Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման աշխատակարգ․ 01.11-05.11

Արտակարգ պայմաններում ուսումնական գործի կազմակերպման ուղեցույց

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-5
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ուսումնական նախագծեր՝
«Ուսումնական աշուն»
նախագծի ամփոփում
Խնկոյանական օրեր

Առցանց հանդիպումների վայրը՝ /Microsoft Teams հարթակ/,
Ընթերցանություն ՝ «Ճպուռն ու մրջյունը», «Խխունջն ու սունկը»-Ընթերցարան 2-րդ դասարան
Պատրաստի՛ր տեսանյութ, ձայնագրություն, մեդիաթատրոն՝ որևէ ստեղծագործություն ընտրելով։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 23-28/
Մաթեմատիկա՝ Երկնիշ և միանիշ թվերի գումարումը, երկնիշ թվերի գումարում և հանում ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝ տարի, ամիս, օր, աշնանային դիտարկումներ
Շախմատ՝
chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝
«Աշնանային երաժշտական մեդիաբացիկներ» նախագիծ /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Տեխնոլոգիա+ կերպարվեստ՝ խճանկարի տեխնիկայով աշխատանք, ուսուցողական տեսանյութ
Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ

Ընտրությամբ գործունեություն՝
Բանավոր մաթեմատիկա
Տեխնոլոգիա / Տաթև Աթոյան/

Մարզական դադարներ՝
Աչքերը լարվածությունը թուլացնող վարժություններ
Гимнастика для глаз Упражнения для глаз

Մարզական տեսադասեր՝
Մարզանք
Թուլացնում ենք պարանոցի և մեջքի մկանները
Շնչառական վարժանք


Առարկայական դասավանդողների նախագծերը՝
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Ուսումնական տեսանյութեր՝
Աթաբեկ Խնկոյան
Ճպուռն ու մրջյունը
Խխունջն ու սունկը

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Հանդիպման ժամանակացույց՝
Երկուշաբթի
Հանդիպում փոքր խմբերով Հյուսիսային դպրոցում
Տեխնոլոգիա
Մայրենի
Երեքշաբթի
Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ
Չորեքշաբթի
Մաթեմատիկա 11.00-11.40

Հինգշաբթի
Մայրենի-11.00-11.40
Ուրբաթ
Ռուսերեն11.30-12.10



Նյութը ենթակա է խմբագրման


Ուսումնական ճամփորդություն դեպի «Ջրվեժ» անտառապարկ

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2․ 3․3 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 5

Ժամը՝ 10:30-13:30

Վայրը՝  «Ջրվեժ» անտառապարկ

Հեռավորությունը դպրոցից՝ 14,4 կմ, 40 րոպե

Պատասխանատու՝  Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Անուշ Թորոսյան, Նարինե Պողոսյան

  Զբոսանք անտառպարկում, նկարչական պլեների իրականացում։

Նպատակներ և խնդիրներ

  • աշնանային լուսանկարչական պլեներ
  • աշնանային դիտարկումներ, տերևներով տեխնոլոգիական աշխատանք
  • աշնանային թափառումներ, քայլք
  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
  • միասին ճամփորդելու, քայլելու հմտությունների զարգացում
  • հիգիենայի կանոնների պահպանում, շրջակա միջավայրի դիտարկում, խնամք
  • դիտարկելու, համեմատելու հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Տաք գլխարկ, տաք հագուստ
  • Բուժական արկղիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Գուաշ, թուղթ, վրձին, ջրամաշ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Ընթացք

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
  • լուսանկարել բնության տեսարաններ
  • իրականացնել  միջավայրի խնամք

«Ջրվեժ» անտառապարկում կիրականացվի միջավայրի դիտարկում, քայլք-զբոսանք, եղանակային առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Ընդմիջելու ենք, իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք՝ տեղում հավաքված տերևներով, որից հետո՝ լուսանկարչական պլեներ, աշնանային ընթերցումներ, երաժշտական կատարումներ, պարերգեր:

