
Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը
Օրը՝ Սեպտեմբերի 1
Տևողությունը՝ ժամը 10:00-12:00
Վայրը՝ Հրազդանի կիրճ. Մանկական երկաթուղի
Մասնակիցներ՝ վեց տարեկաններ և ծնողներ /հայրենագիտական քայլքը կազմակերպվում է՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները/
Տրանսպորտը՝ ծնողների անձնական մեքենաներով
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լուսինե Բարխուդարյան, Հասմիկ Մաթևոյան, Միլենա Մանուչարյան, Ջուլի Ղազարյան և ծնողներ
Նպատակը՝ վեց տարեկանները դիմավորում են արտակարգ սեպտեմբերյան 1-ը՝ Գիտելիքի օրը, բացօթյա միջավայրում
Ծրագրում՝
- Սովորողների և ծնողների դիմավորում
- Խաղերգեր, խաղեր /Հասմիկ Մաթևոսյան, Ջուլի Ղազարյան/Միասնական կատարումներ՝
«Փայտե ձիուկ»
«Զըմփիկ»
«Արև, արև, ե՛կ, ե՛կ»
Աղջիկ փախցնոցի - Rainbow tag.գունախաղ /Միլենա Մանուչարյան/
- Նկարչական պլեներ
Հանդիպման համար անհրաժեշտ իրեր՝
- Ուսապարկ
- Արևային գլխարկ
- Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
- Բրդուճներ
- Անհատական ջրի շիշ
- Նկարչական պարագաներ /յուղամատիտներ, A4 թուղթ/
- Հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, դիմակ, թաց և չոր անձեռոցիկ
Արդյունքում՝ տեսանյութեր, պատումներ, ֆոտոշարեր
Օրվա լուսաբանումը՝ դասարանական բլոգում