Մասնակիցներ-վեց տարեկաններ և ծնողներ
Հանդիպման օրը-հունիսի 12, հունիսի19․ ժամը 19․30
Վայրը- Teams հարթակ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ
Ծրագրի առաջին մաս․մայրենի +մաթեմատիկա
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝
եկա՜ն, եկա՜ն:
ՑՈՒՑԱՄԱՏՆ ասաց՝ ովքե՞ր եկան։
ՄԻՋՆԱՄԱՏՆ ասաց՝ գայլե՜ րն եկան։
ՄԱՏՆԵՄԱՏՆ ասաց՝ դե շո՜ւտ, դե շո՜ ւտ,
ելեք փախչեմք:
ՃԿՈՒՅԹՆ ասաց՝ ճստլի՜կ եմ,
Պստլի՜կ եմ,
Ոտքե՜ր չունեմ,
Թևե՜ր չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ…
ԲՈՒԹ ՄԱՏՆ ասաց՝մենք չենք փախչի։
Գայլերի դեմ չենք նահանջի։
Ոա-ուփ տանք,
Դառնանք բռույցք,
Ջարդենք նրանց քիթ ու մռութ։
Նախագծի ընթացքում
Վանկատում ենք բանաստեղծությունից բառեր
Սովորում ենք մատիկների անունները
Հաշվում ենք մինչև 10-ը և հետ հաշվարկ կատարում
Սովորում զույգ և կենտ թվերը
Նկարում ենք մեր մատիկների տրամադրությունը
Ծրագրի երկրորդ մասում- Ծանոթացում ռուսերեն լեզվով
Тема: Знакомство
Цель урока:
- знакомство с иностранным языком
- знакомство с одноклассниками , с учителем
- формирование элементарных коммуникативных умений в говорении
Ход проекта:
Приветствие
Слова для усвоения:
Здравствуй/ Здравствуйте/ Привет/
Добрый день/Доброе утро/
Учим отвечать на вопросы
1.Как тебя зовут?
2.Меня зовут…
3.Я ваша учительница.
4. Сколько тебе лет?
5. Мне 6 лет.