Մայիսյան հավաքի առաջին շաբաթվա ամփոփում

Օր 1-ին-Մտքի թռիչք դեպի տիեզերք ամփոփիչ փուլ

Արևի հրամանը.Նկարում ենք paint ծրագրով

Օր 2-րդ-Մայիսի 4.Օր երկրորդ. Հեծանվավարություն

Ժամերգության նախապատրաստական աշխատանքներ

Օր 3-դ-Հարթակում ծնողն է…․Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Շահբազյանը

Օր 4-րդ-Իմ ճամփորդական պայուսակը․Ներկայացնում են սովորողները

Նախապատրաստվում ենք ճամփորդությանը․Ուսումնական ժամերգություն Գեղարդում

Օր 5-րդ-Ուսումնական ժամերգություն Գեղարդում

Ուսումնական ժամերգություն Գեղարդում

《Հոգևոր Հայաստան》նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններն և 1.1 դասարանի սովորողներն ու ծնողներն իրականացրեցին ժամերգություն Գեղարդի վանքում։ 《 Ուսումնական ժամերգություն 》 նախագիծը ներառել էր ընտանիքներին։Նախապես ծնողներին ծանոթացրել էինք նախագծի երգերին։Ծնողները շատ ոգևորված էին նախագծով։Մեծ սիրով դպրոցում մասնակցեցին փորձի ընկեր Ջուլի հետ։

Սովորողների հետ նաև խոսել էինք ճամփորդական պայուսակի պարունակության մասին։Սովորողները , որպես իսկական ճամփորդներ ,տեսանյութի միջոցով ներկայացրեցին իրենց ճամփորդական պայուսակի պարունակությունը։

Ճանապարհը դեպի Գեղարդ անցավ շատ ուրախ և հետաքրքիր։

Աշխատակարգ 10․05 — 14․05․2021

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 16—րդ ստեղծագործական մայիսյան հավաք

Ուսումնական նախագծեր՝

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Մայրենի՝ Աղայան-Ռոդարի ուսումնական նախագիծ
Մաթեմատիկա՝ բանավոր համրանք:Խնդիրներ, կարգային անցումով պարզ թվաբանական գործողություններ
Երաժշտություն՝ Ջուլի Ղազարյանի հետ: «Համբարձման ծիսական երգեր» 
Շախմատ՝ Առնոլդ Միքայելյանի հետ
Օտար լեզու՝ Քրիստինա Լևոնյանի բլոգՆարե Արիստակեսյանի բլոգ
Ես և շրջակա աշխարհը՝  միջավայրի խնամք
Մեդիատեխնոլոգիա՝  աշխատանք paint, word ծրագրերով:
Մարմնակրթություն՝ մարմնամարզություն, լող, հեծանվավարություն
Ընտրությամբ գործունեություն՝ երգ, բանավոր մաթեմատիկա, կերպարվեստ,մարմնակրթություն:

Читать далее «Աշխատակարգ 10․05 — 14․05․2021»

Մարզատոն սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգում

Օրը՝ մայիսի  10, ժամը 11:00-12։00
Վայրը՝ սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից այգի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-2րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր
  • Հեծանվավարություն

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

  • Ազգային խաղ

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Նախապատրաստվում ենք ճամփորդությանը․Ուսումնական ժամերգություն Գեղարդում

Մայիսի 6-ին սովորողների հետ ծանոթացանք Գեղարդի վանքի պատմությանը, քարտեզով դիտեցինք , թե որ մարզում է գտնվում և սովորողները paint ծրագրով նկարեցին Գեղարդի վանքը։

Ճամփորդական պայուսակ․

Ներկայացնում է Անահիտ Սարգսյանը

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Ներկայացնում է Սյունե Բադալյանը

Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

Ներկայացնում է Էրիկա Մարգարյանը

Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Ներկայացնում է Գայանե Աբտոյանը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Ներկայացնում են Վարդապետյան եղբայրները

Հարթակում ծնողն է…Ճամփորդական հմտություններ․Ներկայացնում է Տիգրան Վարագը

Հարթակում ծնողն է ․ նախագիծ

Հյուսիսային դպրոցում կայացավ սպասված հանդիպում, մեզ էր այցելել Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ, 1․1 դասարանի սովորող՝ Կորյուն Շահբազյանի հայրիկ՝ Տիգրան Շահբազյանը(Տիգրան Վարագ)։

Հետաքրքիր հանդիպում էր, ընթացքը շատ ակտիվ։ Տարատարիք սովորողները իրենց տարաբնույթ հարցերով էլ ավելի էին ոգևորում մեր հյուրին։

Ծանոթացանք արշավորդի ուսապարկի պարունակությանը, առանձին պարագաների նշանակությանը, լսեցինք արշավների ընթացքում հնարավոր խոչնդոտների և դրանք հաղթահարելու մասին։

Ժամերգության նախապատրաստական աշխատանքներ

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների և 1.1 դասարանի ծնողները ընկեր Ջուլիի հետ ծանոթանում են հոգևոր երգերին և պատրաստվում են ժամերգության Գեղարդի վանքում։

Վարպետության դաս. ճամփորդական հմտություններ

Վարպետության դասն անցկացնում է ՝ Armenian Geographic նախագծի հիմնադիր, Հայաստանի լեռները գրքի հեղինակ՝ Տիգրան Շահբազյանը(Տիգրան Վարագ)։

Օրը՝ մայիսի 5, ժամը՝ 11:30-12:30:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ, այլք:
Թեման ՝ ճամփորդական հմտություններ, զբոսաշրջություն, արշավային հանդերձանք, հետաքրքիր ճամփորդական ուղղություններ, անդրադարձ՝ Բարձունքի հաղթահարում նախագծին: Ավարտին՝ հարց ու պատասխան:

Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հրապարակում սովորողների բլոգներում, կայքում:

Մայիսի 4.Օր երկրորդ. Հեծանվավարություն