«Տիեզերք» ուսումնական նախագիծ․Հանելուկներ երկնային մարմինների մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները Paint ծրագրով նկարել և հորինել են հանելուկներ։Փորձեք գուշակել։

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․3 դասարանի սովորողները Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում մասնակցեցին խնձորի բերքահավաքին։ Բերքահավաքի արդյունքում ձեռք բերած քաղցրահամ խնձորից այսօր պատրաստեցինք չիր։Ավելին՝ տեսանյութում:

Ինքնաքանդակ՝ դիմաքանդակ

2․1 դասարանի սովորողները ընկեր Ալիսի օգնությամբ սովորում են դիմաքանդանդակ  ծեփել սպիտակ կավով։

Շնորհակալություն ընկեր Ալիսին։

Ուսուցչի օրը․նկարագրություն

Օրեր առաջ դասվարների լաբորատորիայից ստացանք առաջադրանք` նկարարագրություն ուսումնական պարապմունքի և սումնական ռեսուրսների մասին։

Լավ առաջադրանք էր, քանի որ առիթ էր հայացք գցել աշխատանքային օրվան։

Մեկ ուսուցչի պատմություն կամ սեբաստացի ուսուցչի օրը…

Ըստ իս իմ գործընկերները կհաստատեն, կփաստեն, որ սեբաստացի ուսուցչի օրը չի ավարտվում, կամ նրա աշխատանքը անժամ է, այդ փաստը կհաստատեն նաև ծնողական համայնքից։

Օրը՝

Մինչ դպրոց հասնելը…

Աշխատանքային օրը սկսվում է ժամը 08:00-ից։ Սեբաստացի ուսուցչի հեռախոսը շարունակ զնգում է։

Ովքե՞ր են։

-Սովորողների ծնողները։

-Պատճա՞ռը։

-Դե տեղեկացնում են բացակայությունների, ուշացումների, տրանսպորտային տեղափոխումների մասին։

Բաբաջանյան 25. տրանսպորտի կանգառ…

53 երթուղի մոտենում է, կրթահամալիրի սովորողները դպրոցների հերթապահների հետ խմբվում և շարժվում են դպրոցներ։

Շատ կարևոր, լարված և պատասխանատու աշխատանք է։ Ճանաչում ես բոլոր սովորողներին, նրանց, ում փոխանցել ես անվտանգության, երթուղայինների կանգառում կարգապահության, զգոնության նորմեր։

Ահա պիտի անցնենք արդեն մեկ տարի յուրացրած մեր ճամփով՝ կրթական պարտեզի սարալանջով։

Դեպի դպրոց ճանապարհը…

Ճանապարհն արդեն մեկ տարի յուրացրել ենք․Կրթական շքերթ, լող, մարմնակրթություն, գրադարան, ուրբաթ համերգներ։ Սովորողները քարայծերի նման մագլցում են` մարզական նվաճում է Սարալանջ-Սասնալանջը նրանց համար։

Հասանք դպրոց

Արտասահման արվեստանոցով կամ Գեղարվեստի ուսումնական կենտրոնով մտնում ենք դպրոց։ Դասասենյակում տեղավորում ենք պայուսակները և այս շրջանում անցնում բացօթյա հարթակ` Ընդհանուր պարապմունքի ծեսին։ Նշեմ, որ հրապարակված ծրագիրը յուրացնում ենք դասարանում` երաժշտության դասավանդողի հետ, ամրապնդում դրանք` արդեն իմ անմիջական համակարգմամբ։ Առանցքում, հիմա, ուսումնական օրացույցով հաստատված «Կոմիտասյան օրեր»-ն են։

Դասարանում

Ընդհանուր պարապմունքից հետո, հիմա դասարանում ենք։

Բարի օր, սիրելինե՜ր։ Կրկին ներկայացնում եմ Կոմիտասին։ Ինչո՞ւ կրկին, քանի որ արդեն երաժշտության ուսուցչի կողմից լսել են։ Այսօր մեր օրը լինելու է կոմիտասյան։ Հետաքրքիր ունկնդրում ենք ունենալու, ինչո՞ւ հետաքրքիր, քանի որ այն լրացնելու ենք նրա հնչյուններին գույներ տալով, ապա հնչյունները վերածելու ենք երկրաչափական պատկերների, իսկ հետո այդ պատկերները դարձնելու ենք մաթեմատիկական խնդիրներ։ Նրա երգերի բառերով խաղիկներ ենք հորինելու, դուք ստեղծելու եք ձեր Կոմիտասին։

