Հերթապահի օրագիր

Օգոստոսի 3-ին և 4-ին դպրոցի հերթապահը ես էի։Հերթապահության երկու օրերին առավոտները սկսվեցին ճամբարականներին , նախակրթարանի և 5 տարեկաննների խմբի սաներին դիմավորելով, ջերմաչափելով և գրանցելով։Ամառային ճամբարը շատ ակտիվ էր՝ լողափնյա հավես տրամադրությամբ։Ակտիվ էր նաև Արվեստանոցը՝ քանդակագործների հավաքի մասնակիցների ուղիղ միացմամբ։Ճամբարակները նույնպես միացել էին քանդակագործության փառատոնի մասնակիցներին և ուղիղ միացման ընթացքում աշխատում էին կավով։Հերթապահության օրերին ճամբարակները ինձ հետ միասին մասնակցեցին սենյակային բույսերի, միջավայրի,  ծաղկանոցների և տնկարանի խնամքին։