ վստահ ու հավեսով եմ վերադառնում։
Փետրվարի վերջին Հյուսիսային դպրոցում ունեցա իմ փոքրիկ հանդիպումները 2014թ-ին ծնված մի քանի սովորողների և նրանց ընտանիքների հետ , ներկայացրի միջավայրը, հեղինակային մանկավարժությունը և մարտին սպասվող մուտքի ճամբարի ծրագիրը։ Նախագիծը մշակվել էր ու սպասում էինք․․․Եվ ի՞նչ եղավ․․․հայտնվեց թագավարակը։ Դե չկար պատկերացումը՝ ի՞նչպես պիտի լիներ ընդունելությունը ՝ Մուտքի ճամբարը։ Մի շարք քննարկումներից հետո երկար չսպասեցինք։ Կրթահամալիրը հաջողությամբ կազմակերպում էր առցանց հարթակում իր գործունեությունը, և հենց այդ հարթակում էլ իրականացրեցինք Մուտքի ճամբարի մեր ծրագիրը։ Դպրոցի ղեկավարի, կազմակերպչի աջակցությամբ գրանցված սովորողների ծնողների, սաների հետ կազմակերպեցինք առաջին հանդիպումը։
Չեմ ասի՝ հեշտ էր, հատկապես որ մի մասին չէինք էլ հանդիպել․ շատերին անծանոթ, ի՞նչու չէ նաև անհասկանալի էր ․<< Ո՞նց առցանց հարթակում, ի՞նչ է դա տալիս>>։ Կարծում էինք կանցնի այս շրջանը, կլինի իրական հանդիպում և իրական ընդունելության ընթացք ֆիզիկական միջավայրում,բայց հիմա ավելի հաստատուն կասեմ, որ հաջող անցավ այդ նախաձեռնությունը ապրիլ ամսին, մենք իրավացի էինք։ Առաջին միացման առաջնամասը իրավական էր․ դպրոցի ղեկավարը ներկայացրեց ուսումնական պլանը՝ 1-3-րդ դասարանցիների, ուսումնառության պայմանագիրը, հաճախ խախտվող կետրեը, կարգերը, պատասխանեց հարցերին։ Ես և իմ գործընկերուհի Լուսինե Բարխուդարյանը ներեկայացանք համայնքին, իսկ երկրորդ մասում նախապես ծնողներին փոխանցված երաժշտական նախագծային հատվածն էր՝ Հասմիկ Մաթևոսյանի այլընտրանքային նվագարաններ նախագծով։Երեխաները անհամբեր սպասում էին ընկեր Հասմիկին։
Ամեն ինչ հրաշա՜լի էր,տպավորի՜չ։ Առաջին հանդիպումից հետո փոխանցվեց ընտանիքների փաստաթղթերի և նախագծերի փաթեթները։ Իրականացվեց անհատական աշխատանք յուրաքանչյուրի հետ, և անհատական շնորհակալության, ուրախության փոխանցում նախագծային աշխատանքից։ Հաջորդեցին ուղիղ միացումները << Teams>> հարթակում, և հաջորդ հանդիպումը եղավ ֆիզիկական միջավայրում, որը վարեց դպրոցի ղեկավարը։ Արդյունքում արդեն ունեցանք որոշում կայացրած, դպրոցի կրթական ծրագրիրը ընտրած սեբաստացիներ։Ընտանիքները տպավորված էին, շնորհակալ կարգապահ, անվտանգ ու բարեխիղճ կազմակերպման, նվեր օրվա և այն մանկավարժության համար, որին թագավարակը չխոչընդոտեց։
Առցանց աշխատանքը շարունակվեց, ստեղծվեցին սովորողների էլեկտրոնային հասցեները, միացումները արդեն եղան հենց նրանց հասցեներով, իսկ որպես պսակ՝ կարող եմ առանձնացնել հունիսմեկյան միացումը Հակաբացիլ Կոմիտաս- Թումանյանով։ Իրական տոն դարձավ երեխաների և նոր կրթական համայնքի համար։ Հասմիկ Մաթևոսյանը առանձնացրել էր <<Հինգ էծ ունեմ>>, <<Ձիուկ>>,<<Արև, արև, եկ, եկ>> երգերը, իսկ ես՝ Հովհաննես Թումանյանի <<Կռունկներ>> բանաստեղծությունը։
Եվ գեղեցիկ էր մեր միացման աշխարհագրությունը․ մեկը՝ սարից, արտից, մյուսը՝ պապիկի տանից, մյուսը՝ քաղաքից։ Ոգևորությունն արդեն կար։Ծնողների անհամբերությունը և վստահությունը մեր հեղինակային մանկավարժության բարեխղճության հանդեպ կարող եմ գնահատել բարձր։Ես դա զգում եմ, տեսնեում եմ և լսում, ինչը պետք է նշեմ , որ շատ ոգևորիչ է։ Ավելացնեմ, որ կարճ ընթացքում յուրացրեցի նոր հարթակ՝ առցանց, հեռախոսով և իհարկե այս ամենը սիրելի մարդկանց աջակցությամբ ։Եվ նաև վստահ եմ, որ դեռ յուրացնելու եմ նոր հմտություններ, նոր գործիքներ։
Հիմա արդեն աշխատում եմ իմ ձևավորած 25 հոգանոց դասարանի հետ ամառային ճամբարի նախագծով, աշխատում եմ նախագծային փաթեթով, և ով կմտածե՞ր, որ իմ վերադարձը կլինի այսպիսի մուտքով․․․ ասում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։