Բաց արվեստանոց կամ Հարթակ

Սովորողները դասասենյակից վերցնում են իրենց ուսումնական նյութերի արկղիկները՝ մատիտներ, թղթեր։

Հարթակում ազատ տեղավորվում են, ով գետնին, ով սեղանի շուրջ` ունկնդրման և ստեղծագործական պրոցեսին անհատական հարմարությամբ։

Հնչում է Կոմիտաս։

Լռություն է․․․

Հնչյունները ներկվում են, պատկերվում, ընդունում կաղապարներ թղթի վրա։

Ունկնդրման ավարտ

Զույգով կամ խմբով խնդիրներ ենք ստեղծում։

Ի՞նչ երկրաչափական պատկերներ կան այս նկարում։ Եթե դրան ավելացնեք, պակասեցնենք։

Դասարանում

Նկարները մուտքագրում են Power point ծրագրում։ Վրան տեքստեր են գրում։

Խաղիկներ, ակրոստիկոսներ, լեզվագործունեություն։

Հետո Սեբաստացու օրերին ներկայացնում ենք ցուցահանդես վաճառքի։

Ընդմիջում

Լվացվում ենք և սաներին իրենց անհատական լանչբոքսերով ուղեկցում եմ խոհանոց-լաբորատորիա։ Խոհանոցից օգտվելու կարգին ամեն օր ծանոթացնում եմ։ Ուտում ենք կոկիկ, իրար հյուրասիրում ենք,ասում ենք.

-Բարի ախորժակ, իսկ ավարտելուց հետո, շնորհակալություն ենք հայտնում խոհարարներին։ Օրվա հերթապահները մաքրում են խմբի հետևից և միանում պարապմունքներին։

13։30-ից հետո

Կես օրով մնացող սովորողներին ուղեկցում եմ մուտքի մոտ, ջերմաչափում և «բարի ճանապարհ»մաղթում, պատասխանում ծնողների հարցերին` օրվա և ընթացիկ նախագծերի մասին։ Զուգահեռ հեռախոսը միշտ զնգում է՝ ծնողներ են․․․)))

14։00

14:00-ին կեսօրի տրանսպրոտով մեկնողների ժամն է։ Նրանց էլ անվտանգ ճանապարհեմ ու անցնեմ էլեկտրոնային հարթակ` ծնողներին օրվա մասին նկարագիր փոխանցելուն։ Արված աշխատանքի` հրապարակված նախագծի ընթացքի մասին և ուղղորդումներ, նրանց, ովքեր ընտրել են տնային առաջադրանքը` որպես լրացուցիչ կրթություն փաթեթները փոխանցելուն։

14։30

Լենովո համակրգիչ, outlook.office.com պատուհանն է բացված, շարադրում եմ․

Բարի օր․ Հարգելի ծնողներ․

-Այսօր Կոմիտասյան օրերի շրջանակում մի հրաշալի ու հավես նախագիծ իրականցրեցինք։ Կոմիտասյան մեղեդիները ունկնդրեցինք, հնչյունները գույների վերածեցինք «Գույներ և ազդեցություններ» նախագծով, ապա երկրաչափական պատկերների բերեցինք, հետո մաթեմատիկական խնդիրներ սարքեցինք, խաղացինք, բառախաղեր արեցինք և Power point ծրագրով բացիկների վերածեցինք։ Սովորողներից յուրաքանչյուրը արդեն ունի իր Կոմիտասին։ Առաջարկում եմ, որ տանը՝ ընտանեկան դպրոցում, շարունակեք։ Թող երեխան պատմի օրվա մասին, դուք

էլ երգեք նրա հետ Կոմիտաս, տեսագրեք ընթացքը, հա՛մ Ձեր ընտանեկան արխիվը կզարդարեք այդ տեսագրությամբ, հա՛մ էլ` մենք կփառավորվենք, որ Կոմիտաս ենք տարածում երեխայի միջոցով, մեր մանակվարժությամբ։