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • հորինել պատմություն, մուտքագրել, վերնագրել, նկարել, կարդալ
  • պատրաստել ռադիոլուր

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Տերևաերևակայություն

Համագործակացային աշխատանք Տաթև Աթոյանի հետ։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողներ

Օր՝ Նոյեմբերի 1

Ժամը՝ 11։00 — 12։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց «Էստրադա»

Նախագծի նկարագրություն` Ստեղծել աշնանային թեմայով աշխատանքներ՝

Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում

  • աշնանային թեմայով ապլկացիաների ստեղծում
  • աբստրակտ նկարներ
  • այլընտրանքային նկարչություն

Օրինակներ՝

  • Ստվարաթուղթ կամ կտավ
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • անսագրեր
  • ֆոտոնկարներ
  • բնական նյութեր
  • սոսինձ
  • Այլ նյութեր

խճանկարի տեխնիկայով աշխատանք

  • ստվարաթուղթ կամ վատման
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • տարբեր չափսի և ձևի կտրտած ստվարաթուղթ
  • սոսինձ

Նախագծի արդյուՆքում ստեղծված աշխատանքների ցուցադրում,  ամփոփումը՝ տեսանյութի, 

պատումի, լուսանկարների տեսքով

Հոկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա նախագծեր՝

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն, ուսումնական մառան

Ինքնաքանդակ

Սովորող սովորեցնող. Ազգային պարերի ուսուցում

«Ուսումնական աշուն» նախագիծ․ 2021

Իրականացված նախագծերի արդյունքներ՝

Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր

Ուսումնական մառան․ Մաս 1՝ Գունառատ բերքահավաք

Ուսուցչի օրը․նկարագրություն

Ինքնաքանդակ՝ դիմաքանդակ

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

«Տիեզերք» ուսումնական նախագիծ․Հանելուկներ երկնային մարմինների մասին

Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ PowerPoint

Հեռավար սովորող՝ Դավիթ Հովհաննիսյան

Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝

Ստուգել եմ 9 սովորողի աշխատանք

Մայրենի ֆլեշմոբ`

Մասնակցել են 13 սովորող

Ուսիմնական ճամփորդություն-«Աշնանային բերքահավաք» ուսումնական ճամփորդություն, ուսումնական մառան

Հոկտեմբերի 25-29-ի դասավանդողի անհատական պլան

Առցանց աշխատանքներ
Հոկտեմբերի 25, 26, 29

  • «Ուսումնական աշուն» նախագծի իրականացում:
  • Նոյեմբեր ամսվա նախագծերի մշակում ՝ «Սեբաստացու օրեր․ 2021»
  • Աշխատանք դասարանական բլոգում
  • 2-րդ դասարանի փաթեթնրի մշակում և ամբողջացում
  • ինքնակրթություն
  • 2021-2022 ուստարվա նախագծերի համակարգում ՝Ծաղկազարդ կամ ծառզարդար

Հոկտեմբերի 27
Ամենամյա բժշկական զննում

Հոկտեմբերի 28 /աշխատանք ֆիզիկական միջավայրում/

Միջավայրի բարեկարգման աշխատանքներ Հյուսիսային դպրոցում

  • Հյուսիսային դպրոցի կրթական պարտեզի խնամք, բարեկարգում
  • Պուրակների մոլախոտերի մաքրում և խնամք
  • Սենյակային ծաղիկների վերատնկում, խնամք և ջրում
  • Կաբինետի մաքրություն

«Ուսումնական աշուն» նախագիծ․ 2021

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝  հակտեմբերի 25-30

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության և բանավոր խոսքի զարգացում, շրջակա միջավայրի ճանաչում:

Թեմաները՝ 
Աշնանային մեդիաամսագրի ստեղծում:
Ֆոտոպատում, բնագիտական փորձ, ստեղծագործական այլ աշխատանքներ:

