Աշուն օր․Ուսումնական ճամփորդություն

Նոյեմբերի 5-ին սովորողների մի խմբի հետ ճամփա ընկանք Ջրվեժի անտառապարկ` յուրաքանչյուրս մեր աշունը գտնելու:Ճամփորդությունից առաջ շաբաթվա ընթացքում սովորողների հետ խոսել էինք տարվա եղանակների մասին, աշնան մասին:Յուրաքանչյուր սովորող ներկայացրել է աշնան եղանակային դրսևորումներից որն է ամենաշատը սիրում:Սովորողների հետ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Հասնելով անտառապարկ քայլեցինք փոքրիկ լճի մոտ և այնտեղ ընդմիջեցինք նախաճաշով:Այնուհետև  մոտակա բացատում մյուս դասարանական խմբերի հետ իրականացրեցինք աշնանային ընթերցումներ, երգ ու պար:Սովորողները իրենց հետ բերել էին տարբեր մեդիագործիքներ, որոնցով կատարեցին աշնանային գեղեցիկ ֆոտոներ նկարելով և´ բնությունը, և´ իրենց ընկերներին:Շարունակեցինք մեր գործունեությունը գեղեցիկ աշնանային քայլքով, դիտարկումներով և զրույցով:Սովորողները դիտարկեցին ծառերի տեսակները, տերևների տարբերությունը, գույները:Քայլքի ընթացքում սովորողները չէին դադարում հիանալ բնության ստեղծած աշնանային գույներով :Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք աշնանային տերևներով:Սովորողները հատակին գունավոր կավիճներով նկարեցին իրենց և լրացրեցին իրենց նկարները աշնանային տերևներով:

Ընթացքը տեսանյութով`

Оставьте комментарий