Սիրով` Սրբուհի

16։45

Սովորողներին ուղեկցում ենք առավոտվա ճանապարհով դեպի Բաբաջանյան 25։ Հերթով անցնում եմ երթուղիներով, համոզվում,որ բոլորը ճիշտ են նստել։ Լրացուցիչ զանգահարում եմ այն ծնողներին, ովքեր առավոտյան հայտնել են, որ այսօր երեխան պետք է իջնի կա՛մ ծնողի աշխատավայր, կա՛մ տատիկ-պապիկի հասցեում։

Ամեն ինչ, կարծես, լավ է։

17-22։00

Ընթացիկ զանգեր, հարցեր, էլեկտրոնային գրագրություն․․․

Սեբաստացի ուսուցչի աշխատանքային օրը չի ավարտվում։

Սա մեր աշխատանքային մեկ օրից․․Կհանդիպենք․․․

Օրվա ամփոփումը տեսանյութով՝

Կոմիտասյան երգերի չելենջ

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում իրականացվում է կոմիտասյան երգերի չելենջ։

Անվանումը` կոմիտասյան երգերի չելենջ

Ժամանակահատվածը` հոկտեմբերի 5-10-ը

Մասնակիցները ` Հյուսիսային դպրոցի «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ, ծնողներ։

Նպատակը` Կոմիտասի ստեղծագործությունների յուրացում , տարածում , ծափ ու զարկի, մատնախաղերի, շարժախաղերի օգնությամբ , նաև խթանել մեդիակրթությունն ու ընտանեկան դպրոցի ակտիվ մասնակցությունը։

Ընթացքը

Սանն իր ընտանիքում ընտանիքի անդամների հետ կներկայացնի կոմիասյան երգերից որևէ մեկը ծափերի, ոտքով դոփյունի, թռիչքների ու մատնախաղերի միջոցով։ Երգը ներկայացնելոց հետո չելենջը կփոխանցի դասընկերներից մեկին։ Դա հնարավորություն է տալիս ավելի պատկերավոր ու հավեսով , յուրահատուկ մոտեցմամբ հանդես գալ։ Մեթոդը խթանելու է նաև ընտանիք ֊պարտեզ համագործակցությանը, երգուսուման հավես խաղին միանալու, ինչպես նաև ազգային երգի տարածմանը։

Читать далее «Կոմիտասյան երգերի չելենջ»

Ուսումնական մառան․ Մաս 1՝ Գունառատ բերքահավաք

Ուսումնական մառան նախագծի շրջանակում 3․2 և 2․1 դասարանի սովորողները միասին եղան Օհանավան գյուղում՝ տիկին Հռիփսիմեի այգում։

Արևոտ, մրգառատ ու գունեղ աշուն ապրեցինք այսօր։ Օհանավան գյուղում մեզ շատ ջերմ ընդունեցին, հյուրընկալվեցինք տիկին Հռիփսիմեի տանը, ով տանձով, խնձորով, խաղողով, դեղձով լի այգին վստահեց մեզ։ Ավելին՝ տեսանյութում

Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր

Այսօր Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողները հյուր էին գնացել 1․1 դասարանի սովորողների դասասենյակ։ 2-րդցիները կրտսեր ընկերներին օգնեցին paint նկարչական ծրագրով աշխատել և սովորեցրեցին մուտքագրել «տուն» բառը։Ընթացքը շատ հավես երկու դասարանի սովորողների համար։

Հաջորդ հանդիպում կլինի 2․2 դասարանի սովորողների հետ։

Կեցցե՜ն իմ խելացիները։

Տեսանյութը` Նարինե Պողոսյանի



Դիտեք նկարաշարը`

























Читать далее «Սովորող-սովորեցնող նախագիծ․Մեդիահմտությունների փոխանցում.Paint ծրագիր»

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն

Մեկնում`  Հյուսիսային դպրոց-պարտեզ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Փուլ 1-ին

  • Այցելություն Արագածոտնի մարզ գ․ Կարբի
  • Աշնանային գյուղատնտեսական աշխատանքների մասնակցում,
  • խնձորի բերքահավաք,
  • խնձորի չրի, ջնարակի պատրաստման ավանդական բաղադրատոմսեր
  • աշխատանքի ընթացքում գյուղացիների հետ հարցազրույցների վարում, հաղորդակցում ու լուսաբանում:
Читать далее ««Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն»

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն, ուսումնական մառան

Ինքնաքանդակ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Սովորող սովորեցնող. Ազգային պարերի ուսուցում

«Ուսումնական աշուն» նախագիծ․ 2021