Աշնանային ընթերցարան՝

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Մաթեմատիկա՝

Կազմի՛ր խնդիրներ, աշնան ամիսների, օրերի, ժամերի, աշնան մրգերի, բանջարեղենների վերաբերյալ: Հորինածդ խնդիրները նկարիր Paint նկարչական ծրագրով և ուղարկիր իմ Էլ․ հասցեին։

Տեխնոլոգիա՝

Ստեղծագործիր. կոլաժային տեխնիկայով պատրաստիր աշնանային պատկերներ, տերևներով ստացիր հետաքրքիր պատկերներ՝ տերևանկարչություն: Աշխատանքը կատարիր Շոպենի «Աշուն» երաժշտությունը լսելով։ Աշխատանքդ ուղարկիր իմ էլ․ հասցեին։

Երաժշտական գործունեություն-Հասմիկ Մաթևոսյան

Անգլերեն՝ Նարե Արիստակեսյանի բլոգում

Ռուսերեն՝ Քրիստինե Աբրահամյանի բլոգում

Աշխատանքային նախագիծ․ 18․10-22․10

Հոկտեմբեր ամսվա նախագծեր՝

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

Ինքնաքանդակ

Կոմիտասյան երգերի չելենջ

Ընթերցանություն ՝  Կաքավիկ,Աշուն օր
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր)
Մաթեմատիկա՝ Երկնիշ թվերի գումարումն ու հանումը կարգային անցումով, խնդիրներ։
Ես և շրջակա աշխարհը-տիեզերական մարմիններ
Շախմատ՝  chess.am Առնոլդ Միքայելյանի բլոգ
Երգ՝ Հա ձձում, հա կարագ/ երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/
Մեդիատեխնոլոգիա՝ աշխատանք Paint և PowerPoint ծրագրերով։
Տեխնոլոգիա+ կերպարվեստ՝  աշնանային պլեներ։
Մարմնակրթություն՝ նախավարժանք, դարձումներ, էստաֆետային խաղեր
Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա


Հոկտեմբերի 18, երկուշաբթի

08:45 Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15  Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 Մայրենի՝ ընթերցարան
10:10-10:55 Մաթեմատիկա
11:00 -11:20 Նախաճաշ

11։25 -11։45 Անգլերեն
11:50-12:35 Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55 Երգ
12:55-13:35 Ես և շրջական աշխ․

Читать далее «Աշխատանքային նախագիծ․ 18․10-22․10»

Սովորող-սովորեցնող նախագիծ․ մեդիահմտությունների փոխանցում՝ PowerPoint

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեզ հյուր եկան մեր ավագ ընկերները ՝ 3․1 և 3․2 դասարանի սովորողները։

Առաջին հանդիպմանը 3․1 դասարանը՝ ընկեր Կարինեի հետ միասին, 2․1 դասարանի սովորողներին ծանոթացրեցին Powerpoint ծրագրին՝ ինչպես բացել էջերը, գրել թեմաները, գունավորել, նկարները ներբեռնել։Այդ հանդիպման արդյունքում սովորողները ստեղծեցին հետաքրքիր փաթեթներ՝ գրելով իրենց անուն, ազգանունը և իրենց սիրելի զբաղմունքի մասին։

Շատ արդյունավետ հանդիպում ստացվեց, քանի որ սովորողների մեծ մասը հանդիպման ավարտին տիրապետեց Powerpoint-Ի հմտություններին։

Երկրորդ հանդիպումը եղավ արդեն ընկեր Ազնիվի դասարանի սովորողների հետ, ովքեր <<Տիեզերք>> նախագծի շրջանակում օգնեցին ստեղծել տիեզերքի մասին հետաքրքիր փաթեթներ և ամրապնդեցին սովորողների հմտությունները։

Հանդիպումները շատ հաջողված էին և կլինեն շարունակական նաև << Սեբաստացու օրերի>> շրջանակում։

Հանդիպումներից մեկը տեսանյութով՝